5 Reasons Why You Need SEO Promotion

BDG

5 Reasons Why You Need SEO Promotion

5 պատճառ, թե ինչու է քեզ պետք SEO առաջխաղացում

Թվային աշխարհում ձևովորվել է նոր օրենք՝ եթե դու չկաս համացանցում, կարելի է ասել՝ դու գոյություն չունես։ Ժամանակին համընթաց գնալու և նոր հնարավորություններ բաց չթողնելու համար պետք է հետևել բիզնեսի թվային միջավայրին։

Օր օրի ավելանում են համացանցում ապրող բիզնեսները, դրան զուգահեռ՝ մեծանում է մրցակցությունը։ Առաջխաղացման համար կան բազմաթիվ տարբերակներ, որոնք ունեն ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ։ Որոշ գործիքներ տալիս են արագ և նկատելի արդյունք, մյուսներն ավելի դանդաղ են ազդում քո բիզնեսի վրա, արդյունքը հաճախ միանգամից տեսնել հնարավոր չի լինում, բայց համարվում է երկարաժամկետ ներդրում։

Համացանցում մարդկանց վարքը պարբերաբար փոփոխվում է, բայց կա մեկ հիմնական տենդենց՝ համացանցից օգտվողների զգալի տոկոսը տեղեկատվություն է փնտրում որոնողական համակարգերի՝ Google-ի, Yandex-ի, Bing-ի և մի շարք այլ ավելի լոկալ կայքերի միջոցով։

Քեզ որոնում են համացանցում

Ի՞նչ է անում օգտատերը, երբ նրան պետք է տեղեկատվություն որևէ դասընթացի մասին։ Նա որոնման տողում գրում է դասընթացի անունը և սեղմում որոնման կոճակի վրա։ Նրա էկրանին հայտվում են բազմաթիվ առաջարկներ, նա անցնում է մի քանիսի հղումներով և գտնում իր խնդրի լուծումը։

Եթե քո բիզնեսը չկա այդ առաջարկվող տողերում, վատ նորություն ունենք։ Դա նշանակում է, որ դու կորցնում ես հաճախորդներ, կորցնում ես գումար։ Պոտենցիալ հաճախորդներին բաց չթողնելու համար պետք է հայտնվել նրանց աչքի առաջ։

Այդ հարցում քեզ օգնության է հասնում SEO-ն՝ օպտիմալացումը որոնողական համակարգերում։ SEO առաջխաղացումն ուղղված է կայքի արտաքին և ներքին օպտիմալացմանը, ինչը թույլ է տալիս բարելավել կայքի դիրքը որոնողական համակարգում և բարձրացնել կայքի բնական թրաֆիքը։

SEO առաջխաղացման առավելություններ

SEO առաջխաղացման առավելությունները շատ-շատ են, մենք առանձնացրել ենք մի քանիսը, որոնք կապացուցեն, որ քո բիզնեսի համար SEO-ն կենսական նշանակություն ունի։

  • Ամենամեծ առավելությունը երկարաժամկետ արդյունքն է։ Եթե կայքի ստեղծմանն ու մեծացմանը զուգահեռ ուշադրություն դարձնես գրագետ օպտիմալացմանը, ապա դրական արդյունքը կպահպանվի շատ երկար։ Տեխնիկական առումով SEO-ն ժամանակատար է, պահանջում է ռեսուրսների ներդրում, բայց միանշանակ արդարացնում է իրեն՝ քո կայքի և որոնողական համակարգերի միջև լավ հարաբերություններ ստեղծելով։
  • Օգտատերերի մեծ մասը նախընտրում է առաջատար դիրք զբաղեցնող կայքերը, բայց ուշադրություն է դարձնում համակարգում գովազդին՝ խուսափելով գովադի օգտագործող կայքերից։
  • SEO-ն օպտիմալացնում է կայքը միանգամից բոլոր որոնողական համակարգերի համար։ Գրագետ օպտիմալացումը թույլ է տալիս հայտնվել առաջատար դիրքում բոլորի համար՝ անկախ այն բանից՝ օգտատերը նախընտրում է Google, թե Yandex։ 
  • Բնական թրաֆիքի աճի շնորհիվ քո կայք են այցելում քո բիզնեսով իսկապես հետաքրքրվող մարդիկ, որոնք ամենայն հավանականությամբ կդառնան քո հաճախորդները։ 
  • Կայքն անընդհատ ցուցադրվում է մարդկանց, աճում է ինչպես կայքի, այնպես էլ քո ամբողջ բիզնեսի ճանաչվածությունը, որը հետագայում կարող է վերաճել լոյալության բարձրացման և քո բիզնեսը նախընտրելի դարձնել մարդկանց համար։

Եթե խոսենք ֆինանսական հատվածի մասին, ապա պետք է նշենք, որ SEO առաջխաղացման արժեքն ու տված արդյունքն անհամեմատելի են առաջխաղացման մյուս տեսակների հետ։ Ի տարբերություն օֆլայն կամ օնլայն գովազդի՝ այն ավելի մատչելի է, ազդեցությունն ավելի երկար է տևում։

SEO-ին ուշադրություն չդարձնելու արդյունքում դու ինքնակամ կորցնում ես շուկայում քո դիրքը, ճանաչվածությունը՝ տեղդ զիջելով մրցակիցներին։ Եթե օգտատերը որոնում է քո պրոդուկտը, բայց չի տեսնում քո առաջարկը, նա պարզապես գնում է քո մրցակցի մոտ։ Դա քեզ պե՞տք է։

Օգտակար SEO գործիքներ

Կարծում ենք՝ SEO-ի կաևորությունն ու առավելությունը պարզ են։ Մենք առանձնացրել ենք մի քանի օգտակար և անվճար ռեսուրս, որոնք կօգնեն քեզ օպտիմալացման կամ օպտիմալացումը վերահսկելու գործում։

Այս գործիքի միջոցով հնարավոր է կատարել կայքի ներքին վերլուծություն։ Այն ունի պարամետրերը դասակարգելու և ֆիլտրելու հնարավորություն։

Այցելուների, այցելության աղբյուրների, բանալի բառերի և մի շարք այլ տվյալների հավաքագրում հնարավոր է իրականացնել այս գործիքներով։

Այս երկուսը բանալի բառերի որոնման, վերլուծության և ընտրության գործիքներ են։

Մրցակից կայքերի թրաֆիքը և թրաֆիքի որոշ հատկություններ գնահատելու գործիք։

Կայքի բոլոր էջերն ստուգելու և դրանց վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար օգտագործվող գործիք։