Image Alt

BDG

Ինչո՞ւ ընտրել Python ծրագրավորման լեզուն

Ծրագրավորման բազմաթիվ լեզուների մեջ հաճախ դժվար է լինում կողմնորոշվել՝ որն ուսումնասիրել և որն ընտրել որպես հետագա մասնագիտություն։ Ընտրության հարցն ավելի է բարդանում, երբ ընտրողը մինչ դա տեխնիկական կրթություն չի ունեցել։ Այս հարցում արդյունավետ ընտրություն է Python լեզուն։

Ինչո՞ւ է Python-ը պահանջված

Մենք որոշել ենք հասկանալ, թե ինչն է Python-ը դարձնում այդքան պահանջված և սիրելի։

Python-ը լայն կիրառություն ունի, համարվում է բարձր մակարդակի լեզու։ Նրա կառուցվածքը պարզ է, այն ճկուն է և շատ հզոր, իսկ կոդը հեշտ ընթերցվոող է։ Այն կարող է շատ լավ տարբերակ լինել՝ որպես առաջին լեզու։ Սա հենց այն առաջին գործոնն է, որ ուղղորդում է մարդկանց դեպի Python-ի ընտրություն։

Python-ը ծրագրավորման օբյեկտային կողմնորոշում (OOP) ունեցող լեզու է և պարունակում է մոդուլներ, բացառություններ, դինամիկ տիպավորում, տվյալների և դասերի բարձր մակարդակի տիպեր։ Python-ի առավելությունների շարքում պետք է նշել նաև միջհարթակային հատկանիշները․ այն աշխատում է Mac-ի հետ, ինչպես նաև MS-DOS, Windows, Windows NT և OS/2 ղեկավարությամբ։

Գիտե՞ս՝ ուրիշ ինչն է Python-ը գրավիչ դարձնում․ այն օգտագործում են NASA, Google, Dropbox, Instagram և այլ հսկաները, իսկ Reddit-ում, Tumblr-ում, YouTube-ում և Pinterest-ում աճում է Python ծրագրավորողների պահանջարկը։

Սկսնակների համար Python-ն ունիվերսալ լեզու է, որը թույլ է տալիս ավտոմատացնել բազմաթիվ գործընթացներ, ստեղծել կայքեր, հավելվածներ, խաղեր։ 

Որո՞նք են Python-ի առավելությունները

  • Տարածվածություն

Տարիներ շարունակ Python-ը զբաղեցրել է և զբաղեցնում է ծրագրավորման լեզուների ցանկում առաջատար դիրք։ Դա նշանակում է, որ Python-ով հասանելի է բարձր վարձատրվող աշխատանք։

  • Փոփոխություններ

Python-ը զարգացող լեզուն է, նշանակում է՝ փոփոխությունները նրանում տեղի են ունենում 2-3 տարին մեկ, ինչը շատ լավ ցուցանիշ է ծրագրավորման լեզվի համար։ Դա թույլ է տալիս պահպանել աշխատանքի դինամիկան՝ զերծ պահելով ձանձրալի ճահճուտում հայտնվելու վտանգից։

  • Ռեսուրսներ

Լինելով ծրագրավորման պարզ և հեշտ սովորվող լեզու՝ Python-ը պահանջում է սովորելու վրա ծախսվող ավելի քիչ ռեսուրսներ՝ ժամանակ, գումար, ջանք։ Դա հնարավորություն է տալիս ավելի արագ անցնել աշխատանքի, կրճատում է ճանապարհի կեսից հոգնելու և չշարունակելու վտանգը։

  • Հասանելիություն

Python-ի վերաբերյալ բազմաթիվ դասընթացներ, ձեռնարկներ ու ուսուցանող նյութեր կան, որոնք օգտակար են ոչ միայն մասնագիտական ուղու ամենասկզբում, այլ նաև աջակցում են արդեն գործող մասնագետներին։

  • Ընթերցվող կոդ

Պարզ և սովորելու տեսանկյունից հեշտ շարահյուսության շնորհիվ Python-ը շեշտադրում է ընթերցելիությունը՝ զարկ տալով ծրագրավորման լավ ոճին։ Python-ում հնարավոր է մեծ կոնցեպտն արտահայտել քանակով քիչ կոդով՝ համեմատած այլ լեզուների հետ։

Ահա այսպիսին են Python-ի առավելությունները։ Մենք գիտենք, որ որքան մեծ է ընտրությունը, այնքան ավելի բարդ է դառնում վերջնական որոշում կայացնելու ընթացքը։ Հույս ունենք, որ մեր պատրաստած նյութն օգտակար եղավ ինչպես ծրագրավորման ոլորտին անծանոթ և այնտեղ ուժերը փորձել ցանկացող մարդկանց, այնպես էլ հմուտ ծրագրավորողներին, ովքեր որոշել են իրենց գիտելիքի շտեմարանում ավելացնել նաև Python ծրագրավորման լեզուն՝ հաշվի առնելով վերջինիս բազմաթիվ առավելությունները։ Որպես ամփոփում՝ առաջարկում ենք ծանոթանալ Python-ի մեր դասընթացին, որը տպավորում է պրակտիկ գիտելիքների խտությամբ և արհեստավարժ ու փորձառու թրեյներով։