Image Alt

BDG

Թոփ 8 HR կայքերը, որոնց պետք է հետևել

Մենք կարծում ենք, որ HR ոլորտում լինելով՝ անհրաժեշտ է ձեռքը զարկերակին պահել՝ տեղեկանալ ոլորտում առկա նորություններից, խենթ հաջողություններից և հետաքրքիր փաստերից: Մենք առանձնացրել ենք 8 կայքեր, որոնք HR նորությունները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում:

Այսպիսով՝


1. Evil HR Lady 
Evil HR Lady-ն իր հոդվածներում ներկայացնում է ոլորտում ծագած խնդիրների մասին իր մտքերն ու մտահոգությունները՝ հաճախ իրական կյանքի օրինակներով: Նա նաև պատասխանում է ընթերցողների հարցերին և HR մասնագետներին խորհուրդներ տալիս: Այս կայքը բավականին ոգեշնչող է: 

2․ The HR Gazette 
HR Gazette-ն ունի հեշտ ընթերցվող ձևաչափ և անվճար է HR մասնագետների համար: Եթե հետաքրքրված եք ոլորտի նորություններով և մեկնաբանություններով, աշխատանքային օրենսդրության, աշխատանքի ընդունման, ուսման կամ կադրային տեխնոլոգիաների մասին նյութերով, ապա արժե հաճախ բացել այս կայքը:

3․ HRreview 
HRreview-ն շուրջ մեկ տասնամյակ հրապարակում է մրցանակների արժանացած հոդվածներ: Այս կայքը տալիս է միջազգային հիանալի հեռանկարներ և գրավում է HR ոլորտի աշխատակիցներին ու ղեկավարներին ամբողջ աշխարհից:

4․ HR Bartender 
HR Bartender-ը HR մասնագետ Շերլին Լոբիի բլոգն է, որը դարձել է խորհրդատու բլոգ: Այստեղ նա կիսվում է ոչ միայն HR ոլորտի, այլև ընդհանուր առմամբ աշխատավայրի և ընկերության հաջողության համար անհրաժեշտ մշակույթի ստեղծման մասին իր պատկերացումներով:

5․ HR Ringleader 

HR Ringleader-ն օգնում է HR աշխատակիցներին մտածել ոչ ավանդական ուղղությամբ՝ սկսած նորարարական կադրեր-աշխատակից-հաճախորդ փոխհարաբերություններից մինչև աշխատանքն ավելի հետաքրքիր դարձնելու խնդիրները: Կայքը նաև առաջարկում է հիանալի փոդքասթներ: 

6․ No Excuses HR 
Կայքն օգնում է իր ընթերցողներին բարելավել աշխատանքային մթնոլորտը՝ չհետաձգելով դժվար որոշումները: Այն առաջարկում է լուծումներ, որոնք կօգնեն խուսափել խնդիրների կուտակումից: 

7․ The HR Daily Advisor 
The HR Daily Advisor-ը համարվում է ամենայուրօրինակ և հասանելի ռեսուրսներից մեկը: Այս բլոգում ամեն օր HR ոլորտի մասին անվճար նորություններ և խորհրդատվություններ են ներկայացվում, ինչպես նաև խորհուրդներ են տրվում ամբողջ աշխարհի HR մասնագետներին:

8․ Workology 
Այս բլոգում ներկայացված են HR ոլորտի վերջին միտումներն ու գործիքները: Կայքը ղեկավարում է Ջեսիկա Միլլեր-Մերիլը՝ HR նախկին գործադիր, ով դարձել է ձեռնարկատեր և խոսնակ: Workology-ն ունի նաև մի շարք փոդքասթներ՝ հարցազրուցներ ոլորտի տարբեր մասնագետների հետ: