Մոտակա Դասընթացներ

Product Management | From Idea to Launch

Սարգիս Բուդաղյան /
2020-07-21

Practical Digital Marketing

Արեգ Վարդանյան /
2020-07-11

Graphic Design

Լիդիա Պակովա /
2020-07-13

Programming Fundamentals with C++

Հովհաննես Տոնականյան /
2020-07-18

Հարկային Օրենսդրություն

Էդգար Վահրադյան /
2020-07-25

MS Excel 0-ից. պրակտիկ դասընթաց

Անի Հարությունյան /
2020-07-21

HR Management

Անուշ Մ. և Սոնա Հ. /
2020-07-22

Հաշվապահություն սկսնակների համար

Հռիփսիմե Վարդանյան /
2020-07-25

SMM Architecture

Արման Չիլինգարյան /
2020-07-28

Image Alt

BDG

Ի՞նչ է պրոդուկտի ճանապարհային քարտեզը՝ roadmap-ը

Product Managemet-ն անհնար է պատկերացնել առանց մանրամասն ռազմավարության և նպատակների սահմանման։ Հենց այս երկուսն են, որ հնարավորություն են տալիս սահմանել և տեսնել, թե ինչ ուղով է շարժվում պրոդուկտը, ինչ փուլի է հասել։

Պրոդուկտի ճանապարհային քարտեզը՝ roadmap-ը, տեղեկատվության միակ վստահելի աղբյուրն է, որը նկարագրում է պրոդուտի տեսլականը, ուղղությունն ու աշխատանքի առաջընթացը ժամանակի ընթացքում։ Պրոդուկտի ճանապարհային քարտեզը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես են կարճաժամկետ ջանքերն ազդում բիզնես նպատակի վրա։

Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ դեր է կատարում պրոդուկտի ճանապարհային քարտեզը։ Roadmap-ի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար սկսենք ամենասկզբից։

Ի՞նչ է պրոդուկտի ճանապարհային քարտեզը՝ roadmap-ը

Պրոդուկտի ճանապարհային քարտեզը գործողությունների պլան է, որը միավորում է կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները, դրանց հասնելու մեթոդները։ Ճանապարհային քարտեզը ցույց է տալիս ստեղծվող պրոդուկտը, դրա ստեղծման պատճառներն ու նպատակները։ Ճանապարհային քարտեզի տարրերը պետք է սերտ կապված լինեն պրոդուկտի ռազմավարության հետ, և քարտեզում պետք է անպայման ներառել փոփոխություններին արձագանքելու հնարավորությունը։

Պրոդուկտի «տերերը»՝ product owner-ները, օգտագործում են պրոդուկտի ճանապարհային քարտեզն իրենց թիմերի հետ աշխատանքի ընթացքում։ Agile թիմերը ճանապարհային քարտեզի շնորհիվ տեղյակ են լինում իրադարձություններից և հասկանում են առօրյա աշխատանքի կատարման համատեքստը և հետագա գործողությունները։

Ո՞ւմ համար են պրոդուկտի ճանապարհային քարտեզները

Պրոդուկտի ճանապարհային քարտեզները լինում են տարբեր տեսակի և նախատեսված են տարբեր լսարանների համար։ Եվ այսպես․

  • Ներքին ճանապարհային քարտեզներ աշխատող թիմի համար․ այսպիսի քարտեզները ստեղծվում են թիմի նախընտրած գործիքներով և հաճախ ներառում են տեղեկատվություն այն մասին, թե ինչ առաջնահերթություններ կան հաճախորդների համար, ժամանակային ինչ սահմանափակում կա։ Քանի որ պրոդուկտի մշակմամբ զբաղվող թիմերը հիմնականում առաջնորդվում են agile մեթոդներով, հետևաբար ճանապարհային քարտեզները հաճախ սպրինտների տեսքով են և արտահայտում են աշխատանքի հստակ հատվածներ։
  • Ներքին ճանապարհային քարտեզներ ղեկավարների համար․ այս քարտեզներում շեշտադրված է այն փաստը, թե ինչպես է թիմի աշխատանքն օգնում հասնել նպատակներին։ Քարտեզները ներկայացվում են ամիսների կամ եռամսյակների տեսքով՝ ցույց տալու համար առաջընթացը։ Պարունակում են ավելի քիչ տեխնիկական մանրամասներ, քան աշխատողների թիմի համար։
  • Ներքին ճանապարհային քարտեզներ վաճառքի թիմի համար․ այստեղ կարևորվում են հաճախորդների համար նոր հնարավորություններն ու առավելությունները, որոնք պետք է օգտագործել վաճառքների ընթացքում։ 
  • Արտաքին ճանապարհային քարտեզներ․ այս քարտեզները պետք է առաջացնեն հաճախորդների հետաքրքրվածություն նոր պրոդուկտի թողարկման հետ կապված, լինել վիզուալ առումով գրավիչ և ընդհանուր տեղեկատվություն պարունակեն պրոդուկտի վերաբերյալ։

Ինչի՞ համար է պետք պրոդուկտի ճանապարհային քարտեզը

Պրոդուկտի ճանապարհային քարտեզի հիմնական առավելությունը ռազմավարական տեսլականն է։ Այն կազմված է պրոդուկտի մեծ նպատակից, պահանջվող ներդրումներից և միավորում է բոլոր թիմերը ընդհանուր նպատակի շուրջ։ Բացի դա, ճանապարային քարտեզը ունի այլ առավելություններ։

  • Ղեկավարությանը տրամադրում է թարմացված տեղեկություններ աշխատանքի վիճակի հետ կապված պարզ ու հասկանալի ձևաչափով։
  • Owner-ներին և մենեջերներին միավորում է մեկ թիմում, որն աշխատում է պրոդուկտի զարգացման վրա։ Հնարավորություն է տալիս հայտնել առաջնահերթությունների մասին մյուս թիմերին։
  • Նախագծողների համար հնարավորություն է տալիս պատկերացնել ընդհանուր իրավիճակը, ինչը բարձրացնում է աշխատակիցների ներգրավվածությունը, ծավալների, ժամկետների և նպատակների մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրում։

Ինչպե՞ս ստեղծել պրոդուկտի ճանապարհային քարտեզ

Պրոդուկտի ճանապարհային քարտեզի ստեղծման համար անհրաժեշտ են գիտելիքներ շուկայի, հաճախորդի համար կարևոր արժեքների, ռազմավարական նպատակների, ռեսուրսների հասանելիության մասին։ Այս գործոնների իմացությունը կարևոր է աշխատանքը սկսելու և քարտեզի վրա առաջնահերթությունները որոշելու համար։

Պրոդուկտի ճանապարհային քարտեզի պարունակությունը կախված է լսարանից․ ծրագրավորողների համար այն պետք է բավականաչափ մանրամասն լինի և ունենա տեխնիկական նկարագրություն, բիզնեսի ղեկավարների համար լինի այլ ձևաչափի։

Գլխավոր կարևորությունը մնում է հետևյալը․ թիրախային լսարանը պետք է հեշտությամբ ընկալի քարտեզը։ Շատ ընդհանրական կամ շատ մանրամասն քարտեզը կարող է շեղել ու շփոթեցնել։ Անհրաժեշտ է ճիշտ սահմանել քարտեզի բովանդակությունը։

Պրոդուկտի ճանապարհային քարտեզի ստեղծումն ու պահպանումն անընդհատ ընթացք ունի։ Մենք առանձնացրել ենք մի քանի խորհուրդ։

  • Քարտեզը պետք է պարունակի այնքան տեղեկատվություն, որքան պետք է լսարանին։
  • Քարտեզը պետք է պահպանի հավասարակշռություն և պարունակի ինչպես կարճաժամկետ նպատակներ, այնպես էլ դրանց կապը երկարժամկետ նպատակների հետ։
  • Քարտեզները պետք է անընդհատ վերահսկել և ըստ անհրաժեշտության փոփոխություններ մտցնել
  • Անընդհատ կապ շահագրգիր բոլոր կողմերի հետ, ինչն ապահովում է գործողությունների համաձայնվածություն

Product Management-ը զարգացող և հեռանկարային ոլորտ է և մշտապես կարիք ունի բարձրորակ մասնագետների, ովքեր իրենց գիտելիքն ու փորձը կներդնեն յուրահատուկ պրոդուկտների ստեղծման գործում։ Պրոդուկտ մենեջեր դառնալու ամենալավ ու կարճ տարբերակը դասընթացներն են, որոնք հնարավորություն են տալիս ճիշտ կողմնորոշվել և ժամանակն առավել արդյունավետ օգտագործել նոր մասնագիտություն սովորելու հարցում։