edu

BDG

UI/UX նորագույն թրենդները

Կարևոր է իմանալ, թե ինչպես օգտագործել UI/UX թրենդները աչքին հաճելի և արդյունավետ թվային պրոդուկտ ստեղծելու համար:
Եկե՛ք տեսնենք 2021 թվականի մի քանի թրենդներ՝

 

1․ Ամեն ինչ հեռավար և վիրտուալ
2020 թվականի սահմանափակումները ոչ ոք չէր կարող կանխատեսել: Տանից աշխատելուց մինչ վիրտուալ իրականությունը 2020 թվականի հիմնական դիզայներական միտումներն են եղել: Գրեթե ամեն ինչ պահպանվել է 2021-ին և այդպես էլ կշարունակվի: Կարելի է ասել՝ համավարակը հասարակությանն անհրաժեշտ էր՝ տեխնոլոգիաներն ավելին, քան զվարճանք ընկալելու համար:

Այժմ ծրագրի արդյունքների, նոր գաղափարի մասին Zoom/Skype հանդիպման ժամանակ խոսելը նորմալ է: Այսօր Youtube-ում VR-ի (վիրտուալ իրականություն) մասին բազում նյութեր կան: Facebook-ն էլ սկսել է ավելի լուրջ վերաբերվել վիրտուալ իրականությանը: Կան ինտերակտիվ ճանապարհորդական, 3D արվեստի գործեր ստեղծելու մասին մի շարք ծրագրեր:
Շատ ընկերություններ այժմ մտածում են իրենց թվային պրոդուկտը VR և AR ինտեգրելու մասին:
Այս թրենդը դեռ նոր է և ձևավորման ու մշակման փուլում է: Դա միայն ժամանակի հարց է:

 

2․ AI (արհեստական բանականություն) և այլ «փրկիչ» գործիքներ

Ընդհանուր առմամբ, interface դիզայնի և մշակման բոլոր ժամանակակից գործիքները կենտրոնացած են մի քանի կարևոր կետերի վրա.
Պայքար առօրյայի դեմ
Դիզայներների և developer-ների կապը
Հարմարավետ աշխատանք դիզայնի համակարգերի հետ
Օնլայն, համագործակցային (collaborative) աշխատանք

Այս բոլոր տեսակները բերում են դիզայներների աշխատանքի թեթևացմանը` ժամանակակից գործիքների և տեխնոլոգիաների միջոցով: Օրինակ, Photoshop-ն ունի նոր՝ 22.0 տարբերակը, որը ներառում է զարմանալի AI գործառնական հատկություններ և նեյտրալ ֆիլտրների շարք:
Մեկ այլ հեռանկարային UX/UI թրենդ է generative դիզայնը: Սրանք ծրագրեր են, որոնք կարող են վերլուծել նմանատիպ տվյալներ, գտնել դրանց որոշիչ հատկություններն ու դրանց հիման վրա ստեղծել նորերը:

 

3․ Անձնավորում
Դիզայնի մեջ անձնավորման միջոցով ընկերությունը կամ ապրանքանիշն օգտատիրոջ համար ստեղծում են անհատական բովանդակություն և առաջարկ` ելնելով առկա ինֆորմացիայից. ծննդյան ամսաթիվ, ամուսնական կարգավիճակ և այլն: Անձնավորված դիզայնի հիմնական նպատակն է օգտատիրոջը կարևոր լինելու զգացողություն պարգևել:
Անձնավորումը User Experience միտում է և մեր օրերի լավագույն փորձերից մեկն է: Google-ն ու Apple-ը շարունակում են զարգացնել անձնավորման էկոհամակարգերը, որոնցով այժմ հնարավոր է ձայնով, դեմքով կամ մատնահետքերով ճանաչել մարդուն:

 

4․ Անշոշափելի հաղորդակցություն (Touchless Communication)

Սա մեկ այլ UI և UX միտում է, որը համավարակի պատճառով նորից սկսվեց: Խոսքն առանց սարքերին դիպչելու՝ նրանց հետ հաղորդակցվելու մեթոդների մասին է, օրինակ՝ VUI-ն (voice user interface), ժեստերի մեթոդը: Ձայնային հաղորդակցությունը միտում է, որը չի հեռանա մոտակա 10 տարիների ընթացքում: Դիզայնին voice interface ավելացնելը մեծ առավելություն է:

 

5․ 3D դիզայնն ավելի լայն տարածում կունենա

3D-ն արդեն տարիներ շարունակ գրավում է օգտատերերին, այնպես որ դժվար է այն նոր միտում համարել: Բայց այս տարի դիզայներների հետաքրքրությունն interface-ում 3D բաղադրիչների նկատմամբ կբարձրանա: 3D դիզայնը նորից կարևոր է Apple-ի շնորհիվ, որն այն ներառեց վերջերս թողարկված macOS-ի թարմացման մեջ: MacOS BigSur-ն ունի նորացված icon-ների շարք, որոնցից մի քանիսը 3D տեսք ունեն:

Նշված բոլոր կետերից հետո մնում է ընդգծել, որ UI/UX դիզայնի միտումը երբեք չի դադարի նորաձև լինելուց: Իսկ եթե ինչ-որ նոր դիզայներական միտում է հայտնվում, ապա այն իրավունք ունի ապրելու այնքան, որքան այն կօգտագործվի: