BDG Blog teaching-as-a-passion

BDG

BDG Blog teaching-as-a-passion

Դասավանդումը որպես կիրք

Համարվում է, որ լավ ուսուցիչը պետք է ունենա դասավանդման կիրք, սակայն ոչ մի տեղ չեն բացատրում, թե ինչպես գտնել և պահպանել այդ կիրքը:
Իհարկե ուսուցիչները ունեն սիրելի թեմաներ, որոնք ավելի հետաքրքրությամբ են բացատրում, սակայն առարկան չի կարող կազմված լինել միայն ուսուցչի կողմից սիրելի թեմաներից: Եվ դրանով չէ, որ որոշվում է՝ ուսուցիչը սիրում է իր մասնագիտությունը, թե ոչ: Բնական է, որ կլինեն թեմաներ, որոնք առանձնակի հաճույքով կբացատրեք:
Այստեղ իր գործն է անում մասնագիտության հանդեպ կիրքը: Դա այն է, ինչի շնորհիվ մարդը որոշել էր դառնալ ուսուցիչ ու, հիմնականում, ոչ միայն նրա համար, որ նա չափազանց սիրում է տվյալ առարկան, այլ որովհետև նրան դուր է գալիս ոգեշնչել աշակերտներին, արթնացնել հետաքրքրություն սովորելու հանդեպ և այլն:
Մարդը երբևէ չի դատարկվի իր սիրելի մասնագիտությունից, սակայն պետք է գտնել որքան հնարավոր է շատ միջոցներ աշխատանքի մեջ անձնական կիրքը ներդնելու համար:
Եթե Դուք կարողանում եք թեման ավելի մատչելի բացատրել՝ օրինակ ցուցադրելով այն խաղի միջոցով, արեք դա. մարդկանց ձգում են մարդիկ, ովքեր սիրում են այն, ինչ անում են:
Դասավանդման ընթացքում ինձ օգնում է նաև ամբողջական ներգրավվածությունը: Հեշտ է ցուցումներ տալ՝ մնալով դիտորդ, սակայն արդյունքն այլ է, երբ Դուք ներգրավված եք ընթացքի մեջ և «լողում եք» իրենց հետ:
Տպավորություն է, թե ուսուցիչներն են օգնում ուսանողներին, սովորեցնում, սակայն իրականում, երբ ուսուցիչը սիրում է իր մասնագիտությունը, աշակերտներն են, որ տալիս են էներգիա և ոգեշնչում:
Այն աչքերը, հայացքը, որը տեսնում ես դասավանդելիս, այն գիտելիքները, որոնք աշակերտը ստանում է քեզնից, այն զգացողությունը, որ դու տվել ես դիմացինին մի բան, ինչը մնայուն է, մոտիվացնում է:
  • Վերաբերվեք դասավանդմանը ինչպես ապրելակերպ, այլ ոչ թե աշխատանք: Այն պահից, երբ դա կդառնա Ձեզ համար աշխատանք, Դուք կդադարեք լավ ուսուցիչ լինելուց:
  • Եղեք պատրաստակամ, որ դիմացինը կարող է երբեմն անշնորհակալ լինել Ձեր արած աշխատանքի դիմաց, դրանում Ձեզ կօգնի հենց դասավանդման հանդեպ կիրքը, այն զգացողությունը, որ Դուք ստեղծել եք արժեք:
2 ուսուցիչների միջև, որոնցից մեկը լի է էնտուզիազմով, սակայն թերանում է առարկայի մեջ, իսկ մյուսը շատ լավ մասնագետ է, սակայն իր մեջ չունի կրակ, ես միանշանակ կընտրեմ առաջինին: