Image Alt

BDG

Automation QA

Quality Assurance․ մասնագետ դառնալու ուղին

Մենք տեսնում ենք, թե ինչ մեծ տեմպերով է զարգանում ՏՏ ոլորտը։ Դրա զարգացման հետ մեկտեղ մեծանում է որակի ապահովման մասնագետների՝ Quality Assurance (QA) մասնագետների պահանջարկը։

Այս մասնագետներն օգնում են բարելավել ծրագրերի մշակման ընթացքը, շտկել թերացումները և բացահայտել տեխնիկական խնդիրները՝ bug-երը։ Այս ողջ գործընթացը կոչում են նաև թեստավորում։

Quality Assurance-ի մասին

Սա համեմատ նոր ուղղություն է․ առաջինն, ով զբաղվել է թեստավորմամբ, եղել են որակի վերահսկման մասնագետները։ Նրանք հետևում էին, որ պրոդուկտները համապատասխանեն պահանջին։ Ժամանակակից թեստավորումը ավելի լայն և բազմաշերտ աշխատանք է, որն ուղեկցում է ծրագրերը մշակումից մինչև գործածության ներդրում։

Մասնագիտությունն առաջացավ այն մտքից, որ ծրագրերի հաջողության գլխավոր գրավականը դրանց որակն է։ Այսօր տեսնում ենք, թե ինչպես են ՏՏ ընկերություններն ներդրել թեստավորման բաժիններ և ներգրավում առաջատար մասնագետների։

Ինչպե՞ս է տեղի ունենում գործընթացը․ թեստավորման մասնագետը ծրագրի մշակման փուլում ծանոթանում է բոլոր պահանջներին և մտածում, թե ինչպիսի թեստավորում է պետք իրականացնել։ Ծրագրի մշակման ավարտից հետո թեստավորման մասնագետը ստուգում է պրոդուկտի համապատասխանությունը պահանջներին, ապա ծանոթանում պրոդուկտին որպես օգտատեր։ Այդ ընթացքում նա կատարում է բազմաթիվ գործողություններ՝ ստուգելով, թե ինչպես է աշխատում պրոդուկտը։ Առաջացող սխալները մուտքագրվում են դրա համար նախատեսված համակարգ, ծրագրավորողներն ուղղում են այն, ապա թեստավորողը նորից է ստուգում աշխատանքը։ Կարևոր է հետևել, որ մեկ սխալի ուղղումը չդառնա նոր սխալների առաջացման պատճառ։

QA մասնագետի գործառույթները

QA մասնագետը կենտրոնացած է ծրագրերի մշակման վրա, կատարելագործում է դրանք, հսկում է, որ չառաջանան խնդիրներ և թերացումներ։ 

Որակի ապահովումն ընթանում է հետևյալ փուլերով՝ 

  • Պրոդուկտին ներկայացվող պահանջների ստուգում
  • Ռիսկերի գնահատում
  • Պրոդուկտի որակի բարելավմանն ուղղված գաղափարների պլանավորում
  • Թեստավորման պլանավորում
  • Թեստավորման արդյունքների վերլուծություն

QA մասնագետը պետք է իմանա՝ ինչպես է աշխատում ծրագիրը, որ հատվածում չի աշխատում և որ հատվածում չի աշխատում այնպես, ինչպես պետք է։ Նա պետք է հասկանա, թե ինչից է առաջանում սխալը, որ հատվածում է առաջանում։ Կարևոր է հասկանալ պրոդուկտի տրամաբանությունը և պրոյեկտին տիրապետել ամենայն մանրամասնությամբ։ 

QA մասնագետի պարտականություններն են․

  • Պահանջների վերլուծություն և հաստատում պատվիրատուի հետ
  • Թեստավորման ընթացքի պլանավորում
  • Թեստ-քեյսերի՝ թեստային սցենարների մշակում
  • ֆունկցիոնալ թեստավորում
  • Խնդրահարույց հատվածների նույնականացում, մուտքագրում թրեքինգային համակարգ
  • Խնդիրների քննարկում ծրագրավորողների հետ
  • Սխալների life cycle-ի հսկողություն
  • Ուղղված սխալների կրկնակի թեստավորում
  • Թեստավորման վերլուծություն
  • Թեստավորման ընթացքի օպտիմալացում
  • Աշխատանքների ընթացքի վերլուծություն թիմի հետ
  • Գործընթացների բարելավում
  • Թեստավորման փաստաթղթավորման իրականացում

Manual և Automation QA

Թեստավորման մեջ կա այս երկու բաժանումը՝ Manual QA և Automation QA։ Այս երկու մասնագետների նպատակն էլ պրոդուկտի որակի ապահովումն է, պարզապես Manual QA մասնագետը փնտրում է սխալները «ձեռքով», իսկ Automation QA մասնագետն ավտոմատացնում է գործընթացը՝ գրելով ծրագիր, որն ինքնուրույն կփնտրի սխալները կամ կստուգի կոդը որոշակի ալգորիթմով։ 

Quality Assurance-ի առավելությունները

Թեստավորման մասնագիտության առավելությունների շարում կարող ենք նշել հետևյալը՝

  • Պրոդուկտների խորքային ուսումնասիրություն
  • Ծանոթացում նոր տեխնոլոգիաներին
  • Վերլուծական մտքի զարգացում
  • Քննադատական մտածողության զարգացում
  • Զարգացող կարիերա, բարձր վարձատրություն

Ինչպե՞ս դառնալ QA մասնագետ

QA մասնագետ դառնալու համար երկու ճանապարհ կա՝ դասընթացներ կամ ինքնակրթություն։ Ցավոք, համալսարանները դեռևս չունեն որակի ապահովման մասնագետ պատրաստող բաժիններ։

QA մասնագետ դառնալու համար պետք է պատկերացնել ծրագրի մշակման ողջ ընթացքը, տիրապետել թեստավորման տեսությանը և հիմնական մոտեցումներին։ Շատ կարևոր է նաև անգլերենի լավ իմացությունը։ Ընդհանուր առմամբ, ողջունելի է նաև ծրագրավորման որևէ լեզվի իմացությունը, ինչը հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացնել աշխատանքը։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ QA մասնագիտությունն ընտրելուց առաջ։ Թեստավորումը հեռանկարային և դինամիկ զարգացող մասնագիտություն է, որը տալիս է բազմաթիվ հնարավորություններ։

Թեստավորողի մասնագիտությունը ձեռք բերելու լավագույն տարբերակներից մեկը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համաֆինանսավորմամբ դասընթացներն են․ դրանք նախատեսված են միջին մակարդակի համար և տալիս են մինչև 80% համաֆինանսավորման հնարավորություն։ Ծրագրի մասնրամասները կարող եք տեսնել այստեղ։