Մոտակա Դասընթացներ

Product Management | From Idea to Launch

Սարգիս Բուդաղյան /
2020-07-21

Practical Digital Marketing

Արեգ Վարդանյան /
2020-07-11

Graphic Design

Լիդիա Պակովա /
2020-07-13

Programming Fundamentals with C++

Հովհաննես Տոնականյան /
2020-07-18

Հարկային Օրենսդրություն

Էդգար Վահրադյան /
2020-07-25

MS Excel 0-ից. պրակտիկ դասընթաց

Անի Հարությունյան /
2020-07-21

HR Management

Անուշ Մ. և Սոնա Հ. /
2020-07-22

Հաշվապահություն սկսնակների համար

Հռիփսիմե Վարդանյան /
2020-07-25

SMM Architecture

Արման Չիլինգարյան /
2020-07-28

Image Alt

BDG

Ինչպե՞ս աշխատել ինֆլյուենսերների հետ

Թվային մարքեթինգի ուղղություններից մեկը ինֆլյուենսեր մարքեթինգն է։ Ինֆյուենսեր՝ ազդեցություն ունեցող բառով են բնութագրում կարծիքի առաջատարներին՝ հանրային դեմքերին, բլոգերներին։ Ինֆյուենսեր մարքեթինգն անընդհատ զարգացող ուղղություն է, և ըստ տարբեր գնահատականների՝ ներդրումներն այստեղ 2020 թվականին հասնելու են  10 մլրդ դոլարի։ Այն հնարավորություն է տալիս պատմել պրոդուկտի մասին շատ օրգանիկ, նուրբ ձևաչափով։

Ինֆյուենսեր ընտրելիս պետք է շատ ուշադիր լինել մի շարք հանգամանքների՝ բրենդի փիլիսոփայություն, բրենդի առաքելություն և արժեքներ, tone of voice, թիրախային լսարան։ Ինֆլյուենսերը պետք է համապատասխանի պատվիրատու բրենդին, հակատակ դեպքում ստացվում է, որ դա պարզապես անարդյունավետ գովազդ է։ Օրինակ՝ առողջ ապրելակերպ քարոզող բլոգերին պետք չէ պատվիրել նորաբաց ակումբի գովազդ, որտեղ երեկույթներին հոսում է ալկոհոլ։ 

Ճիշտ ինֆլյուենսեր ընտրելու համար պետք է հասկանալ, թե ինչպիսի տեսակների են լինում նրանք, ինչ նիշաներ են զբաղեցնում։

Ինչպիսի՞ ինֆլյուենսերներ կան

Բլոգերներ

Բլոգերները սոցիալական տարբեր հարթակներում մեծ լսարան ունեցող և որոշակի թեմաներով կարծիք հայտնող մարդիկ են։ Ըստ նիշաների բլոգերները հետևյալն են․

  • Բյութի բլոգերներ (կոսմետիկա, խնամք)
  • Նորաձևության բլոգերներ (հագուստ, պայուսակներ)
  • Թրևլ բլոգերներ (ճանապարհորդող)
  • Ֆուդ բլոգերներ (ուտելիքներ)
  • Ֆիթնես բլոգերներ, առողջ ապրելակերպի բլոգերներ
  • Լայվսթայլ բլոգերներ (ապրելակերպի մասին)
  • Գեյմինգ բլոգերներ (համակարգչային խաղեր)
  • Քոուչինգ բլոգերներ և այլն՝ համապատասխան բոլոր ուղղությունների

Բլոգերները հիմնականում օգտագործում են 2 հարթակ՝ Youtube և Instagram։

Հանրային դեմքեր

Հանրային դեմք կարող են լինել մարզիկները, հաղորդավարները, դերասանները, երաժիշտները, մոդելները և իրենց գործունեությամբ հանրությանը հայտնի այլ մարդիկ։ Հանրային դեմքերը լինում են․

  • Ստեղծողներ՝ նրանք ստեղծում են ինչ-որ պրոդուկտ՝ հագուստ, ֆիլմեր, երաժշտություն, գրքեր։
  • Վերլուծողներ՝ լրագրողներ, ոճաբաններ, հաղորդավարներ։ Նրանք հանրությանն են ներկայացնում իրենց դիտարկումները, կարծիքները թեմայի վերաբերմամբ։

Ի՞նչ կարգավիճակով են հանդես գալիս ինֆլյուենսերները

Կախված նպատակներից՝ պետք է ընտրել, թե ինչ կարգավիճակով պետք է հանդես գա ինֆլյուենսերը։

 

  • Բրենդի դեսպաններ

 

Ինֆլյուենսերները հաճախ հանդես են գալիս որպես բրենդի դեսպան՝ բրենդի ներկայացուցիչ, ով դրական լույսով է ներկայացնում բրենդը և նպաստում է դրա ճանաչվածության զարգացմանը։ Դեսպանները լինում են ներքին և արտաքին՝ կազմակերպության աշխատակիցներ, ղեկավարներ և հայտնի մարդիկ, ովքեր հրավիրվում են «դրսից»։

 

  • Բրենդի փաստաբաններ

 

Փորձագետները, մասնագետները, ում կարծիքը կարևոր է հանրության համար, հաճախ դառնում են որևէ բրենդի փաստաբան՝ այն դեպքում, երբ բրենդը հայտնվում է ծանր վիճակում։ Բրենդի փաստաբան են դառնում նաև լոյալ հաճախորդները։

 

  • Բրենդի առաքյալներ

 

Առաքյալ են դառնում լոյալ հաճախորդները, որոնք պատրաստ են նպաստել սարաֆանային ռադիոյի աշխատանքին, պատրաստ են խորհուրդ տալ և պատմել բրենդի մասին։

Եվ այսպես, ինֆլյուենսերի հետ աշխատելուց առաջ պետք է պարզել՝ որքանով է համապատասխանում նա բրենդին։ Շատ կարևոր է ընտրել ճիշտ ինֆլյուենսեր, քանի որ անհաջող ընտրության դեպքում վնասը կարող է շատ մեծ լինել։ Եվ հակառակը՝ լավ ինֆլյուենսերի օգնությամբ հնարավոր է առաջխաղացնել բրենդը և բարձրացնել ճանաչվածությունը։