Image Alt

BDG

2021 թվականի 10 մարքեթինգային թրենդերը

Համաշխարհային համաճարակն իր ազդեցությունն ունեցավ յուրաքանչյուր բիզնեսի վրա: Թվային մարքեթինգի տեսանկյունից ի՞նչ է բերելու 2021 թվականը: Այս անգամ որոշեցինք առանձնացնել ոլորտի մի քանի ղեկավարների կարծիքը մարքեթինգային նոր միտումների վերաբերյալ: 

1.Instagram-ի ուղիղ եթերները շարունակական կլինեն այս տարվա ընթացքում: Այս խենթ live երեկոները սկսվեցին 2020 թվականի փետրվարից և պակաս հաճախականությամբ շարունակվում են այժմ: Covid-19-ը դեռ չի պատրաստվում հեռանալ, և մարդիկ զգուշավոր են: Վերջերս կատարված հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ նույնիսկ վարակված և բուժված մարդիկ նախընտրում են իրենց սիրելի բրենդերի նոր ապրանքների մասին տեղեկանալ live ելույթներից: 

2. Օնլայն իրադարձությունները՝  դասընթացները, կոնֆերանսները, կենդանի երաժշտությունն էլ ավելի արագ կտարածվեն: Անհրաժեշտ է սոցիալական մեդիայի գործունեությունն ավելի տարաբնույթ դարձնել՝ օգտատերերին ավելի ներգրավելու համար: Օնլայն խանութներն այսօր ավելի ակտուալ են, և անհրաժեշտ է պարզեցնել գնում կատարելու գործընթացը:

3. Սոցիալական մեդիան կդառնա գնումների գլխավոր հարթակը: Facebook-ի նման սոցիալական կայքերը հեշտացնում են սպառողների կյանքը, քանի որ վերջիններս առանց իրենց սիրելի կայքը լքելու գնումներ են կատարում: Քանի որ օնլայն առևտուրը շարունակում է աճել այս տարի ևս, մանրածախ ընկերությունները ստիպված կլինեն հարմարվել այս հարթակների նոր կանոններին:

4. Տեղեկացված գնորդները ցանկանում են գնումներ կատարել տեղեկացված ապրանքանիշերից: Այժմ սպառողները հաճախ կիսում են ապրանքանիշերի հետ ունեցած իրենց փորձն ու արտահայտում իրենց նախասիրությունները: Նրանք ակնկալում են, որ ապրանքանիշերը հասկանան, թե իրենք ինչ են գնել նախկինում և օգնեն հաջորդ ապրանքը գնելու որոշման հարցում: Այսինքն՝ այսուհետ ապրանքանիշերը պետք է կարողնանան հանդես գալ որպես խորհրդատու՝ կանխատեսելով, թե իրենց գնորդներն ինչի կարիք ունեն և թե երբ է դա անհրաժեշտ:

5. Շատ ընկերություններ սկսում են կրճատել սոցիալական մեդիայի ալիքներում իրենց ներկայությունը: Բազմաթիվ ալիքներում ակտիվ գործունեության պատճառով հաճախորդների ուշադրությունը շեղվում է:  Այս տարի սոցիալական մեդիայի ալիքների բազմազանության նվազումը նոր և անհրաժեշտ թրենդ կլինի: 

6. Վիդեո կոնտենտ
B2B մարքեթինգի մասնագետների 70%-ի համար կոնտենտի ստեղծումը 2021 թվականի գլխավոր ներդրումն է: Տեսանյութերն այս տարի անհրաժեշտություն են:

Տեսանյութերը հատկապես օգտակար են հուզական արձագանք առաջացնելու համար: Գրառումները, որոնք տեսանյութ չեն պարունակում, 92% -ով պակաս արձագանք են ստանում, քան մեկ տեսանյութը:

7. Կլինի հիպերավտոմատացում: Ըստ Top Strategic Technology Trends-ի՝ հիպերավտոմատացումն անխուսափելի է: Ընկերությունները պետք է ավտոմատացնեն բիզնես և ՏՏ գործընթացներն արհեստական բանականության միջոցով:

8. Սպասվում է հեռավար աշխատանքի մշակույթի տարածում: Այս տարի ևս  ստիպված եք լինելու ընտելանալ նոր աշխատելաոճին` հեռավար աշխատանքին: Ընկերությունների տեսակետները այս տեսակ աշխատանքի վերաբերյալ կտրուկ փոխվել են: Հեռավար աշխատանքն ունեցել է իր վատ կողմերը ևս: Օրինակ՝ տնից աշխատելը ստիպել է մարդկանց մտածել իրենց կյանքի պայմանների և նույնիսկ տեղափոխվելու մասին: Հեռավոր աշխատանքը նաև առաջացրել է որոշ բացասական խնդիրներ, ինչպիսիք են աշխատանքային և կենցաղային կյանքի տարանջատման դժվարությունը և օրվա ընթացքում կենտրոնանալու խնդիրը:
Forrester-ը կանխատեսում է, որ հեռավոր աշխատանքի թրենդը կաճի 300%-ով: 

9. Օգտատերերի ստեղծած կոնտենտն (UGC) ամենակարևոր գնահատականն է դառնալու: Դա կարող է լինել տեսանյութերի, մեկնաբանությունների, սոցիալական լրատվամիջոցների հաղորդագրությունների տեսքով: Օգտատերերը հրապարակում են իրենց կարծիքն ապրանքանիշի վերաբերյալ, և ապացուցված է, որ այն արդեն գերազանցում է ապրանքանիշի ստեղծած կոնտենտին:

Օգտատերերի կոնտենտը կարող է օգտագործվել ստեղծագործական ճանապարհով: Օրինակ՝ BMW-ն օգտագործեց սոցիալական մեդիայում հնչած քննադատությունը BMW iX- ի գործարկման ժամանակ:

10. Ecommerce-ը շարունակելու է աճել: Համաճարակը մեծացրել է էլեկտրոնային առևտրի պահանջարկը: Ըստ GlobalWebIndex-ի՝ համաճարակային իրավիճակի ավարտից հետո օնլայն օգտատերերի 49%-ը նախատեսում է ավելի հաճախ օնլայն գնումներ կատարել: Ամենամեծ փոփոխությունը գրանցվել է այն սպառողների շրջանում, ովքեր արդեն առցանց գնումներ էին կատարում: Վերջիններիս 31%-ը նշում է, որ lockdown-ի ընթացքում նրանք սկսել են առցանց գնումներ կատարել և ապագայում ևս պատրաստվում են դա անել:

Սոցիալական մեդիայի հարթակները մեծ ջանքեր են թափում, որպեսզի օնլայն գնումներն ավելի դյուրին դարձնեն Facebook-ի, Instagram-ի և Snapchat-ի կապն Amazon-ի հետ: