Image Alt

BDG

Product Management-ի 3 հեքեր պրոդուկտի առաջնորդի համար

Պրոդուկտի ղեկավարի փորձնական գիտելիքներն ու հնարքները շատ արժեքավոր են: Բոլոր նրանց համար, ովքեր իրենց ապագան տեսնում են այս ոլորտում, առանձնացրել ենք ապրանքի կառավարման 3 հնարքներ և գործիքներ:

1 . Արժեքի առաջարկ (Value Proposition)
Արժեքի առաջարկն օգնում է կենտրոնանալ օգտատերերի վրա և ստուգել, թե արդյոք պրոդուկտը լուծում է իրական խնդիր: Այն օգնում է խուսափել ինքդ քո արտադրանքին սիրահարվելուց, պահանջում է հետազոտություն և ազնվություն: Վերջինս պրոդուկտի ռազմավարության հիմքն է: Հազարավոր պրոդուկտի ղեկավարներ օգտագործել են Strategyzer-ի արժեքի առաջարկի Canva գործիքը` իրենց մտածողությունը կատարելագործելու և պրոդուկտի արժեքի առաջարկի վրա կենտրոնանալու համար:
Հաճախ պրոդուկտի ղեկավարներն օգնում են կազմակերպությանը իրականության հետ կապ պահպանել, ուստի ազնիվ, օգտատերերի պահանջների վրա հիմնված արժեքի առաջարկը պետք է դառնա պրոդուկտի ռազմավարության հիմքը, երբ դառնում ես դրա առաջնորդը:
Կազմակերպության նախագծերը պետք է դրական լինեն՝ չկորցնելով իրականության հետ կապը: Առասպելները, որոնք կազմակերպությունը պատմում է ինքն իրեն, կարող են բացասական ազդեցություն թողնել պրոդուկտի վրա և անսպասելիորեն քիչ ներդրումների վերադարձի պատճառ դառնալ: 
Օրինակ, որպես տեխնիկական Startup-ի ղեկավար՝ դու հետաքրքրություն ես առաջացրել ծրագրի նկատմամբ: Ներդրողները գումար են փոխանցել: Մամուլը գրել է պրոդուկտի փայլուն կողմերի մասին: Սակայն դեռ պետք է հասնել կենսունակ բիզնես մոդելի, իսկ օգտատերերի պահպանման հարցը սարսափելի է: Արժեքի առաջարկը կարող է քեզ օգնել ջերմ հարաբերություններ ստեղծել օգտատերերի հետ: 

2. Կազմակերպչական կատարելագործում (Organizational improvement)
Աշխատանքային շարժունակությունը պահանջում է համագործակցության, աշխատանքի արտահայտման և կատարելագործման շարունակական ցիկլ: Կազմակերպչական կատարելագործումը ներկայացնում է ժամանակի, գումարի և կադրերի ներդրում: Երբ ժամանակ ես տրամադրում կազմակերպությանը, հաճախ տեսնում ես կրկնօրինակումներ: Ընթացիկ աշխատանքի կրկնօրինակումը համագործակցության հնարավորություն է, մինչդեռ անցյալում կատարված աշխատանքի կրկնօրինակումը` փորձի փոխանակման հնարավորություն: Կազմակերպչական կատարելագործումը ընթացիկ աշխատանքը վերաձևակերպելու հնարավորություն է:

Կազմակերպչական կատարելագործման մաս է կազմում կազմակերպչական պարտքը (organizational debt): Կազմակերպությունը կարող է սկսել մի փոքր թիմից, որն իրեն ընտանիք է զգում: Որոշ ժամանակ անց այդ ընտանիքն ունենում է 200 անդամ, որոնք աշխատավարձի անհամապատասխանություն և կարիերայի ապագայի բացակայություն: Կատարողականությունն ընկնում է, աշխատակիցների ոգևորվածությունը՝ կորում: Սա կազմակերպչական պարտքի օրինակ է և նույնքան կարևոր է, որքան պրոդուկտը բարելավելու աշխատանքը:

3. Պրոդուկտի կյանքի ցիկլը
Այն ձևավորում է պրոդուկտի ռազմավարությունը` ըստ վերջինիս հասունության:

  • Հետազոտություն և մշակում (Research and development)
    Հասկացի՛ր քո օգտատերերի կարիքներն ու կառուցի՛ր նվազագույն կենսունակ պրոդուկտ: 
  • Ներածություն (Introduction)
    Փորձարկի՛ր պրոդուկտը փոքրաթիվ օգտատերերի հետ՝ աճին ընդառաջ ավելացնելով կայունությունը:
  • Աճ (Growth)
    Պրոդուկտը հնարավորինս շատ օգտատերերի ձեռքը փոխանցիր` կենտրոնանալով վաճառքների, շուկայավարման, աջակցության, հաղորդակցության, ուսուցման, ներգրավման վրա:
  • Հասունություն (Maturity)
    Նվազեցրո՛ւ ներդրումների ինտենսիվությունն` աստիճանաբար բարելավելով գործառնական և բիզնես մոդելները:
  • Ավարտ (Retirement)
    Եթե քո արժեքային առաջարկը թուլանում է, և բիզնեսի մոդելը դադարում է կենսունակ լինել, ժամանակն է դադարեցնել պրոդուկտի գործունեությունը:

Կազմակերպությունները հաճախ ունենում են բազմաթիվ պրոդուկտներ, որոնք գտնվում են կյանքի ցիկլի տարբեր փուլերում: Որպես արտադրանքի առաջատար, քեզ անհրաժեշտ է փուլերի առաջնահերթության որոշումներ կայացնել:

Ահա Product Management-ի 3 հնարքներ, որոնք կարող ես որպես առաջատար լիովին օգտագործել: