Մոտակա Դասընթացներ

Product Management | From Idea to Launch

Սարգիս Բուդաղյան /
2020-07-21

Practical Digital Marketing

Արեգ Վարդանյան /
2020-07-11

Graphic Design

Լիդիա Պակովա /
2020-07-13

Programming Fundamentals with C++

Հովհաննես Տոնականյան /
2020-07-18

Հարկային Օրենսդրություն

Էդգար Վահրադյան /
2020-07-25

MS Excel 0-ից. պրակտիկ դասընթաց

Անի Հարությունյան /
2020-07-21

HR Management

Անուշ Մ. և Սոնա Հ. /
2020-07-22

Հաշվապահություն սկսնակների համար

Հռիփսիմե Վարդանյան /
2020-07-25

SMM Architecture

Արման Չիլինգարյան /
2020-07-28

Image Alt

BDG

Հասանելի կրթություն․ օնլայն ուսուցման 3 առավելություն

Օր օրի խստացվում են համաճարակի կանխարգելմանը միտված սահմանափակումները, և մարդիկ փորձում են հարմարվել նոր պայմաններին՝ անցնելով օնլայն կյանքին։

Տարիներ շարունակ ամբողջ աշխարհում թրենդային էր օնլայն կրթությունը՝ շնորհիվ նրա լայն հնարավորությունների։ Մեր իրականությունը մի փոքր այլ է, մեզ մոտ կարծես ինչ-որ պայքար կար օնլայն և ավանդական կրթության միջև։ Սրանք երկուսն էլ ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ կրթել մարդկանց։ Տարբեր են մոտեցումներն ու հնարավորությունները։

Համաճարակը դարձավ օնլայն կրթության գլխավոր խթանը, չէ՞ որ այլ ելք պարզապես չկա։

Օնլայն կրթության հետ կապված կան մի շարք կարծրատիպեր։ Ոմանք կարծում են, որ օնլայն կրթության են դիմում այն մարդիկ, ում գտելիքները չեն հերիքում ավանդական կրթությանը։ Բացի դա՝ մարդիկ կարծես չեն հավատում, որ կարելի է լուրջ կրթություն ստանալ համակարգչով, իսկ օնլայն դասընթացները անլուրջ բան են։ Սրանք պարզապես կարծրատիպեր են, որոնց դեմ պետք է պայքարել։ 21-րդ դարը մեծ հնարավորություններ է ստեղծել, և դրանցից հրաժարվել պարզապես չի կարելի։

Օնլայն կրթության 3 առավելությունները

Օնլայն կրթությունը տարեցտարի զարգանում է, և մարդիկ ավելի հաճախ են դիմում կրթություն ստանալու այս եղանակին, քանի որ ակնհայտ են առավելությունները։ Մենք առանձնացրել ենք օնլայն կրթության 3 գլխավոր առավելությունները։

  • Կարելի է սովորել ցանկացած բան

Օնլայն և ավանդական կրթության հիմնական տարբերությունն ազատությունն է։ Եթե քեզ հետաքրքրում է որևէ ոլորտ և ուզում ես գիտելիքներ ձեռք բերել դրա վերաբերյալ, ունես երկու ճանապարհ։ Առաջինն ավանդական կրթությունն է, որը կապված է մի շարք հանգամանքների հետ՝ ընդունելության համար քեզ արդեն իսկ պետք են որոշակի գիտելիքներ, իսկ նորերը ձեռք բերելու համար քեզնից կպահանջվեն տարիներ։ Իհարկե, անադական կրթությունը տալիս է համապարփակ և խորքային գիտելիքներ ոլորտի մասին, բայց հաճախ սովորել ցանկացողը չգիտի նախապես՝ իրեն համապատասխա՞ն է այդ ոլորտը, արժե՞ արդյոք այդքան շատ ռեսուրս վատնել այդ ուղղությամբ։ Այս առումով օնլայն կրթությունն ավելի ճկուն է։ Մեկ կուրսից հետո էլ քեզ համար պարզ կլինի՝ ուզո՞ւմ ես շարունակել, թե՞ ոչ։ 

