Informative

BDG

Informative

5 պատճառ` Angular սովորելու համար

 Angular-ն այժմ օգտագործվում է ավելի քան 9.000 կայքերում, ներառյալ որոշ հայտնի ընկերություններ՝ Intel, Sprint, NBC, Walgreens և ABC News: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ առավելությունների շնորհիվ Angular-ը շատ տարածված է web developer-ների շրջանում:

Գլխավոր առանձնահատկությունը:
Angular framework-ը թույլ է տալիս օգտագործել HTML-ը՝ որպես հիմնական լեզու: Սա վերջինիս վերաբերյալ ամենակարևոր կետերից մեկն է: 

Այժմ ուսումնասիրենք 5 հավելյալ պատճառներ՝ այս framework-ին տիրապետելու համար:

   1․ AngularJS-ով հնարավոր է Single Page հավելվածներ ստեղծել

Single Page Applications (SPA)-ն այժմ տարածված է, քանի որ ոչ ոք չի սիրում երկար սպասել կայքի կամ ծրագրի բեռնմանը: Դիզայնի տեսանկյունից SPA-ները շատ ավելի պատասխանատու են: Դրանք բեռնվում են առկա HTML էջերը browser-ի մեջ և օգտատիրոջ մուտքի հետ թարմացվում: Սա բարելավում է կայքից կամ հավելվածից օգտվողի փորձն ու աշխատանքը: Քանի որ ամբողջ աշխատանքը կատարվում է հաճախորդի կողմից, սերվերի network traffic-ը նվազում է: Այս առավելությունները developer-ների համար ավելի հետաքրքիր են դարձնում այս framework-ի հետ աշխատանքը:

   2․ AngularJS-ը դիզայնի մշակման հնարավորություն է տալիս 

AngularJS-ն օգնում է դիզայներներին աշխատելու ընթացքում HTML ավելացնել հավելվածներում: Դիզայներները կարող են խուսափել ծածկագրերը վերադասավորելու գործից՝ այդ կերպ հեշտացնելով իրենց իսկ աշխատանքը:

   3. AngularJS-ն արդյունավետորեն կարգավորում է dependency-ն

Իր dependency injection ենթահամակարգի շնորհիվ AngularJS-ը շատ ավելի հեշտացնում է փորձարկման գործընթացը: Developer-ներից պահանջվում է միայն dependency ավելացնել՝ որպես պարամետր: AngularJS- ն ամեն ինչ հեշտացնում է developer-ների համար: SPA- ների դեպքում, developer-ները կարող են ավելացնել dependencies and dynamic loading`առանց անունների տարածքի մասին մտահոգվելու:

   4. AngularJS-ն աջակցում է զուգահեռ զարգացմանը (parallel development)

AngularJS developer-ների համար աշխատանքային ողջ գործընթացը շատ դյուրին է դարձրել: Ավելի վաղ web developer-ները ստիպված էին միմյանցից կախված լինել, բայց ամեն ինչ այլ է AngularJS-ի դեպքում: JavaScript-ի օժանդակությամբ կարելի է օգտագործել որոշակի օրինաչափություններ: Սա չի նշանակում, որ AngularJS-ն ամբողջությամբ վերացնում է dependency-ները, սակայն դա հեշտացնում է վերջիններիս  կառավարումը: AngularJS-ը մի շարք գործողություններ բաժանում է իր ծառայությունների մեջ: Սա օգնում է developer-ներին առանձին փորձարկել ծածկագիրը՝ չվնասելով այլոց աշխատանքը:

   5. Directive-ների հետ աշխատանքը

Directive-ների շնորհիվ AngularJS-ն ավելի շատ ֆունկցիոնալություն է տրամադրում HTML-ին, քանի որ այն պարունակում է տարբեր տարրեր, ինչպիսիք են lightbox-ը, accordion-ը և այլն: Դրանք օգնում են developer-ներին օգտագործել դրանք առանց DOM-ի (Document Object Model) շահարկման: Directive-ները կարող են օգտագործվել ուղղակիորեն:
Developer-ները կարող են գեներացնել իրենց HTML տարրերը AngularJS-ի directive-ների օգնությամբ: Հրահանգների մեջ DOM կոդի հավելումը նրանց կմեկուսացնի MVC ծրագրերից: Սա ստիպում է, որ MVC հավելվածները թարմացվեն միայն նոր տեղեկատվության դեպքում: