Image Alt

BDG

Թոփ 6 ամենապահանջված աշխատանքները 2021 թվականին

Աշխարհն, ինչպես գիտենք, այս տարի փոփոխության ենթարկվեց: Երբ COVID-19-ը բոլորիս ուժգին հարված հասցրեց, մոլորակը կանգ առավ: Հատկապես տուժեց զբաղվածության դաշտը, քանի որ ընկերությունները դադարեցին նոր մարդկանց աշխատանք առաջարկել՝ շատերին հեռացնելով: Որոշ բիզնեսներ նույնիսկ ստիպված էին անցնել բացառապես օնլայն առևտրի: Մի քանի ամիս տևած անկումից հետո որոշ տնտեսվարողներ կարողացան ոտքի կանգնել, բայց աշխատանքի հանդեպ վերաբերմունքն, անկասկած, փոխվեց:

Ի՞նչ է սա նշանակում հաջորդ տասնամյակի համար:

COVID-19 համաճարակը մեծ ալիք առաջացրեց զբաղվածության ոլորտում: Հեղինակավոր համարվող որոշ աշխատանքներ կարճ ժամանակում դարձան ավելորդ, իսկ մյուս անկարևոր աշխատանքներն ավելի էական ծառայություններ դարձան: Մեկ փոփոխություն, սակայն, համընդհանուր էր. տեխնոլոգիական առաջխաղացումը բոլոր ոլորտներում:

Համավարակից առաջ աշխատակիցները ստիպված էին գրասենյակ հաճախել, սակայն վարակի տարածման առաջին իսկ օրերից ընկերությունների մեծ մասն աշխատակիցներին առաջարկեց տանից աշխատել: Վարակի տարածումը կանխելու և դրանից պաշտպանվելու համար ընկերություններն ընդունեցին հեռավար աշխատանքային միջավայրի նոր կանոններրը: 

Այսպիսով, ի՞նչ է սա նշանակում ապագայի համար:

Ըստ Gartner.com կայքի՝ աշխատավայրում ապագա միտումները ներառում են.

  • Աշխատուժի ճկունությունը բարձրացնելու համար պայմանական աշխատողների ներառումը
  • Աշխատակիցների առողջության և բավարարվածության համար ներդրումը
  • Աշխատակիցների հմտություններն անհատական դերից վեր դասելը
  • Հիբրիդացված դերերի աճը

2021 թվականին պահանջարկ ունեցող առաջատար աշխատանքների կանխատեսումներ

Եթե դուք դեռ կարիերայի ուղի եք փնտրում, ճիշտ կլինի ուսումնասիրել ներկայումս մեծ պահանջարկ ունեցող աշխատանքները: Հասկանալով մեծաքանակ հնարավորություններ առաջարկող ոլորտները՝ կկարողանաք վստահ լինել, որ ձեր ժամանակը ներդնում եք ինչ-որ արժեքավոր բանի մեջ և, միգուցե, գտնեք ձեր երազանքների աշխատանքը:

Մենք առանձնացրել ենք 2020-2021 թվականների ընթացքում զարգացող և բարձր պահանջարկ ունեցող աշխատանքների ցանկը.

  1. Հիբրիդային աշխատանքներ

Տեխնիկապես սա աշխատանք չէ, բայց կա մի պատճառ, որ այն գլխավորում է այս ցուցակը. տնտեսությունը կարող է վերականգնվել, սակայն ընկերությունները դեռ փորձում են հետ բերել իրենց դիրքերը:

Սա նշանակում է, որ նրանք կարող են բազմաթիվ աշխատակիցներ վարձելու համար  բավարար բյուջե չունենալ: Նրանք կպահանջեն մեկին, ով կարող է մի քանի դեր կատարել: Հիբրիդային դերը կլինի 2021 թվականի լավագույն աշխատանքներից մեկը, բայց աշխատակիցը պետք է լինի շատ դինամիկ և ունենա ինչպես տեխնիկական, այնպես էլ այլ հմտություններ:

Հիբրիդային դերի օրինակներից մեկն ադմինիստրատիվ աշխատակիցն է, ով նաև օգնում է գործառնությունների և կադրային պարտականությունների հարցում:

  1. Թվային մարքեթինգի մասնագետներ

Ընկերությունները ստիպված անցան թվային դաշտ, իսկ որոշ խանութներ վերածվեցին օնլայն առևտրի հարթակների: Այդ պատճառով նրանց թվային մարքեթինգի մասնագետներ են պետք:

Թվային մարքեթինգի մասնագետները նման են մարքեթինգի մասնագետներին, միայն թե նրանց մասնագիտությունը գտնվում է առցանց հարթակներում: Որպես թվային մարքեթինգի մասնագետ՝ ձեր աշխատանքի նկարագրությունը կներառի ցանկացած կետ՝ SEO-ից մինչև գովազդ Google հարթակում:

Հաջողակ լինելու համար ձեզ հարկավոր է թվային աշխատանքի, ինչպես նաև՝ ընդհանուր մարքեթինգի փորձ:

