Image Alt

BDG

7 Product լիդերներ, ում պետք է հետևել Twitter-ում

Product Management-ի ոլորտում եք և ցանկանում եք տեղեկանալ բոլոր նորությունների՞ց: Երբևէ մտածե՞լ եք, թե այդ բացը լրացնելու համար որ բլոգները կարդալ կամ ում հետեւել Twitter-ում: Կասկած չկա, որ պրոդուկտի կառավարման ոլորտում կան տասնյակ իսկապես մեծ առաջնորդներ՝ իրենց հզոր պատկերացումներով, գիտելիքներով և հրաշալի ռազմավարությամբ: Բարեբախտաբար, մենք կարող ենք սոցիալական ցանցերում հետևել նրանց: Եթե հավակնոտ Product Manager եք, Twitter-ում կան մի քանի հիանալի էջեր, որոնց պետք է հետևել: Մենք առանձնացրել ենք 7 լավագույն Product Leader-ների ցուցակ, ում արժե հետևել Twitter-ում:

1. Jackie Bavaro
Asana կայքի երկար տարիների պրոդուկտ մենեջերը լինելով՝ նա այժմ ընկերության խորհրդատուն է: Նա հետևում է ոլորտի բոլոր խենթ նորություներին և տեղեկացնում իր հետևորդներին: Ջեքիի Twitter-ի էջը լի է ոլորտում կատարված լավագույն աշխատանքներով:

2. Diana Berlin
Նա Product Leader և թրեյներ է: Դիանան սիրում է նամակներ, ընթերցանություն և փոդքասթներ: Իր հիմնական աշխատանքից զատ՝ նա վարում է «Մենք պետք է» հաղորդաշարը, որի շրջանակներում նա խոսում է իր մասնագտիությունից և մարդկանց առօրյա ընտրություններից:

3. Nick Caldwell
Նա աշխատում է Twitter-ում՝ որպես սպառողների պրոդուկտի պատասխանատու: Դրանից առաջ նա աշխատել է Reddit-ում՝ որպես ինժեներական գծով տեղակալ և 13 տարի՝ Microsoft-ում: Իր Twitter-ում ամենահաճելին այն է, որ Նիքն իր Twitter-ում միշտ տեղադրում է իր կարծիքը բոլոր պրոդուկտների մասին՝ թողնելով զվարճալի մեկնաբանություններ:

4. Eric Boduch
Նա հիմնականում հայտնի է Pendo ընկերության համահիմնադիրը լինելով, որը թվային պրոդուկտի թիմի համար ապահովում է user insight, user guidance, and user communication: Բայց նա նաև մեծ փորձ ունի՝ որպես մարքեթինգի ղեկավար և խորհրդատու: Էրիկը նաև հյուրընկալում է podcast, որը կոչվում է «Product Love Podcast by Product Craft»: 

5. Maggie Crowley
Նա  Trip Advisor-ում և BevSpot-ում երկար տարիներ աշխատած Product Manager է: Երբ խոսքը վերաբերում է իր Twitter-ին, Մեգին հաճույք է ստանում իրերը հնարավորինս օրգանական պահելուց և Product-ի ոլորտում աշխատելու մասին ամենաանկեղծ կարծիքներն ու խորհուրդներն է գրում:

6. Tatyana Mamut
Նրան անվանում են «հաճախորդներով տարված»: Տատյանան պրոդուկտ մենեջեր է, որն առաջ է մղում նորարարությունը՝ խորապես հասկանալով հաճախորդներին միտքն ու հոգեբանությունը: Նա աշխատել է Amazon-ում, Salesforce-ում, Nextdoor-ում և IDEO-ում՝ ստեղծելով հաջողված պրոդուկտներ: Տատյանայի Twitter-ը ևս մեծ ուշադրության է արժանի:

7. Lenny Rachitsky
Նա Airbnb-ի պրոդուկտ մենեջերն է, ով աշխատում է նոր նախագծեր գրելու, խորհրդատվություն և ներդրումներ կատարելու վրա: Նրա Twitter-ը լի է հետաքրքիր պատկերներով, զվարճալի դիտողություններով և  ոլորտում աշխատելու վերաբերյալ իրական խորհուրդներով: Նա նաև անդրադառնում է Product Management-ի հետ կապված ընթերցողների հարցերին: