Մոտակա Դասընթացներ

Product Management | From Idea to Launch

Սարգիս Բուդաղյան /
2020-07-21

Practical Digital Marketing

Արեգ Վարդանյան /
2020-07-11

Graphic Design

Լիդիա Պակովա /
2020-07-13

Programming Fundamentals with C++

Հովհաննես Տոնականյան /
2020-07-18

Հարկային Օրենսդրություն

Էդգար Վահրադյան /
2020-07-25

MS Excel 0-ից. պրակտիկ դասընթաց

Անի Հարությունյան /
2020-07-21

HR Management

Անուշ Մ. և Սոնա Հ. /
2020-07-22

Հաշվապահություն սկսնակների համար

Հռիփսիմե Վարդանյան /
2020-07-25

SMM Architecture

Արման Չիլինգարյան /
2020-07-28

Image Alt

BDG

Ստարտափ․ ի՞նչ է այն և ինչպե՞ս սկսել

Startup. այս բառը շատերս ենք լսել, ոմանք էլ փորձել են ձեռնամուխ լինել և հիմնել ստարտափ։ Ի վերջո, ի՞նչ է նշանակում այդ գեղեցիկ, բայց գաղտնիքներ ունեցող բառը։

Ի՞նչ է ստարտափը

Ստարտափի տարբեր սահմանումներ կան. այն ժամանակավոր ընկերություն է, որն առաջարկում  է նոր պրոդուկտ և պահանջում է ֆինանսական կամ այլ արժեքների ներդրում՝ գաղափարի հետագա զարգացման և ընդլայնման նպատակով։

Ստարտափները հիմնականում լայն օգտագործման պրոդուկտ են ներկայացնում՝ դուրս գալով լոկալ սահմանափակումներից։

Ցանկացած ստարտափ նպատակ ունի դառնալ ընկերություն։ Առաջարկելով նոր պրոդուկտ՝ սկսնակ ընկերությունը չգիտի, թե ինչպես դուրս գալ շուկա, ով է իր հաճախորդը և վաճառքի ինչ ալիքներ ընտրել։ Ստացվում է՝ ստարտափը ներկայացնում է գաղափար, որը կա՛մ կհաջողի, կա՛մ ոչ, և որոնում է ներդրողներ, ովքեր պատրաստ են իրենց ռեսուրսները ծառայեցնել ստարտափի առաջարկած գաղափարի կամ պրոդուկտի զարգացման համար՝ այն ակնկալիքով, որ ներդրումը հետագայում մեծ եկամուտներ կբերի, երբ ստարտափը դառնա լիարժեք ընկերություն։

Ինչո՞ւ է ստարտափը հետաքրքիր

Եկեք խոստովանենք՝ բոլորս էլ սիրում ենք պատմություններ, երբ մարդիկ 0-ից հաջողության են հասնում։ Այդ պատմություններն ստիպում են կարծել, որ հաջողությունը բոլորիս է հասանելի, որ կարելի է ունենալ միտք ու աշխատասիրություն, զարգացնել դրանք այնքան, որ ի վերջո հայտնվել Forbes-ի ցուցակում։ 

Մենք, առհասարակ, սիրում ենք գեղեցիկ պատմություններ։ Այս ամենը շատ հեռու չէ իրականությունից, բայց միշտ բաց է թողնվում ամենակարևոր հատվածը՝ անհաջողությունների շարանը․ արևի տակ իրենց տեղը գտնում են նրանք, ովքեր անհաջողություններից դասեր են քաղում՝ հիասթափվելու փոխարեն, և չեն դադարում քրտնաջան աշխատել։

Ստարտափը հետաքրքիր է ինչպես երիտասարդներին, այնպես էլ փորձառու գործարարներին։ Առաջինները ստարտափների շնորհիվ կարողանում են փորձ ձեռք բերել, ստուգել սեփական ուժերն ու կողմնորոշվել, թե ինչ ուղղությամբ են տեսնում իրենց մասնագիտական զարգացումը։ Ինչ վերաբերում է գործարարներին, նրանց համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում այն պրոյեկտները, որտեղ կարելի է շահավետ ներդրում կատարել։ Դա ոչ միայն դրական է նկարագրում իրենց՝ որպես գործարար, այլ նաև հնարավորություն է տալիս ունենալ արդարացված ներդրում և որպես արդյունք՝ մեծ շահույթ։

Հաջողված ստարտափներ

Ինչպես գիտենք՝ մեր ամենօրյա օգտագործման հավելվածներն ու կայքերը ևս եղել են ստարտափ՝ այսօր արդեն նվաճելով բազմամիլիոնանոց լսարաններ։ Այդպիսիք էին Facebook, Twitter, Instagram, Snapchat, AirBnB, Uber և այլ հարթակներ։

Մենք անդրադարձել ենք հաջողված ստարտափի մի քանի օրինակի։

  • Pinterest

Բեն Սիլբերմանն, ով սկզբում ընտրել էր ծնողների ուղին՝ բժիծկ դառնալ, 2009 թվականին ևս երկու հոգու հետ որոշեցին ստեղծել մի կայք, որը թույլ կտա մարդկանց կիսվել այն ամենով, ինչ նրանք սիրում են, ինչով հետաքրքրված են՝ հավաքածուների տախտակի ֆորմատով։ Այսօր Pinterest-ը աշխարհի ամենահայտնի կայքերից 35-րդն է։

  • Angry Birds

Հիշո՞ւմ եք, չէ՞, թե ինչպես էինք բոլորս տարված այս խաղով։ Այս խաղի հեղինակը նախագծել է 51 խաղ, որոնք հաջողություն չեն ունեցել, բայց նա չի դադարել փորձել։ Angry Birds խաղն ունի ավելի քան 2 մլրդ ներբեռնում։

  • Slack

Այս կորպորատիվ մեսենջերի հիմնադիր Սթյուարտ Բաթերֆիլդը տասը տարուց ավելի ցանկացել է խաղ ստեղծել։ Այդուհանդերձ, խաղ ստեղծել չի հաջողվել, բայց ներքին կոմունիկացիայի համար ստեղծված գործիքը՝ Slack-ը, շատ հարմար էր օգտագործման համար և ի վերջո դարձավ ստարտափ։ Այսօր այն գնահատվում է 1 մլրդ դոլար։

Ինչպե՞ս հաջողակ ստարտափ ունենալ

Մինչ հաջողության հասնելը շատ կարևոր է սկիզբը։ Բազմաթիվ օրինակներ կան, երբ մարդիկ միավորվել են գաղափարի շուրջ, սակայն չափազանց շատ ռեսուրս են ծախսել ոչ առաջնահերթ քայլերի վրա՝ արդյունքում կործանելով նախաձեռնությունը։

Ի՞նչ է պետք անել․

  • Գաղափար

21-րդ դարում ամեն ինչ սկսվում է գաղափարից։ Եվ հենց այս քայլի վրա հաճախ մարդիկ կանգ են առնում։ Ինչպե՞ս գտնել արժեքավոր գաղափար, ինչպե՞ս լավ բան «հորինել»։

Որպես սկիզբ՝ պետք է հասկանաս, թե ինչ ես դու կարողանում, ինչ ես սիրում և ինչի դիմաց են մարդիկ պատրաստ վճարել։ Երբ գտնես այս երեքի հատման կետը, կունենաս արժեքավոր գաղափար։ Շատ կարևոր է սրանք հաշվի առնել, քանի որ սկզբնական փուլում ստարտափը ահռելի ռեսուրսներ է պահանջում՝ ժամանակ, ջանք, ինչու չէ՝ նաև ֆինանսներ։ Հնարավոր է, որ սկզբում քո մոտիվացիան լինի բացառապես էնտուզիազմը․ այս է պատճառը, որ պետք է ընտրել այն ոլորտը, որը դու սիրում ես, հակառակ դեպքում շատ արագ վրա կհասնի հիասթափությունը։

  • Թիմ

Պարզ է, որ դու չես կարողանալու ամեն ինչ ինքնուրույն անել, քեզ պետք են գալու մարդկային ռեսուրսներ։ Սկզբում պետք է հետաքրքրվել, թե ծանոթ-բարեկամներից ո՞վ է կիսում քո հետաքրքրություններն ու գաղափարը, ո՞վ է պատրաստ քեզ հետ մտնել այս պայքարի մեջ։ Երբ ձևավորվի փոքրիկ թիմ, պետք է պատրաստ լինել անդադար աշխատանքի։ Հաճախ չի լինելու հստակ բաժանում, թե ով ինչի համար է պատասխանատու։ Ինչ-որ մի շրջան բոլորը պետք է գլուխ հանեն պրոյեկտի հետ կապված բոլոր հարցերից։ Մի՛ մտահոգվիր, հետո, երբ պրոդուկտը հասունանա և ներգրավվեն ներդրումներ, ամեն ինչ կկարգավորվի։

  • Մոտիվացիա

Մոտիվացիան չափազանց կարևոր է, չէ՞ որ սկզբում չի լինելու գումար, հետադարձ կապ, գուցե թվա, որ իզուր ես այս ամենով զբաղվում։ Պետք է հստակեցնել առաջնային անհրաժեշտության կետերը, ամբողջ ուժը ծախսել դրա վրա և իզուր չվատնել մոտիվացիան։ Պետք չէ երեք ամիս քննարկել կայքի դիզայնը, երբ պրոդուկտը դեռևս հստակ ձևավորված չէ։

Այս երեք կետերը կազմում են ստարտափի հիմքը․ իսկ ի՞նչ անել հետո։

Չկան կանոններ, որոնք քո ստարտափը միանգամից հաջողակ կդարձնեն։ Չկան բանաձևեր, որոնց հետևելով դու միանգամից կդառնաս հաջողակ ու հարուստ։ Միակ պայմանն անդադար աշխատանքն ու անվերջ կրթվելն են։ Լինելու են սխալներ, լիենլու են հիասթափություններ ու անհաջողություններ, բայց միակ ելքը նորից ու նորից փորձելն է, չէ՞ որ ոչինչ միանգամից չի լինում։

Որպես կանոն՝ ստարտափ սկսողները լինում են երիտասարդ ինչպես տարիքով, այնպես էլ փորձառության առումով, ուստի հավելյալ կրթությունն ու վերապատրաստումները երբեք ավելորդ չեն լինի։

Բիզնես խորհրդատու Սերգեյ Թանթուշյանը անց է կացնում «The Business Master Class» դասընթացը, որի ընթացքում պատրաստ է կիսել իր փորձը ստարտափ ձեռնարկողների հետ և պատասխանել մի շարք կարևոր հարցերի, մասնավորապես՝ ինչպես ներգրավել ներդրումներ, ինչպես դուրս գալ շուկա և այլն։

Դասընթացը անց է կացվելու մայիսի 11-ից։ Առավել մանրամասն կարող ես կարդալ այս հղմամբ։