Image Alt

BDG

7 պատճառ թվային մարքեթինգի ռազմավարություն մշակելու համար

Ի՞նչ է թվային մարքեթինգը:

Այն թվային տեխնոլոգիաների և մեդիայի կիրառմամբ մարքեթինգային նպատակներին հասնելու գործընթացն է:

Թվային տեխնոլոգիաներն ու լրատվամիջոցները ներառում են.

  • Ընկերության կայքեր
  • Բջջային հավելվածներ
  • Սոցիալական մեդիայի էջեր
  • Որոնիչներ
  • Գովազդ
  • Էլ. փոստ 
  • Այլ թվային ընկերությունների հետ համագործակցություն 

Սակայն իսկապես հաջողակ լինելու համար թվային տեխնոլոգիան պետք է ինտեգրվի այնպիսի ավանդական լրատվամիջոցների հետ, ինչպիսիք են տպագիր հրատարակչությունը, հեռուստատեսությունն ու փոստը:

Թվային մարքեթինգի ռազմավարությունը սովորաբար նախապես է մշակվում, որն էլ աշխատանքն ավելի արդյունավետ է դարձնում: Մենք առանձնացրել ենք 7 պատճառ, թե ինչի համար է անհրաժեշտ թվային ռազմավարությունը:

  1. Ընկերությունը պետք է ունենա ուղղվածություն
    Թվային ռազմավարություն չունեցող ընկերությունները հստակ չգիտեն արդյոք ուզում են հասնել նոր հաճախորդներ ձեռք բերելո՞ւն, թե՞ եղածների հետ ավելի խորը հարաբերություններ են ցանկանում կառուցել: Եվ եթե Դուք SMART թվային մարքեթինգային նպատակներ չունեք, ապա, ամենայն հավանականությամբ, բավարար ռեսուրսներ չեք օգտագործում ընկերության նպատակներին հասնելու համար:
  2. Գործող կամ start-up մրցակիցները կարող են ավելի ակնառու հաջողություններ գրանցել:

Եթե բավականաչափ ռեսուրսներ չեք տրամադրում թվայինին մարքեթիգին կամ օգտագործում եք ժամանակավոր մոտեցումներ՝ առանց հստակ սահմանված ռազմավարության, ապա Ձեր մրցակիցները շուկայում առաջ կանցնեն, քանի որ նախապես պլանավորված ռազմավարություն ունեն:

  • Անհրաժեշտ է ճանաչել օնլայն հաճախորդներին

Հաճախ ասում են, որ թվային միջավայրը չափելի չէ: Google Analytics-ը և նմանատիպ կայքերը հաղորդում են միայն այցելությունների ծավալները, ոչ թե այցելուի տրամադրությունը կամ կարծիքը: Դուք պետք է օգտագործեք կայքի օգտատերերի հետ հետադարձ կապի այլ տարբերակներ` ընկերության թույլ կողմերը հայտնաբերելու և դրանց վրա աշխատելու համար: 

  • Անհրաժեշտ է ինտեգրվել

Եթե ժամանակակից թվային աշխարհում ինտեգրված չեք, թվային մարքեթինգի գործողությունները կարող են փակուղում հայտնվել: Թվային մեդիան հրաշալի է գործում, երբ ինտեգրված է ավանդական լրատվամիջոցներին և այլ տարածված ալիքներին: Անհրաժեշտ է մշակել ինտեգրված թվային մարքեթինգի ռազմավարություն, և թվայինը կդառնա Ձեր մարքեթինգային ծրագրի և բիզնեսի շատ կարևոր մասը:

  • Պետք չէ փող և ժամանակ վատնել կրկնօրինակման վրա

Նույնիսկ եթե բավարար ռեսուրս ունեք, այն կարող է անիմաստ դառնալ: Սա մասնավորապես այն դեպքն է, երբ ավելի մեծ ընկերություններն ամեն կերպ կրկնօրինակում են այլ ընկերությունների օնլայն մարքեթինգային արշավներն ու գովազդները:

  • Անհրաժեշտ է արագաշարժ լինել շուկայում մրցակցային լինելու համար

Եթե նայեք Amazon-ի, Dell-ի, Google-ի, Tesco-ի, Zappos-ի նման հաջողակ օնլայն ապրանքանիշերին, կհասկանաք, որ բոլորը դինամիկ են, փորձարկում են նոր մոտեցումներ` իրենց լսարանները պահելու համար: Պետք է արագաշարժ լինել օնլայն հարթակներում և անդադար աշխատել:

  • Կարևոր է ճանաչել օնլայն լսարանին  

Հաճախորդների՝ օնլայն ծառայությունների նկատմամբ պահանջարկը կարող է թերագնահատվել, եթե այն չեք հետազոտել: Հիմնական թվային հարթակներում գոյություն ունեն հիանալի գործիքներ, որոնց միջոցով կարող եք պարզել հաճախորդի պահանջարկի տեսակն ու ծավալները: Անհրաժեշտ է կատարել մրցակիցների վերլուծություն և օգտագործել Google-ի Keyword planner-ը՝ հասկանալու, թե ինչպես կայքն ավելի գրավիչ դարձնել, տեսնել, թե ովքեր են հետաքրքրված տվյալ պրոդուկտով կամ ծառայությամբ: