Image Alt

BDG

Excel-ի կարևորությունը բիզնեսում

Excel-ը դեռևս հնանալու մտադրություն չունի: Ենթադրում ենք, որ Դուք ևս օգտվում եք Excel-ից: Բիզնեսում բառացիորեն ցանկացած ոլորտ կարող է օգուտ քաղել Excel-ի ուժեղ գիտելիքներ ունեցող մարդկանցից: Այս հզոր գործիքն արմատավորվել է համաշխարհային բիզնես գործընթացներում՝ բաժնետոմսերի վերլուծություն, բյուջեի կազմում կամ պրոդուկտների վաճառքի ցուցակագրում և այլն: 

Ձեզ համար առանձնացրել ենք մի քանի ոլորտներ, որոնք հայտնի են Excel-ի բազմակողմ գործածությամբ:

  • Ֆինանսներ և հաշվապահություն

Ֆինանսական ծառայություններն ու հաշվապահությունը ֆինանսավորման այն ոլորտներն են, որոնք առավելապես օգտվում են Excel աղյուսակներից: 1970-80-ականների սկզբին ֆինանսական վերլուծաբանները շաբաթներով բանաձևեր էին մշակում կամ ձեռքով հաշվարկներ կատարում այնպիսի ծրագրերով, ինչպիսիք են IBM-ը, Lotus-ը և այլն: Այժմ հաշված րոպեների ընթացքում Excel-ը կատարում է բոլոր բարդ հաշվարկները:

Անցե՛ք խոշոր կորպորատիվ գրասենյակներիի ֆինանսական կամ հաշվապահական բաժանմունքով և կտեսնեք Excel-ի աղյուսակներով պատված համակարգչային էկրաններ: Շնորհակալություն Excel-ին ֆինանսական և հաշվապահական աշխատանքն ավելի դյուրին դարձնելու համար:

  • Մարքեթինգ և Product Management

Մարքեթինգի և պրոդուկտի մասնագետները հաճախորդների և վաճառքի ցուցակները կազմելու համար աղյուսակներ են օգտագործում, որոնք օգնում են կառավարել վաճառքն ու պլանավորել մարքեթինգային ապագա ռազմավարությունն՝ հիմնվելով նախորդ արդյունքների վրա:

Օգտագործելով pivot աղյուսակ՝ օգտատերերը կարող են արագ և ամփոփել հաճախորդների և վաճառքների տվյալներն՝ ըստ կատեգորիաների: Դա շատ արագ գործընթաց է, և մարքեթոլոգներն ու պրոդուկտի մասնագետները ևս մշտապես շնորհակալ կլինեն Excel-ին:

  • Մարդկային ռեսուրսների պլանավորում

Չնայած՝ Oracle (ORCL), SAP (SAP) և Quickbooks (INTU) տվյալների բազայի համակարգերն օգտագործվում են աշխատավարձի և աշխատողների տեղեկատվությունը կառավարելու համար, այդ տվյալներն Excel-ում տեղադրելն օգտատերերին թույլ է տալիս ամփոփել ծախսերն ու ժամերն՝ ըստ աշխատած ժամանակահատվածի: Excel-ի միջոցով նրանք ավելի լավ են հասկանում՝ ինչպես է աշխատուժը բաշխվում:
Ահա թե ինչպես կադրային մասնագետների աշխատանքն էլ հեշտացրեց Excel-ը: