Մոտակա Դասընթացներ

Sales DNA

Անդրեյ Գոլովանով /
2020-06-26

Agile Project Management Essentials

Արման Գրիգորյան /
2020-06-19

Ֆինանսական մոդելավորում. պրակտիկ դասընթաց

Հայկ Ղալեչյան և Արմեն Պետրոսյան /
2020-06-09

Graphic Design

Շուշան Տոնոյան /
2020-06-11

Automation QA

Հայկ Համբարձումյան /
2020-06-06

Գաղտնիության քաղաքականություն

Ներկայացնում ենք մեր Գաղտնիության քաղաքականությունը

Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը հույժ կարևոր է մեզ համար։

 

Business Development Group-ը գտնվում է

 

ՀՀ, ք․ Երևան, 0033, Հր․ Քոչարի փ․ 4 հասցեում, հեռ․ +374 99 451596

 

Business Development Group- քաղաքականությունն է հարգել Ձեր անձնական տվյալները մեր կայքի կողմից հավաքվող որևէ տեղեկատվության հետ կապված։ Գաղտնիության սույն քաղաքականությունը վերաբերում է bdg.am (այսուհետ՝ «մեզ», «մենք» կամ «bdg.am»)։ Մենք հարգում ենք Ձեր գաղտնիությունը և պարտավորվում ենք պաշտպանելու անձնական նույնականացման տվյալները, որոնք կարող եք մեզ տրամադրել կայքի միջոցով։

Մենք որդեգրել ենք գաղտնիության այս քաղաքականությունը («Գաղտնիության քաղաքականություն») բացատրելու համար, թե ինչ տվյալներ կարող են հավաքվել մեր կայքի միջոցով, ինչպես ենք օգտագործում այդ տվյալները, և որ պարագայում կարող ենք այդ տեղեկատվությունը հրապարակել երրորդ կողմի։ 

Սույն Գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է բացառապես այն տվյալներին, որոնք հավաքում ենք կայքի միջոցով և չի վերաբերում մեր կողմից այլ աղբյուրներով դրանց հավաքագրմանը։

Սույն Գաղտնիության քաղաքականությունն այս կայքում հրապարակված Ընդհանուր դրույթների և պայմանների հետ միասին սահմանում են Ձեր կողմից կայքից օգտվելու կանոններն ու քաղաքականությունը։ Կախված  կայք այցելելիս Ձեր գործողություններից՝ Ձեզ կարող է առաջարկվել համաձայնություն տալ հավելյալ դրույթների ու պայմանների։

Կայքի այցելուները

Ինչպես կայքերի օպերատորների մեծամասնությունը, Business Development Group-ը հավաքում է ոչ անձնական նույնականացման այնպիսի տվյալներ, որոնք սովորաբար հասանելի են դարձվում վեբ բրաուզերների և սերվերների կողմից, օր․՝ բրաուզերի տեսակը, նախընտրելի լեզուն, հղվող կայքը, յուրաքանչյուր այցելուի հայցման ամսաթիվն ու ժամը։ Business Development Group-ի կողմից ոչ անձնական նույնականացման տվյալներ հավաքագրելու նպատակը կայանում է նրանում, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես են այցելուներն օգտվում կայքից։ Ժամանակ առ ժամանակ Business Development Group-ը կարող է հրապարակել ոչ անձնական նույնականացման տվյալներն ամբողջության մեջ, օրինակ՝ հրապարակելով իր կայքի օգտագործման թրենդների վերաբերյալ հաշվետվություն։

Business Development Group-ը նաև հավաքագրում է հնարավոր անձնական նույնականացման տվյալներ, ինչպիսիք են  մուտքագրված և http://bdg.am բլոգի հրապարակումները մեկնաբանող օգտատերերի Internet Protocol (IP) հասցեները։ Business Development Group-ը բացահայտում է միայն մուտքագրված և մեկնաբանող օգտատերերի IP հասցեները ստորև բերված միևնույն պայմաններում, ինչպես օգտագործում ու հրապարակում է անձնական նույնականացման տվյալները։

Անձնական նույնականացման տվյալների հավաքագրումը

Business Development Group-ի կայքի այցելուներից ոմանք նախընտրում են գործակցել ընկերության հետ այնպես, որ կայքին անհրաժեշտ է լինում հավաքագրել անձնական նույնականացման տվյալներ։ Business Development Group-ի կողմից հավաքագրվող տվյալների քանակն ու տեսակը կախված է գործակցման բնույթից։ Օրինակ՝ այն օգտատերերից, ովքեր http://bdg.am կայքում բաժանորդագրվում են բլոգին կամ գրանցվում դասընթացին, մենք խնդրում ենք անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլ․ փոստի հասցեն։

Անվտանգությունը

Ձեր անձնական տվյալների անվտանգությունը կարևոր է մեզ համար, բայց ի նկատի ունեցեք, որ համացանցի միջոցով փոխանցման կամ էլեկտրոնային պահեստավորման որևէ մեթոդ 100%-ով ապահովված չէ։ Մենք իհարկե ջանում ենք կիրառել բոլոր ընդունված միջոցները Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար, սակայն չենք կարող երաշխավորել դրանց բացարձակ ապահովությունը։

Գովազդները

Մեր կայքում հայտնված գովազդները կարող են ներկայացվել օգտատերերին գովազդային գործընկերների կողմից, որոնք կարող են cookie-ներ պարունակել։ Դրանք թույլ են տալիս գովազդային սերվերներին ճանաչել Ձեր համակարգիչն ամեն անգամ, երբ նրանք Ձեզ առցանց գովազդ են ուղարկում Ձեզնից կամ Ձեր համակարգիչն օգտագործողից տեղեկություններ հավաքելու համար։ Այս տեղեկատվությունը թույլ է տալիս գովազդային ցանցերին մյուս տեղեկությունների հետ մեկտեղ ներկայացնել թիրախային գովազդներ, որոնք իրենց կարծիքով Ձեզ ամենաշատը կհետաքրքրեն։ Սույն Գաղտնիության քաղաքականությունը կարգավորում է cookie-ների օգտագործումը Business Development Group-ի, բայց չի կարգավորում այլ գովազդողների կողմից։

Հղումներ դեպի արտաքին կայքեր

Մեր ծառայությունները կարող են պարունակել հղումներ դեպի արտաքին կայքեր, որոնք մեր կողմից չեն համակարգվում։ Եթե քլիք անեք երրորդ կողմի հղումը, կուղղորդվեք դեպի այդ երրորդ կողմի կայքը։ Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ Ձեր այցելած յուրաքանչյուր կայքի Գաղտնիության քաղաքականությունը և Ընդհանուր դրույթները և պայմանները։

Մենք չունենք վերահսկողություն և որևէ պատասխանատվություն չենք կրում որևէ երրորդ կողմի կայքերի, ապրանքների ու ծառայության բովանդակության, գաղտնիության քաղաքականության կամ գործունեության վերաբերյալ։

Bdg.am-ն օգտագործում է Google AdWords ռեմարքեթինգի համար

Bdg.am-ն օգտագործում է ռեմարքեթինգային ծառայություններ երրորդ կողմի կայքերում (ներառյալ Google) մեր կայքի նախկին այցելուների համար գովազդելու նպատակով։ Դա կարող է նշանակել, որ մենք գովազդում ենք այն նախկին այցելուների համար, ովքեր մեր կայքում առաջադրանքը չեն ավարտել, օրինակ՝ օգտագործելով կոնտակտային ձևը հարցում իրականացնելու նպատակով։ Սա կարող է լինել գովազդի տարբերակով՝ Google-ի որոնման արդյունքների էջում, կամ Google Display Network-ի որևէ կայքում։

Երրորդ կողմի գործընկերները՝ ներառյալ Google-ը, օգտագործում են cookie-ներ նախորդ այցելությունների հիման վրա գովազդները թիրախավորելու նպատակով։ Իհարկե, հավաքագրված յուրաքանչյուր տվյալ կօգտագործվի մեր և Google-ի գաղտնիության քաղաքականությանը համապատասխան։

Դուք կարող եք սահմանել նախասիրություններ, ըստ որոնց Google-ը Ձեզ գովազդ կցուցադրի օգտագործելով Google Ad Preferences էջը, և եթե ցանկանաք, կարող եք լիովին հրաժարվել հետաքրքրությունների վրա հիմնված գովազդներից cookie-ների կարգավորումներով կամ ընդմիշտ օգտագործելով բրաուզերի plug-in-ը։

Անձնական նույնականացման որոշ տվյալների պաշտպանությունը

Business Development Group-ը հնարավոր անձնական նույնականացման կամ անձնական նույնականացման տվյալները հասանելի է դարձնում միայն իր այն աշխատակիցներին, կապալառուներին կամ գործընկեր կազմակերպություններին, որոնց (ա) անհրաժեշտ է իմանալ այդ տվյալները Business Development Group-ի կողմից մշակելու կամ տրամադրելու կայքում Business Development Group-ի կողմից մատուցվող ծառայությունները, և (բ) որոնք համաձայնել են հասանելի չդարձնել դրանք այլ կողմերի։ Այդ աշխատակիցներից, կապալառուներից կամ գործընկեր կազմակերպություններից ոմանք կարող են տեղակայված լինել Ձեր երկրից դուրս․ օգտագործելով Business Development Group-ի կայքը՝ Դուք համաձայնություն եք տալիս այդպիսի տվյալների փոխանցմանը նրանց։ Business Development Group-ը չի վաճառի կամ վարձով չի տրամադրի հնարավոր անձնական նույնականացման կամ անձնական նույնականացման տվյալները որևէ մեկին։ Բացի իր աշխատակիցներից, կապալառուներից և գործընկեր կազմակերպություններից, ինչպես վերը նկարագրված է, Business Development Group-ը հասանելի է դարձնում հնարավոր անձնական նույնականացման և անձնական նույնականացման տվյալները միմիայն ի պատասխան դատավճռի, դատարանի որոշման կամ կառավարության պահանջի, կամ երբ Business Development Group-ը համոզված է, որ տվյալների բացահայտումը ողջամտորեն անհրաժեշտ է Business Development Group-ի, երրորդ կողմի կամ հանրության լայն շրջանների սեփականությունը կամ իրավունքները պաշտպանելու համար։

Եթե Դուք http://bdg.am-ի գրանցված օգտատեր եք և տրամադրել եք Ձեր էլ․ հասցեն, Business Development Group-ը երբեմն կարող է Ձեզ էլ․ նամակ ուղարկել նոր գործառույթների մասին տեղեկացնելու, կարծիք հարցնելու կամ պարզապես կազմակերպության վերաբերյալ նորություններ հաղորդելու կամ նոր պրոդուկտները ներկայացնելու նպատակով։ Մենք հիմնականում մեր բլոգն ենք օգտագործում նման տեղեկատվություն փոխանցելու նպատակով, այնպես որ մենք ձգտում ենք այս տեսակի նամակագրությունը հասցնել նվազագույնի։ Եթե մեզ հարցում ուղարկեք (օրինակ՝ աջակցման նամակի տեսքով կամ մեր feedback մեխանիզմերից մեկով), մենք մեզ իրավունք ենք վերապահում հրապարակելու այն, որպեսզի կարողանանք պարզաբանել կամ պատասխանել Ձեր հարցմանը կամ օգնել մեզ աջակցելու մյուսներին։ Business Development Group-ը ձեռնարկում է բոլոր ողջամիտ միջոցները, որոնք անհրաժեշտ են պաշտպանելու չարտոնված հասանելիությունը, օգտագործումը, փոփոխումը կամ ոչնչացումը հնարավոր անձնական նույնականացման կամ անձնական նույնականացման տվյալները։  

Ամփոփ վիճակագրություն

Business Development Group-ը կարող է հավաքել վիճակագրություն իր կայքի այցելուների պահվածքի վերաբերյալ։ Ընկերությունն այս տեղեկատվությունը կարող է հանրայնացնել կամ տրամադրել ուրիշներին։ Այնուամենայնիվ, Business Development Group-ը հասանելի չի դարձնում Ձեր անձնական նույնականացման տվյալները։

Փոխկապակցված հասանելիությունը

Այս կայքն օգտագործում է փոխկապակցված հղումներ և որոշակի հղումներից ունենում է հասույթ։ Սա ազդեցություն չի ունենում Ձեր գնումների կամ Ձեր կողմից վճարած արժեքի վրա։ 

Cookie-ներ

Ձեր առցանց փորձառությունը հարստացնելու և կատարելագործելու համար Business Development Group-ը կիրառում է «Cookie»-ներ, ուրիշների կողմից տրամադրվող նմանատիպ տեխնոլոգիաներ և ծառայություններ անձնականցված բովանդակություն, նպատակային գովազդ ցուցադրելու և Ձեր համակարգչի վրա Ձեր նախասիրությունները պահպանելու նպատակով։ 

Cookie-ն տեղեկատվության այն կապն է, որը կայքը պահպանում է այցելուի համակարգչի վրա և որն այցելուի բրաուզերը տրամադրում է կայքին ամեն անգամ, երբ այցելուն վերադառնում է։ Business Development Group-ը կիրառում է cookie-ներ, որպեսզի նույնականացնի ու հետևի այցելուներին, http://bdg.am-ից նրանց օգտվելու ձևին, և կայք մուտք գործելու նրանց նախասիրություններին։ Ընկերության այն այցելուները, ովքեր չեն ուզում իրենց համակարգչի մեջ cookie-ներ պահպանել, պետք է իրենց բրաուզերների կարգավորումներով հրաժարվեն cookie-ներից նախքան Business Development Group-ի կայքերից օգտվելը՝ գիտակցելով, որ այդ կայքերի որոշ գործառույթներ կարող են թերի աշխատել առանց cookie-ների օգնության։ 

Շարունակելով օգտվել մեր կայքից առանց cookie-ների կարգավորումները փոխելու՝ Դուք ընդունում և համաձայնում եք, որ համաձայն եք դրանց կիրառմանը Business Development Group-ի կողմից։

Էլ․ վաճառք

Business Development Group-ի ծառայություններ կամ պրոդուկտներ գնելիս ընկերության հետ գործարքի մեջ են մտնող օգտատերերից խնդրվում է տրամադրել հավելյալ տեղեկատվություն՝ ներառյալ ըստ անհրաժեշտության անձնական և ֆինանասական տվյալներ, որոնք անհրաժեշտ են այդ գործարքներին ընթացք տալու համար։ Յուրաքանչյուր դեպքում, Business Development Group-ը հավաքագրում է այնպիսի տվյալներ է հավաքում այնքանով, որքանով որ անհրաժեշտ կամ նպատակահարմար է այցելուի և ընկերության համագործակցության նպատակը բավարարելու համար։ Business Development Group-ը հասանելի չի դարձնում անձնական նույնականացման տեղեկատվությունը ներքոնշյալ դեպքորից դուրս։ Եվ այցելուները ցանկացած պահի կարող են հրաժարվել անձնական նույնականացման տվյալներ տրամադրելուց՝ այն նախազգուշացմամբ, որ դա կարող է զերծ պահել նրանց կայքի հետ կապված որոշակի գործողություններ կատարելուց։

Գործնական փոխանցումներ 

Եթե Business Development Group-ը կամ էականորեն իր բոլոր ակտիվները ձեռք են բերվում, կամ վատագույն դեպքում ընկերությունը բիզնեսից դուրս է գալիս կամ սնանք ճանաչվում, օգտատերերի տվյալները համարվում են այն ակտիվներից, որոնք փոխանցվում կամ ձեռք են բերվում երրորդ կողմի կողմից։ Դուք ընդունում եք, որ նման փոխանցում կարող է տեղի ունենալ և Business Development Group-ի ցանկացած ձեռք բերող շարունակելու է տիրապետել Ձեր անձնական տվյալներին այնպես, ինչպես սահմանված է սույն քաղաքականությամբ։

Գաղտնիության քաղաքականության փոփոխությունները

Թեև փոփոխությունների մեծամասնությունն աննշան է լինելու, Business Development Group-ը կարող է երբեմն փոփոխել իր Գաղտնիության քաղաքականությունը զուտ ընկերության հայեցողությամբ։ Business Development Group-ն իր այցելուներին հորդորում է հաճախ ստուգել այս էջը Գաղտնիության քաղաքականության մեջ տեղ գտած յուրաքանչյուր փոփոխությունից տեղյակ լինելու նպատակով։ Գաղտնիության քաղաքականության մեջ տեղ գտած յուրաքանչյուր փոփոխությունից հետո  կայքից շարունական օգտվելը Ձեր կողմից կընկալվի որպես համաձայնություն այդ փոփոխությունների հետ։

Պատկանելությունը և կոնտակտային տվյալները

Սույն Գաղտնիության քաղաքականության հետ կապված որևէ հարց ունենալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ էլ․ փոստով կամ հեռախոսով։