  1. Գրաֆիկական դիզայներներ / ստեղծագործական աշխատանքներ

Գրաֆիկական դիզայներները կդառնան առավել պահանջված 2021 թվականին: Ընկերությունները կցանկանան հավակնոտ մարքեթինգային արշավներ անցկացնել և մարքեթինգային գաղափարները կյանքի կոչելող մասնագետների կարիք կունենան:

Եթե փնտրում եք կարիերայի ուղի, որը թույլ կտա ձեզ արտահայտել ձեր ստեղծագործական ունակությունները, ապա այս աշխատանքը ձեզ համար է: Աշխատանքը կներառի արտադրանքի նկարազարդումների ձևավորումը, սկսնակ և ռեբրենդինգային ընկերությունների համար նոր լոգոների ստեղծումը, օգտագտիրոջ ինտերֆեյսի և քարոզչության ձևավորումը և այլն:

Այս մասնագիտության հետ կապված այլ աշխատանքներ, որոնք հայտնի կլինեն 2021 թվականին, ներառում են ստեղծագործ ռեժիսորների, մուլտիմեդիա նկարիչների և անիմատորների աշխատանքները: Մասնագետները սովորաբար օգտագործվում են Adobe Photoshop, Adobe Illustrator, Adobe InDesign և այլ ծրագրեր:

  1. Մարքեթինգային ռազմավարներ

Ընկերությունները ցանկանում են վարակից հետո լիարժեք կյանքի վերադառնալ, այդ իսկ պատճառով մարքեթինգային ռազմավարներությունը կդառնա 2021 թվականի ամենապահանջված աշխատանքներից մեկը: Դուք պատասխանատու կլինեք մարքեթինգային ռազմավարության ստեղծման, հաղորդակցության և ստեղծագործական լավագույն գաղափարների և ռազմավարության իրականացման համար:

Այս աշխատանքը թույլ է տալիս աշխատել որևէ ընկերության կամ ինքներդ ձեզ համար: Հնարավորություններն անվերջ են: Ընկերությունները հակված են աշխատել մի քանի տարվա փորձ ունեցող մարքեթինգային ռազմավարների հետ, ովքեր կարող են համատեղել մի քանի աշխատանք:

  1. Տվյալների վերլուծաբաններ

Այժմ ընկերությունները սկսում են գիտակցել տվյալների կարևորությունը: Նրանք ցանկանում են իմանալ սպառողների սովորություններն ինչպես առցանց, այնպես էլ՝ առօրյա կյանքում, այնուհետև՝ օգտագործել այս տեղեկատվությունն օգտակար, արժանի մարքեթինգային ռազմավարություն մշակելու համար:

Հենց դա են ապահովում տվյալների վերլուծաբանները: Նրանք հավաքագրում են անհրաժեշտ տեղեկատվություն և մեկնաբանում օրինաչափություններն ու միտումները: Դրանից հետո նրանք ընկերության բիզնեսը բարելավելու մասին առաջարկներ են կատարում:

Տվյալների վերլուծության համար կան բազմազան կրթական ծրագրեր, բայց այս դերում հաջողության հասնելու համար հարկավոր է ծանոթ լինել Google Analytics-ին, ինչպես նաև՝ CRM-ներին և հաշվետվության այլ գործիքներին:

  1. IT ոլորտի միտումներ
    Տեխնոլոգիական միտումները թափ են հավաքել տեխնոլոգիական զարգացման վերջին մի քանի տարիների ընթացքում: Արհեստական բանականությունը անընդհատ բարելավվում է, և այն օրեցօր ավելի շատ ծրագրեր են ստեղծվում: IoT սարքերն ավելի ու ավելի են տարածվում: 

Բիզնեսի ՏՏ միտումները կփոփոխեն առևտրի և որոշ ոլորտների ապագան: Ավտոմատացումը և թվայնացումը հաճախորդի փորձի մեջ շատ փոփոխություններ կմտցնեն: 

Կան տեխնոլոգիաներ, որոնք դեռ իրենց կայուն և հասուն փուլում չեն: Այնուամենայնիվ, գործարարներն ու վերլուծաբանները դրանք դիտարկում են որպես մի ականապատ դաշտ, վիրտուալ իրականություն: ՏՏ միտումներն արագ զարգանում են և դրանք դադարեցնելն անհնար է:

Գտե՛ք ձեր երազանքի աշխատանքն այսօր:

Համաշխարհային վերջին իրադարձությունները մեր հասարակության մեջ բազմաթիվ տեղաշարժերի պատճառ դարձան: Այս փոփոխությունների հետ կապված՝ նոր աշխատանքների հնարավորություններ են ի հայտ գալիս, և որոշակի աշխատանքների պահանջարկը մեծանում է: Հուսանք՝ այս հոդվածը կօգնի ձեզ կողմնորոշվել և ընտրել կարիերայի նոր ուղի կամ էլ հմտանալ արդեն ընտրված ոլորտում: