Մոտակա Դասընթացներ

Product Management | From Idea to Launch

Սարգիս Բուդաղյան /
2020-07-21

Practical Digital Marketing

Արեգ Վարդանյան /
2020-07-11

Graphic Design

Լիդիա Պակովա /
2020-07-13

Programming Fundamentals with C++

Հովհաննես Տոնականյան /
2020-07-18

Հարկային Օրենսդրություն

Էդգար Վահրադյան /
2020-07-25

MS Excel 0-ից. պրակտիկ դասընթաց

Անի Հարությունյան /
2020-07-21

HR Management

Անուշ Մ. և Սոնա Հ. /
2020-07-22

Հաշվապահություն սկսնակների համար

Հռիփսիմե Վարդանյան /
2020-07-25

SMM Architecture

Արման Չիլինգարյան /
2020-07-28

Image Alt

BDG

Ինչպե՞ս ընտրել ճիշտ գունապնակ բրենդի համար․ գույնի հոգեբանություն

Հոգեբանների հետազոտությունները ցույց են տալիս, որ անձի կամ պրոդուկտի մասին տեղեկատվության 90%-ը մենք ստանում ենք նրանց հետ հարաբերվելու առաջին վայրկյաններին, իսկ 62 — 90% դեպքերում ստացված տպավորությունները հիմնվում են գույնի վրա:

Գույնի ընտրությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ընկերության հեղինակության ու վաճառքի ծավալի վրա: Լոգոտիպի գույնից է կախված, թե ինչ ասոցացիաներ կառաջացնի բրենդը: Հայտնի բրենդներն ունեն հստակ մտածված ասոցացիաներ, որոնք հոգեբանական ազդեցություն են ունենում սպառողների վրա։

Երանգներն ու դրանց համադրություններն առաաջացնում են համապատասխան զգացումունքներ: Գույնը պետք է ընդգծի բրենդի անհատականությունը, այն յուրահատուկ դարձնի սպառողի աչքում։

Իսկապե՞ս այդքան կարևոր է լոգոտիպի գույնը

Գույնի ընտրությունը պարզապես հսկայական նշանակություն ունի: Վերջերս Pizza Hut ռեստորանների ցանցը թարմացրեց իր լոգոտիպը՝ հավատարիմ մնալով իր գույնին՝ կարմիր։ Փորձենք պատկերացնել, որ հայտնի լոգոտիպը դառնար կապույտ կամ կանաչ․ ոչ մի առընչություն սննդի հետ, իսկ դա նշանակում է, որ բիզնեսը վտանգվում է։

Ի՞նչ գիտենք գույների նշանակության մասին

Փորձենք ավելի խորքային վերլուծություն անել՝ ինչպե՞ս են հայտնի բրենդները, որոնք մարքեթինգային ռազմավարությունների վրա միլիարդներ են ծախսում, օգտագործում գունապնակը:

100 ամենահայտնի բրենդների վերլուծությունը տալիս է այսպիսի արդյունքներ․

  • 95%-ը լոգոտիպի մեջ օգտագործում է միայն մեկ գույն
  • Դեղին գույնը հանդիպում է 11% դեպքերում
  • Կարմիրն ընտրում են բրենդների 29%-ը
  • Կապույտին նախապատվություն են տալիս 33% բրենդները
  • 28%-ն ընտրել է սևը կամ մոխրագույնի երանգները

Ի՞նչ է սա նշանակում․ ակնհայտ է գերակշռումը դեպի մեկ գույն՝ հիմնականում կապույնտ, կարմիր, սև, մոխրագույն։

Յուրաքանչյուր գույն ունի հատկանիշներ և ընկալվում է յուրովի: Հենց դրա համար էլ կարևոր է գտնել ամենակարևոր հարցի պատասխանը․ ի՞նչ տպավորություն եք ուզում ստանալ լոգոտիպից, և, ելնելով պատասխանից, ի՞նչ գույն է պետք ընտրել։

Մենք անդրադարձել ենք ամենահաճախ հանդիպող գույներին։ Եվ այսպես

  • Կապույտ

Կապույտ գույնն ունի հետևյալ նշանակությունները՝ ամրություն, վստահութուն, հուսալիություն, ազնվություն, հանդարտություն:

Ինչպես տեսնում ենք, կապույտը շատ հաճախ օգտագործում են ինտերնետ-բրենդներն ու ֆինանսական ոլորտի կազմակերպությունները:

  • Սև

Սև գույնը տալիս է այսպիսի տպավորություններ՝ փայլ, շուք, շքեղություն, ոճ, ձև, հեղինակություն:

Լոգոտիպների մեծ մասն սկզբում մշակվում է սև և սպիտակ տարբերակով: Սևը նախընտրում են լյուքս դասի բրենդները՝ երբեմն համադրելով այն այլ գույների հետ։ Սևը «խիստ և կարգապահ» գույն է։

  • Կարմիր

Կարմիրն ստեղծում է հետևյալ ասոցիացիաները՝ ագրեսիվություն, կիրք, ամենազորություն, համակրանք, ոգևորություն, էներգիա, տպավորելու կարողություն, ակտիվություն, ուշադրություն, խիզախություն:

Կարմիրի ամենահաճախ հանդիպող համադրությունը սևի ու սպիտակի հետ է։ Կարմիրը կարծես stop ազդանշան տա։ Իմիջագիտության մեջ գոյություն ունի «Marlboro էֆֆեկտ» ասվածը․ միանշանակ գլխի ընկար, թե ինչի մասին է խոսքը՝ կարմիր և սպիտակ։ Սա ուշադրություն գրավող լավագույն համադրությունն է, որին սիրում ենք դիմել քաղաքական գործիչները՝ սպիտակ վերնաշապիկ, կարմիր փողկապ։

Ինչ վերաբերում է կարմիրի մյուս երանգներին, ապա վարդագույնը համարում ենք կանացի, մեղմ գույն, իսկ բորդոն ավելի էլեգանտ է, խիստ։

  • Դեղին

Դեղին գույնը ասոցացնում ենք զվարճանքի, արվեստի, ինքնվստահության, առաջընթացի, լավատեսության, տրամաբանության, հստակության հետ:

Դեղինը վառ է, ուստի գործնականում ինքնուրույն շատ քիչ է գործածվում, այլ հավասարակշռվում է այլ գույներով։

  • Նարնջագույն

Ինչպես կռահում ես, նարնջագույնն ունի այսպիսի նշանակություն՝ երջանկություն, էներգիա, շփվելու ցանկություն, ընկերասիրություն, հասանելիություն, արև:

Նարնջագույնը հաճախ օգտագործվում է առևտրային ոլորտում, քանի որ ուշադրություն է գրավում։ Անգամ կա տեսակետ, որ այն ախորժակ է գրգռում:

  • Կանաչ

Կանաչն օգտագործվում է հետևյալ տպավորություններն ստանալու համար՝ աճ, թարմություն, նորություն, ներդաշնակություն, խաղաղություն, հավասարություն, հարստություն, կյանք:

Կանաչը հանգստացնող գույն է ու հաճախ օգտագործվում է էկոլոգիայի ոլորտում զբաղվող ընկերությունների ու կազմակերպությունների զարգացման համար:

  • Մանուշակագույն

Մանուշակագույնն ինքնին բարդ գույն է և նշանակում է  անհատականություն, մեծություն, միստիկա, մոգություն, խորհրդավորություն, յուրօրինակություն, ստեղծագործական էներգիա։

Մանուշակագույնը հին ժամանկներից համարվում է ամենաթանկ գույնը, որովհետև Հունաստանում այս գույնի ներկ ստացվում էր շատ հազվագյուտ ջրիմուռից: Այս գույնը հիմնականում սիրում են երեխաները, դրա համար էլ այն հաճախ օգտագործում են քաղցրավենիքների ու խաղալիքների փաթեթավորման համար:

Գույնի հոգեբանությունը մարքեթինգում

Լոգոտիպ ստեղծելիս անհրաժեշտ է հիշել, որ որոշակի գույներ կիրառվում են որոշակի ապրանքատեսակների համար, սակայն սա քարացած կանոն չէ և չի կարող լինել միանշանակ պնդում։ Սա պարզապես օրինաչափություն է, որը կարող ես խախտել։

Եթե աշխատում ես արդյունավետ ու հիշվող կորպորատիվ սիմվոլիկա ստեղծելու ուղղությամբ, հիշիր, թե ինչ գույներ են կիրառում քո մրցակիցները, և պարզիր՝ դրանցից ո՞րն է լավագույնս համապատասխանում քո պրոդուկտին։

Ոլորտում առաջամարտիկ լինելով՝ դու կարող ես կատարել ընտրություն, որի հետ հետագայում հաշվի կնստեն ի հայտ եկող մրցակիցները։

Գույնի ընտրությունը կարող է դժվար թվալ, բայց խելամիտ մոտեցման դեպքում ամեն ինչ գրագետ ու հեշտ կստացվի։ Կարևորը մտքում նպատակը պահելն է և դրանից չշեղվելը։