BDG blog 7-steps-to-creating-an-effective-and-useful-blog

BDG

BDG blog 7-steps-to-creating-an-effective-and-useful-blog

7 քայլ արդյունավետ և օգտակար բլոգ ստեղծելու համար

Ամեն տարի հարյուրավոր նոր գրքեր են տպագրվում մարքեթինգի ոլորտում մասնագետների, ղեկավարների և գործարարների համար: Այդ շարքում կարող են շատ օգտակար գրքեր լինել, սակայն մարքեթինգին վերաբերող իսկապես արդյունավետ գրքի ընտրությունը շատ բարդ է: Այսպիսով, Google-ն առանձնացրել է մարքեթինգի ոլորտում մասնագետների համար ամենաօգտակար 10 գրքերը: Այնուհետև հաշվարկել է, թե` քանի անգամ է առաջարկվել օգտատերերի կողմից յուրաքանչյուր գիրք և կազմել 10 ամենատարածված գրքերի ցուցակը:

1. «Good to Great» – Ջիմ Քոլինզ

Այս գիրքն երկար տարիների գիտական հետազոտությունների արդյունք է: 5 տարվա ընթացքում Ջիմ Քոլինզի գլխավորած թիմն ուսումնասիրել է հազարավոր ընկերությունների գործունեությունը և հայտնաբերել այն առանձնահատկությունները, որոնք բոլոր կազմակերպությունների մոտ նույնն են եղել:

2. «Black Ops Advertising» – Մառա Էյնշտեյն

Պրոֆեսոր Մառա Էյնշտեյնը պնդում է, որ գովազային ներգրավման միջոցները, որոնք ներկայումս օգտագործվում են՝ այլևս ակտուալ չեն: Աշխատելով մեդիա ինդուստրիայում 25 տարի՝ հեղինակն աշխատել է խոշոր գովազդային գործակալություններում: Մառա Էյնշտեյնը MTV-ի առաջատար դիրքերում է եղել և իր գիտական հետազոտություններով հրապարակվել The Wall Street Journal և Harvard Business Review աշխարհահռչակ թերթերում:

3. «Influence» – Ռոբերտ Չալդինի

Այս գրքի հեղինակը բացատրում է, թե՝ ո՞ր մեխանիզմներն են մարդկանց ստիպում հավատալ օտարներին և փոխում իրենց համոզմունքները/կարծիները: Դոկտոր Ռոբերտ Չալդինին գլխավորել է Արիզոնայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետը: Նա երկար տարիներ ուսումնասիրել է սպառողական հոգեբանությունը, աշխատել Google, Microsoft, Coca-Cola, Pfizer և այլ ընկերություններում:Գրքում նկարագրված են այն սկզբունքները, որոնք ազդում են սպառողական վարքագծի վրա և վերաբերվում հասարակության բոլոր խավերին:

4. «Epic Content Marketing» – Ջո Պուլիցցի

Ջո Պուլիցցին կոնտենտ մարքեթինգի ինստիտուտի և Content Marketing World-ի հիմնադիրն է: Իր գրքում նա քայլ առ քայլ բացատրում է կոնտենտի ստեղծման գործընթացը: Նկարագրվում է նաև որակյալ և առանձնահատուկ տեքստեր ստեղծելու գաղտնիքները:

5. «Hug Your Haters» – Ջեյ Բեր

Բիզնեսի սեփականատերերի 80%-ը պնդում են, որ իրենց սպասարկումից բոլոր հաճախորդները գոհ են, սակայն սպառողների միայն 8%-ն են համաձայն դրա հետ: Մարքեթինգի մասնագետ Ջեյ Բերը ղեկավարում է միջազգային «Convince & Convert» ընկերությունը: Նա աշխատել է Fortune 500 վարկանիշի աշխարհի խոշորագույն 35 ընկերությունների հետ:

6. «They Ask You Answer» – Մարկուս Շերիդան

Գրքում հեղինակը պատմում է, թե` ինչպես ձեռք բերել հաճախորդի վստահությունը և դառնալ նրանց համար հեղինակություն: Մարկուս Շերիդանն ստացել է «ինտերնետ մարքեթինգի գուրու» շնորհումը այն բանից հետո, երբ նա փրկեց իր ընկերությունը տնտեսական ճգնաժամից` շնորհիվ կոնտենտ մարքեթինգի:

7. «The Content Formula» – Մայքլ Բրեններ և Լիզ Բեդոր

Huffington Post-ն Մայքլ Բրեններին համարել է 2017 թվականի լավագույն բիզնեսի խոսնակ, իսկ Forbes-ն` ամենահարգված CMO: Լիզ Բեդորն որպես ապրանքային ստրատեգ աշխատել է NewsCred առաջատար մարքեթինգային ընկերությունում: Նա նաև աշխատել է Verizon, Estée Lauder և IBM համաշխարհային կազմակերպությունների հետ:Գրքում նկարագրված է կոնտենտ մարքեթինգի արդյունավետությունը չափելու տարբեր մեթոդներ:

8. «Everybody Writes» – Էն Հենդլի

Այս գիրքը սովորեցնում է ստեղծել բիզնեսի համար նախատեսված վաճառող տեքստեր և վերաբերվել այդ գործին սիրով: Forbes-ի տվյալներով, նա ճանաչվել է սոցիալական ցանցերում ամենաազդեցիկ կին:

9. «Selling the Invisible» – Գարի Բեկվիտ

Գրքում նկարագրվում է պրոդուկտի հետ աշխատելու առանձնահատկությունները: Գրքի հեղինակն ավարտել է Սթենֆորդի համալսարանը և հիմնել իր սեփական գովազդային կազմակերպությունը:

10. «Buyology: Truth and lies about why we buy» – Մարտին Լինդսթրոմ

Այս գիրքի հիմքում ընկած է փորձնական հետազոտություններ, որոնք իրականացման համար ծախսվել է 7 միլիոն դոլար: Գրքի հեղինակը նեյրոմարքեթինգի հիմնադիրներից է և բրենդինգի ոլորտում փորձագետ: