react js

BDG

React JS

React JS․ բացահայտում ենք էությունը

IT ոլորտը զարգանում է մեծ դինամիկայով, և առաջատար մասնագետ լինելու համար անհրաժեշտ է հետևել փոփոխվող մոտեցումներին և զարգացող թրենդներին։

Ծրագրավորման մեջ մեծ նշանակություն ունի արագությունը։ Դանդաղ աշխատող լեզուներն ու գրադարաններն ավելորդ բարդություն են մտցնում աշխատանքի մեջ։ 

Արագության տեսանկյունից ամենահարմար գրադարաններից՝ ֆրեյմվորքերից մեկը React-ն է՝ JavaScript ծրագրավորման լեզվի բաց կոդով գրադարանը, որն օգտագործվում է օգտագործողի ինտերֆեյսերի (UI) ստեղծման համար։

UI-ը (User Interface) կանոնների և հնարավորությունների համակարգ է, որն ապահովում է ծրագրի և ծրագրից օգտվողի փոխազդեցությունը։

React-ը ստեղծել է Ջորդան Ուոլքը։ Նա Ֆեյսբուքի ծրագրային ապահովման ինժեներ է։ Ոգեշնչվելով XHP-ով՝ PHP- համար HTML-ի բաղադրիչ ֆրեյմվորքով, նա ստեղծեց React-ը։ Ֆեյսբուքում այն տեղակայվել է 2011 թվականին, Instagram.com-ում՝ 2012-ին։

React JS-ով են ստեղծվում ծրագրեր, որոնք կարողանում են առանց թարմացման օգտագործել փոփոխված տվյալները։ Model-View-Controller (MVC) կաղապարում React JS-ը համապատասխանում է View-ին։

React JS-ով աշխատանքը նկարագրում է այն, ինչ պետք է ցույց տալ էկրանին, ոչ թե ձևավորում է հրահանգներ, որոնք պետք է բացատրեն բրաուզերին, թե ինչպես դրանք ցույց տալ։ Այս առանձնահատկությունը կոդն ավելի կոմպակտ է դարձնում, նվազեցնում է կայք ստեղծելու համար անհրաժեշտ շաբլոնային մասերի քանակը։

React JS-ի կոմպոնենտները

React JS-ում կոդը գրվում է component-ներով, ինչը թույլ է տալիս արագ աշխատել։ Բացի դա՝ React SSEO տեսանկյունից դրական է՝ որոնողական համակարգերում հնարավոր է ավելի բարձր դիրք։

Կոմպոնենտներն օգտագործվում են թե՛ վեբ, թե՛ բջջային հավելվածների մեջ։ Դրանք հնարավոր է համատեղել, օգտագործել այլ պրոյեկտների մեջ և այլն։ Կոմպոնետները տարանջատված են միմյանցից, ինչը թույլ է տալիս հեշտությամբ հայտնաբերել առաջացող խնդիրները։ Կոմպոնենտները տեղակայված են «վիրտուալ Document Object Model»-ում՝ «վիրտուալ DOM»-ում։

React կոմպոնենտները հիմնականում գրված են JSX-ով, որը JavaScript-ի շարահյուսություն է: Այն թույլ է տալիս նշել HTML-ը և ենթաբաղադրիչները ներկայացնելու համար օգտագործել HTML թեգերի շարահյուսությունը։

Ինչպես խորհուրդ են տալիս մասնագետները՝ կոմպոնենտները պետք է լինեն ոչ մեծ, չէ՞ որ որքան փոքր, այնքան ավելի հեշտ է հասկանալ։ 

Ինչ վերաբերում է React սովորելուն՝ ակնհայտ է, որ սկզբնական փուլում այն շատ պարզ է և մատչելի, բայց հմտությունները կատարելագործելու ընթացքում ուսուցումը բարդանում է։

Ինչո՞ւ ընտրել React

React-ն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք ստիպում են ծրագրավորողներին ամբողջ աշխարհից աշխատանքի համար ընտրել այս ֆրեյմվորքը։ Ահա առանձնահատկունները․

  • Դեկլարատիվ

React-ը կթարմացնի և ցույց կտա միայն այն կոմպոնենտները, որոնցում կան փոփոխված տվյալներ, եթե նախագծես views ծրագրի state-ի համար։ Կոդն ավելի կանխատեսելի և debug-ի համար ավելի հեշտ է դառնում․ այս ամենը դեկլարատիվ ներկայացումների շնորհիվ է։

  • Կոմպոնենտներ

Հնարավոր է ստեղծել կոմպոնենտներ, որոնք իրենք իրենց վիճակը կարող են կառավարել։ Դրանք բազմակի օգտագործվող են, այսինքն՝ կոմպոնենտը կարող է պահպանվել և այլ պրոյեկտների մեջ օգտագործվել։

Ո՞վ է օգտագործում React

Չնայած այն հանգամանքին, որ React-ը բավականին երիտասարդ է, համաշխարհային մի շարք խոշոր խաղացողներ օգտագործում են այն։

  • Facebook-ը React-ն օգտագործում է և՛ վեբ տարբերակում, և՛ բջջային հավելվածում։
  • Instagram-ում շատ մեծ է React-ի դերը՝ այն պատասխանատու է որոնման և աշխարհագրական դիրքի որոշման գործառույթների համար։
  • Netflix-ը ֆրեյմվորքը Gibbon հարթակում է օգտագործում՝ օգնելով արագացնել ներբեռնումը և բարձրացնել արտադրողականությունը։
  • WhatsApp-ում անձնական էջեր ստեղծվում են React-ի միջոցով։
  • Dropbox-ը տուրք է տվել React-ի հայտնիությանը և օգտագործել այն իր կայքում։

React-ը հրաշալի գործիք է, որը հնարավորություն է տալիս կատարելագործվելու որպես մասնագետ և դարձնելու աշխատանքն արդյունավետ ու արագ։