Օնլայն կրթության շնորհիվ հնարավոր է ստանալ գիտելիքներ նաև ոչ մասնագիտական ոլորտում։ Դու կարող ես լինել փորձառու վիրաբույժ, բայց քեզ հետաքրքրի գրաքննադատությունը։ Պետք չէ ընդունվել բանասիրական ֆակուլտետ, սովորել բոլոր առարկաները, հանձնել քննություններ, պարզապես կարելի է դիմել օնլայն դասընթացների։

  • Հարմարավետություն՝ ամեն հարցում

Եթե քո ծննդավայրում չկա համապատասխան կրթական հաստատություն, նշանակում է՝ ստիպված ես լինելու տեղափոխվել այլ քաղաք՝ տանից, ընտանիքից ու ընկերներից հեռու, խնդիր ես ունենալու կայանալ նոր միջավայրում։ Իհարկե, սա կարելի է դիտարկել որպես ավանդական կրթության առավելություն․ մարդիկ պետք է դուրս գան կոմֆորտի տարածքից, որպեսզի կարողանան նոր բարձունքներ գրավել։ Այդուհանդերձ, բոլորը չեն ապրում հավասար պայմաններում և չունեն հավասար հնարավորություններ, որքան էլ որ ցավալի դա հնչի։ Ավանդական կրթությունը հաճախ անհասանելի է մնում մի շարք տաղանդավոր մարդկանց համար, իսկ օնլայն կրթությունը լուծում է այս հարցը։

Օնլայն կրթությունը հարմարավետ է նաև այլ հարցերով։ Տուն, հյուրանոց, բնության գիրկ՝ ընտրիր, որն ուզում ես, միայն թե ունեցիր կանոնավոր ինտերնետ։ Օնլայն կրթության դեպքում շատ մեծ են պատասխանատվությունն ու ինքնուրույնությունը․ քեզ տրամադրում են բոլոր նյութերը, և պետք է շատ կազմակերպված լինես, որ կարողանաս կենտրոնանալ և հաղթահարել նոր փուլեր։

Կրթությունն օնլայն ստանալու լավ կողմերից է նաև այն, որ պետք չէ ամեն օր ինչ-որ տեղ գնալ, շփվել տարբեր, հաճախ ոչ այնքան հաճելի մարդկանց հետ, ստիպված լինել հարմարվել նրանց և պահպանել համակեցության կանոնները։

Օնլայն կրթության ժամանակ հնարավոր է կազմել այնպիսի գրաֆիկ, որը համապատասխան է քո ապրելակերպին։ Այստեղ ամեն ինչ շատ ճկուն է և ուսանողակենտրոն։

  • Ծախսերը կրճատվում են

Մենք չենք էլ նկատում, թե որքան գումար ենք ծախսում ավանդական կրթության ընթացքում։ Բացի բուն վարձավճարից՝ մենք գումար ենք ծախսում նոր հագուստի, ընդիջումների, տարբեր մանր կենցաղային առարկաների վրա, որոնք մեզ պետք են, երբ դուրս ենք գալիս տանից, և բացարձակ անպետք են տնային պայմաններում։

Ուսանողները գիտեն՝ երբ ավտոբուսն ուշանում է, ստիպված ես լինում տաքսի կանչել, որ չուշանաս սահմանված ժամից։

Օնլայն կրթությունը ոչ միայն ավելի մատչելի է ավանդականից, այլ նաև կրճատում է բոլոր կից ծախսերը։ Իսկ դա նշանակում է, որ խնայված գումարը նորից կարելի է օգտագործել նոր գիտելիքներ ստանալու նպատակով։

Օնլայն կրթության այս առավելությունները ոգեշնչում են մարդկանց անընդհատ սովորել՝ չվախենալով կորցնել մեծ ռեսուրսներ։ Ժամանակակից աշխարհը ճկունության մասին է, իսկ օնլայն կրթությունը դրա լավագույն արտահայտումն է։