Image Alt

BDG

SEO

Ինչպե՞ս ճիշտ SEO օպտիմալացում իրականացնել | 5 սկզբունք

Թվային մարքեթինգի ամենակարևոր ուղղություններից մեկը SEO-ն է՝ Search Engine Optimization-ը։ Այն ենթադրում է որոնողական համակարգերում կայքի օպտիմալացում՝ կայքը համակարգի առաջնային դիրքերում ցուցադրելու նպատակով։

Համաձայն հետազոտությունների՝ օգտատերերի այցելությունների 90%-ը ստանում են որոնման արդյունքում ցուցադրվող առաջին 10 կայքը։ Իսկ սա արդեն հնարավորինս բարձր դիրքի համար պայքար մղելու լուրջ հիմք է, չէ՞ որ մեզ պետք են օրգանիկ այցելություններ։

Ինչպե՞ս է հնարավոր հայտնվել առաջատար դիրքերում․ պատասխանը պարզ է՝ օպտիմալացում որոնողական համակարգերում՝ SEO։ Որոնողական համակարգերն ունեն դասակարգման գործոններ՝ ալգորիթմներ, որոնք լինում են տեքստային, ներքին որակի, արտաքին, վարքային գործոններ։ Գործոնները թվով 200-500-ն են։ Այս գործոններին տիրապետելու շնորհիվ հնարավոր է հասնել համակարգերում առաջատար դիրքերի և արժանանալ մեծաթիվ օգտատերերի ուշադրության։

SEO օպտիմալացումը ժամանականատար և աշխատատար գործ է, բայց միայն այն կարող է օգնել լավ դիրք զբաղեցնել որոնողական համակարգում։

 

Օպտիմալացումը ճիշտ անելու համար պետք է տիրապետել հետևյալ 5 սկզբունքներին․

1. Նախնական օպտիմալացում

Օպտիմալացումը նման է տան հիմքին․ անհնար է կառուցել ամուր և կայուն կառույց, եթե հիմքերը թույլ են կամ թերի։ Այդ իսկ պատճառով SEO օպտիմալացման մասին մտածեք կայնքի ստեղծմանը զուգահեռ։ Մինչ կայքը նախագծվում է, ուշադրություն դարձրեք հետևյալ կետերին՝ դոմեն, հասկանալի URL-ներ, սերվերի պատասխանի կոդեր, յուրօրինակ կոնտենտ, ներքին հղումներ։ Սրանք լավ ու որակյալ կայք ունենալու և կայքը ճիշտ օպտիմալացնելու առաջնային պայմաններն են։

 

2. Բովանդակություն

Որոնման արդյունքների վրա մեծ ազդեցություն ունի բովանդակությունը՝ կոնտենտը։ Որոնողական համակարգերն ուշադրություն են դարձնում կոնտենտի յուրօրինակությանը, այսինքն՝ պետք է ստեղծել տեքստեր, ոչ թե պատճենել դրանք նմանատիպ կայքերից։ Ալգորիթմները պատժում են կրկնօրինակված տեքստերի համար՝ համարելով, որ դուք խարդախությամբ եք զբաղված, եթե չեք կարողանում ստեղծել բովանդակություն, և ուզում եք օգտատերերին մոլորության մեջ գցել։ Համակարգերում առաջատար դիրք ունեցող կայքերը հոգ են տարել բովանդակության մասին և առաջարկում են օգտակար, թիրախային և յուրօրինակ տեքստեր։

 

3. Հղումներ 

Ակտիվ հիփերհղումները կամ հետադարձ հղումները կիրառվում են որևէ աղբյուր նշելու համար, օրինակ՝ հոդվածներից մեկում դուք օգտագործել եք այլ ընկերության հետազոտության տվյալները, պետք է անպայման հիփերհղմամբ նշել այդ հետազոտությունը։ Որքան շատ են տեղին հղումները, այնքան լավ է SEO օպտիմալացման համար։ Կարևորը որակյալ հղումներ լինեն։

Չմոռանանք նաև ներքին հղումների մասին։ Ենթադրենք՝ նորություն եք հրապարակել, իսկ կայքի մեդիադարանում տեղադրել ենք այդ նորության հետ կապված լուսանկարներ, ներքին հղմամբ ուղղորդեք ընթերցողին տեսնել լուսանկարները ևս։ Սա ևս ռանկավորման համար լավ է։

Ձեր կայքի հիշատակումը այլ աղբյուրներում ևս օգտակար է SEO-ի համար։ Դուք կարող եք համագործակցել լրատվականների հետ՝ որպես փորձագետ, առցանց ամսագրերի համար գրել մասնագիտական նյութեր, ներկայանալ որպես գործընկեր։ Ամսվա կտրվածքով 3-4 որակյալ հետադարձ հղումը թույլ է տալիս բարձրացնել վարկանիշը։

 

4. Անդադար SEO օպտիմալացում

Բացի նրանից, որ SEO-ն ժամանակատար է և աշխատատար, այն նաև անդադար գործընթաց է։ Այն անհնար է անել մեկ անգամ, պետք է պարբերաբար անդրադառնալ օպտիմալացմանը, հսկել և ստուգել, որ ամեն ինչ նորմալ լինի։ Պետք է իրականացնել կայքի աուդիտ, հեռացնել գոյություն չունեցող էջերն ու հղումները, թարմացնել տեղեկատվությունը։ Սա թույլ է տալիս դինամիկ պահել կայքի առաջխաղացումը։

 

5. Կայքի ակտիվություն

Ամենավատ բանը, որ կարող է լինել, դա ընկերության ոչ ակտիվ էջն է։ Google-ը շատ բացասական է վերաբերում երկար ժամանակ թարմացումներ չունեցող կայքերին և պատժամիջոցներ է կիրառում։ Որոնողական համակարգերը ապացույցներ են պահանջում, որ կայքն աշխատում է և ունի լեգիտիմ թրաֆիք։

 

Սրանք այն կարևոր սկզբունքներն են, որոնք օգնում են առաջխաղացնել կայքը և ապահովել օրգանիկ թրաֆիք, որն էլ լոյալ հաճախորդներ ներգրավելու լավագույն տարբերակներից մեկն է։ Եթե հետաքրքրված եք SEO օպտիմալացման խորքային գիտելիքներով և դիտարկում եք այն որպես մասնագիտություն, ապա ծանոթացեք մեր դասընթացին այստեղ։