Մոտակա Դասընթացներ

Product Management | From Idea to Launch

Սարգիս Բուդաղյան /
2020-07-21

Practical Digital Marketing

Արեգ Վարդանյան /
2020-07-11

Graphic Design

Լիդիա Պակովա /
2020-07-13

Programming Fundamentals with C++

Հովհաննես Տոնականյան /
2020-07-18

Հարկային Օրենսդրություն

Էդգար Վահրադյան /
2020-07-25

MS Excel 0-ից. պրակտիկ դասընթաց

Անի Հարությունյան /
2020-07-21

HR Management

Անուշ Մ. և Սոնա Հ. /
2020-07-22

Հաշվապահություն սկսնակների համար

Հռիփսիմե Վարդանյան /
2020-07-25

SMM Architecture

Արման Չիլինգարյան /
2020-07-28

Image Alt

BDG

Ինչպե՞ս կազմել կոնտենտ պլան․ խորհուրդներ սկսնակների համար

Ցանկացած մասնագետ, ով գործ ունի սոցցանցերում, բլոգներում ու կայքերում հրապարակումներ անելու հետ, վաղ թե ուշ ծանոթանում է կոնտենտ պլանին։ Բնականաբար, ավելի լավ է վաղ, այդպես դու կխնայես և՛ ժամանակդ, և՛ նյարդերդ։

Ի՞նչ է կոնտենտ պլանը

Կոնտենտ պլանը հրապարակումների գրաֆիկ է սոցիալական ցանցերի, բլոգների և կայքերի համար, որը կազմում են նախապես որոշակի ժամանակահատվածի համար։

Շատերը հրաժարվում են կոնտենտ պլանից՝ պատճառաբանելով, որ շատ ստեղծագործական անհատականություններ են, չեն կարող ստեղծագործական ուժը հարմարեցնել գրաֆիկին։ Եվ եթե անձնական բլոգում կամ կայքում սա կաշխատի, ապա բիզնես գործունեությունը միայն կտուժի այսպիսի ազատ ու ինքնաբուխ մոտեցման պատճառով։

Ինչո՞ւ կազմել կոնտենտ պլան

Արի պարզենք, թե որոնք են այն հիմնական պատճառներն ու առավելությունները, որոնք դրդում են կազմել կոնտենտ պլան։

  • Պրոդուկտի գրագետ առաջխաղացում

Սոցցանցերում կոմերցիոն էջերի ու բլոգների գլխավոր նպատակը վաճառքն է․ ընթերցողը պետք է անցնի հստակ ճանապարհ՝ հետաքրքրության առաջացում, կարիքների և ցանկությունների բավարարում, մերժումների հետ աշխատանք, վաճառք։ Այս փուլերը բարեհաջող անցնելու համար պետք է ստեղծել համապատասխան բովանդակություն։

Կոնտենտ պլանը թույլ է տալիս հասկանալ

    • ինչպես կազմակերպել շփումը լսարանի հետ, որպեսզի ներգրավվեն բոլոր սեգմենտները
    • ինչպես բաշխել կոնտենտի տեսակները՝ տեքստեր, վիդեո, պոկաստներ, ինֆոգրաֆիկա, որ հնարավոր լինի ներգրավել և պահել լսարանը
    • ինչ հաճախականությամբ գրել հոդվածներ, որ չձանձրացնել ընթերցողին, բայց չկորել մրցակիցների մեջ
    • ինչպես ստեղծել գրագետ գրառում՝ ոչինչ բաց չթողնելով ու չմոռանալով
  • Ժամանակի խնայողություն

Կոնտենտ պլանի շնորհիվ այլևս պետք չէ գլուխ կոտրել, թե ինչ գրառումներ անել։ Այնտեղ նշված են թեմաները, ուղղվածությունը։ Խնայված ժամանակը կարելի է ծառայեցնել հետազոտություններին, ինչը կբարձացնի ցանկացած մարքեթինգային գործունեության որակը։

  • Որակ

Եթե նախապես չես որոշում, թե ինչ է պետք գրել և թողնում ես վերջին րոպեներին, վստահ եղիր, որ լավ արդյունք չես ունենա, քանի որ ցանկացած տեքստ պահանջում է աշխատանք՝ թեմայի ուսումնասիրություն, պլանավորում, գրելու ընթացք, խմբագրում։ Այս ամենը թերի է, եթե չունես բավականաչափ ժամանակ։ Իսկ կոնտենտ պլանը թույլ է տալիս նախապես մտածել այս ամենի մասին։

  • Պարբերականություն

Թվային մարքեթինգում մեծ կարևորություն ունի պարբերական կոնտենտը։ Պետք է հետևողական լինել և չմոռանալ գրառում կատարել, նորություն հրապարակել։ Պարբերականության շնորհիվ է միայն հնարավոր հավաքել որակյալ և աշխույժ լսարան։

  • Լսարանի առավելագույն ծածկույթ

Լսարանը հիմնականում լինում է տարասեռ, և յուրաքանչյուր սեգմենտի համար պետք է լինում գտնել նրան հետաքրքրող թեմա և գրառման տարբերակ և այդ ամենը մեկ տրամաբանության մեջ տեղավորել։ Կոնտենտ պլանի շնորհիվ ստացվում է համացանցում արդյունավետ առաջխաղացում ունենալ, ներգրավել լսարան և ակտիվ պահել այն։

Ինչի՞ց սկսել կոնտենտ պլան կազմել

Առանձնացրու այն ժամանակահատվածը, որի համար նախատեսում ես ստեղծել կոնտենտ՝ շաբաթ, 10 օր, ամիս։ Այնուհետև տարանջատիր կոնտենտի տեսակները և հարթակները, չէ՞ որ յուրաքանչյուր հարթակ ունի իր տրամաբանությունը, և պետք է ճիշտ համադրություններ գտնել։

Կոնտենտը հիմնականում տարանջատվում է ըստ տեսակների՝ ժամանցային, ներգրավող, ուսուցողական, բրենդային։ Այս տեսակներին համապատասպան՝ ստեղծվում են նյութեր։ Մնում է սահմանել յուրաքանչյուր նյութի համար դեդլայն, և կոնտենտ պլանը կարող ենք համարել պատրաստ։

Պետք է հստակ հիշել, որ կոնտենտ պլանը քարացած օրենք չէ․ այդ կարծրատիպը ստիպում է լարվել և խուսափել ողջամիտ պլանավորումից։ Կան առավել և պակաս կարևոր թեմաներ, կան անսպասելի իրավիճակներ, որոնց պետք է արձագանքել, և այդ ամենը հնարավոր է, քանի որ կոնտենտ պլանը որպես այդպիսին շատ ճկուն է և հարմար։

Հույս ունենք, որ դու ևս կազմում ես կոնտենտ պլան և գնահատում դրա հարմարությունը, օգտակարությունն ու հնարավորությունները։