Image Alt

BDG

Երբ ամենից անկախ գալիս է Ամանորը

Եթե մեկ բառով փորձեի նկարագրել 2020 թվականը, ապա, ներողություն, բայց չէի կարողանա: Այն սկսվեց նոր դարի համար անսպասելի համավարակի տարածմամբ ու շարունակվեց ավելի ողբերգական սցենարով:
Մի քանի օր անց 2020 թվականը մարդկանց խոսքում կդառնա անցած տարի, իսկ մենք ամբողջ թիմով երազում ենք, որ բոլոր զինվորները րոպե առաջ վերադառնան տուն ու դիմավորեն նոր, հույսերով ու սպասելիքներով լի 2021 թվականը:

Այսօր կներկայացնենք տարբեր երկրներում տարածված ամանորյա մի քանի հետաքրքրաշարժ ավանդույթներ:

1. Ֆիլիպիններ
Այստեղ Նոր տարվա նախօրեին մարդիկ նարինջ, ձմերուկ, խնձոր և մի շարք այլ մրգեր են ուտում: Ըստ ավանդույթի՝ անհրաժեշտ է, որ 12 տարբեր պտուղներ հավաքվեն` տարվա յուրաքանչյուրը ամսվա համար: Դրանք պետք է լինեն շրջանաձև՝ որպես հարստության և բարեկեցության խորհրդանիշ: Ֆիլիպինցիները նաև շատ գրպաններով հագուստ են կրում, որպեսզի դրանք լցնեն կլոր մետաղադրամներով՝ հույս ունենալով, որ գալիք տարին շատ գումար կբերի:

2. Արգենտինա
Կոնֆետի թղթերը, որոնք թափվում են Բուենոս Այրեսի փողոցներում դեկտեմբերի 31-ին, տոնական են թվում, բայց սովորույթի հիմքում ընկած բացատրությունն ավելի գործնական է. անցյալը թողնել հետևում: Արգենտինացիները մանրացնում են իրենց բոլոր հին փաստաթղթերը մինչ Նոր տարվա գալուստը, որպեսզի հրաժեշտ տան անցյալին: Պատուհանից թղթեր նետելն այնքան էլ վտանգավոր չէ, այնպես չէ՞:  Լատինական Ամերիկայի շատ այլ երկրներում մարդիկ սիրում են դույլերով ջուր թափել դուրս, իսկ հարավաֆրիկացիներն իրենց հին կահույքն են նետում:

3. Դանիա
Եթե ցանկանում եք Ամանորին դանիացի ընկեր ձեռք բերել, պետք է ափսե կոտրել իրենց դռան վրա:  Ավանդույթը ենթադրում է, որ տան բնակիչներն առաջիկա տարվա ընթացքում հաջողակ կլինեն: Որքան շատ են փշրված բեկորները, այնքան ավելի հաջողություն կունենան: Դանիացիները նաև ցատկում են աթոռներից՝ բառացիորեն նետվելով նոր տարվա մեջ (հույսով, որ վայրէջք կատարելիս որևէ վնասվածք չեն ստանա): Դանիացիներնը նաև ուշի ուշով հետևում են թագուհի Մարգրեթի ելույթին, որից հետ էլ ցուցադրվում է գերմանական սև-սպիտակ «Dinner For One» կատակերգությունը:

4. Իսպանիա
Մեկ դար առաջ իսպանացի խաղողագործներն արդարացում գտան գինու արտադրությունից հետո մնացած խաղողը սպառելու համար: Շատ շուտով դա վերածվեց  շատ սիրելի ավանդույթի. իսպանացիները կեսգիշերին մեկական խաղող էին ուտում ժամի յուրաքանչյուր հարվածին համահունչ: Las doce uvas de la suerte-ից (12 հաջողակ խաղողներ) յուրաքանչյուրը մեկամսյա հաջողություն է ապահովում:

5. Էկվադոր
Էկվադորցիները հաջողություն են ասում հին տարուն՝  հագուստ և այլ հուշեր այրելով: Ընտանիքները թղթից ու հին հագուստից մեծ խրտվիլակներ են պատրաստում՝ դեմքին ներկված դիմակ փակցնելով: Խրտվիլակները սովորաբար ներկայացնում են ինչ-որ մուլտհերոսի կամ քաղաքական գործչի: Ուղիղ կեսգիշերին նրանք այրում են խրտվիլակները՝ նախորդ տարին ճանապարհելու համար: Էկվադորում նաև կա ճամպրուկով փողոցներով շրջելու ավանդույթը՝ խորհրդանշելով այն բոլոր ճանապարհորդությունները, որոնք նրանք կվայելեն նոր տարում:

6. Ֆինլանդիա
Ֆինները կարողանում են տեսնել ապագան հալված մետաղի կտորի միջոցով: Սկանդինավյան ավանդույթի ժամանակ նալ են հալեցնում, այնուհետև՝ հալած մետաղը նետում սառը ջրով լի դույլի մեջ, որտեղ այն նորից կարծրանում է: Ի վերջո, այդ մետաղի միջոցով կարելի է կանխատեսել գալիք տարվա ապագան: 

7. Ռումինիա
Ռումինացի ֆերմերներն Ամանորին փորձում են շփվել իրենց անասունների հետ՝ ապագայում հաջողություն ունենալու հույսով: Ռումինիայի տարօրինակ ավանդույթներն այսքանով չեն ավարտվում. մարդիկ մետաղադրամներ են նետում գետերի մեջ, արջի կաշվից պատրաստված հագուստ կրում, պարում և նվագում՝ դռնից դուռ գնալով, որպեսզի հեռացնեն չար ոգիները:

8. Իռլանդիա
Իռլանդիայում միայնակ կանայք մի հետաքրքիր ավանդույթ ունեն: Ամանորի նախաշեմին բարձի տակ մզամուրճ վայրի հատապտղի մի ճյուղ են դնում: Այն եվրոպական դիցաբանության մեջ խորհրդանշում է պտղաբերություն: Հաջորդ օրն աղջիկներն այրում են ճյուղը՝ հույս ունենալով սեր գտնել ապագա 12 ամիսների ընթացքում: Իռլանդական մեկ այլ եզակի ավանդույթ է չար ոգիներին հեռացնելու համար տան պատերին և դռներին հացով հարվածելը:

Սրանք մեզ՝ հայերիս համար միգուցե տարօրինակ ամանորյա ավանդույթներ էին: Սակայն յուրաքանչյուը հավատում է երազանքների իրականացման իր նախընտրած եղանակինն: Միգուցե կեսգիշերին երազանք պահելու մեր ավանդույթն էլ տարօրինակ է հնչում այդ երկրներում: