digital marketing

BDG

Bdg blog

Ինչպե՞ս մշակել Digital marketing strategy

Հասկանալու համար, թե ինչ է digital կամ թվային մարքեթինգի ռազմավարությունը, պետք է հասկանալ՝ ինչ է թվային մարքեթինգը։

Digital կամ թվային մարքեթինգը թվային ալիքների օգտագործմամբ իրականացվող մարքեթինգն է՝ ապրանքների և ծառայությունների առաջխաղացումը։ Թվային ալիքները բազմազան են՝ օնլայն ռադիոյից մինչև համացանցում կոնտեքստային գովազդ։ 

Digital ռազմավարությունը պրոդուկտի՝ օնլայն տարածությունում առաջխաղացման ռազմավարությունն է՝ սկսած գնագոյացումից մինչև գովազդային ռազմավարություն, հարթակների ընտրություն։ Ինչպես ցանկացած այլ ռազմավարության դեպքում, թվային մարքեթինգում ևս շատ կարևոր է ունենալ մանրամասն ու հստակ ծրագիր, որով ամրագրված կլինեն ինչպես հիմնական նպատակները, այնպես էլ դրանց հասնելու ուղիները, միջոցները, գործիքները։

Ինչպե՞ս մշակել digital ռազմավարություն

Սկզբնական փուլում անհրաժեշ է քարտեզագրել բիզնեսի ընդհանուր և մարքեթինգային ռազմավարությունները, քանի որ digital մարքեթինգը չի կարող խիստ տարբերվել ընդհանուր բիզնես նպատակներից, կազմակերպության մարքեթինգային ռազմավարությունից։ Թվային մարքեթինգը կազմված է փուլերից, որոնք պետք  է հետևողական իրականացվեն։

Digital մարքեթինգի ռազմավարական փուլերը հետևյալն են․

  • Նպատակների սահմանում՝ digital ռազմավարության նպատակները պետք է համապատասխանեն քո բիզնեի ընդհանուր նպատակներին։
  • Թիրախային լսարանի սահմանում՝ գտիր այն մարդկանց, ովքեր անհրաժեշտ են քո բիզնեսին՝ ստեղծելով հաճախորդի ավատար։
  • Շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն՝ պետք է հստակ հասկանալ, թե ինչ դիրք ես գրավում շուկայում, ովքեր են քո մրցակիցները և ինչ դիրք ունեն նրանք։ Մարքեթինգային վերլուծությունը և մարքեթինգային հետազոտությունները շատ կարևոր են, քանի որ տալու են քո բիզնեսի, պրոդուկտի դիրքի, առավելությունների, թեևությունների ու հնարավորությունների վերաբերյալ մանրամասն պատկեր։
  • Գործիքների և տեխնոլոգիաների վերլուծություն՝ պարզիր, թե ինչ  գործիքներ է արդեն օգտագործում բիզնեսը և ինչ նորությներ ու նոր գործիքներ է կարելի ներդնել։ Թվային մարքեթինգի գործիքները բազմազան են։
  • Կոնտենտ-ռազմավարություն՝ լսարանին տեղեկատվություն փոխանցող ձայնի, ձևի, ժամանակի սահմանում, լսարանի հետ հաղորդակցում։
  • Իրականացում՝ տեսակավորիր առաջադրանքներն ըստ կարևորության, հրատապության, վերջնաժամկետի, այնուհետև բաշխիր դրանք համապատասպան մասնագետներին և սահմանիր KPI-ներ։
  • Արդյունքներ՝ նախապես որոշիր, թե ինչպես ես ստուգելու և չափելու արդյունքները։
  • Փոփոխություններ՝ վերլուծելով կատարած գործողությունները՝ դուրս բեր խնդրահարույց հատվածները, շտկումներ մտցրու, ինչը թույլ կտա կատարելագործել ամբողջ հետագա ռազմավարությունը։

Փուլերի այս հերթականությունը առաջնային նշանակություն ունի․ սկզբանական փուլում կարևոր է պատկերացնել, թե ինչ նպատակներ կան, որն է թիրախային լսարանը։

Այս կետերը կատարելուց հետո պետք է կազմել հաճախորդի ավատարը՝ Buyer persona-ն։ Եղած տվյալների հիման վրա կառուցվում է digital ռազմավարությունը։

Հետազոտությունները  ցույց են տվել, որ այսօրվա դրությամբ բիզնեսների 45%-ն է մշակում և առաջնորդվում ռազմավարությամբ։ Այսինքն՝ թվային մարքեթինգի վերաբերյալ որոշումները կայացվում են տեղում, հենց այս պահին։ Իհարկե անհնար է ամեն ինչ ծրագրել, հաշվի առնել բոլոր ֆորս մաժորները, բայց որոշակի ծրագիր ունենալն ու դրանով առաջնորդվելը պարտադիր պայման են, եթե բիզնեսի արդյունքները կարևոր են քեզ համար։

3 պատճառ, թե ինչու պետք է ունենաս digital ռազմավարություն

Առանձնացրել ենք այն 3 գլխավոր պատճառները, որոնք կստիպեն քեզ ուշադրություն դարձնել թվային մարքեթինգի ռազմավարությանը։

1․ Չունես ուղղություն

Եթե չկա ռազմավարություն, նշանակում է, որ չկան նաև հստակ նպատակներ․ դու չգիտես՝ ինչ ես անում ու ինչի համար։ Եթե չգիտես քո նպատակը, ստացվում է, որ անում ես այս կամ այն քայլը պարզապես անելու համար՝ առանք խորքային գիտակցության, թե ուր է այն տանելու։ Այսպիսի մոտեցումը չի կարող հաջողության բերել։

2․ Չգիտես քո լսարանը և շուկան

Առանց իմանալու, թե շուկայում ինչ դիրք ես գրավում, որ լսարանն է քոնը՝ դու կորցնում ես ժամանակ՝ վատնելով թանկագին ռեսուրսները անիմաստ աշխատանքի վրա։ Չէ՞ որ առանց հաճախորդի ավատարի դու չգիտես՝ ինչ tone of voice ընտրել, ինչպիսի ալիքներով խոսել լսարանի հետ։ Լսարանները շատ տարբեր են, և որքան մանրամասն, դետալային կարողանաս նկարագրել քո լսարանը, այնքան ավելի արդյունավետ կդառնա քո ցանկացած գործողություն digital հարթակում։

3․ Մրցունակ չես շուկայում

Քո մրցակիցները կարող են լինել տարիների փորձ ունեցող ընկերություններ կամ նոր-նոր ձևավորվող ստարթափներ․ երկու դեպքում էլ նրանք քեզնից ավելի ուժեղ են, եթե ունեն թվային մարքեթինգի ռազմավարություն, իսկ դու՝ ոչ։

Digital մարքեթինգը կենդանի, անընդհատ զարգացող ոլորտ է, ինչը պարտադրում է մասնագետներին ձեռքը զարկերակի վրա պահել։ Մարքեթինգային ռազմավարությունը թույլ է տալիս ճիշտ կողմնորոշվել և առաջ շարժվել՝ գրավելով նորանոր բարձունքներ, պարզապես պետք է հետևողական լինել, նկատել մանրուքները և շրջահայաց լինել՝ ռազմավարական փոփոխություններ կատարելու հարցում։ Թվային մարքեթինգի ռազմավարության վերաբերյալ կան բազմաթիվ ձեռնարկներ, նյութեր, ինչպես նաև մենք պատրաստել ենք դասընթաց, որը կօգնի քեզ հանգամանորեն կազմել ռազմավարություն։