Image Alt

BDG

DevOps Course

DevOps | Ապագայի մասնագիտություն

Հետևում եք ՏՏ ոլորտի զարգացմանը և մտածում այստեղ կայանալու մասի՞ն։ Գիտենք, այսպիսի մտքեր շատերս ունենք։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ ՏՏ-ն գրավիչ է բոլոր առումներով՝ ժամանակակից մասնագիտություն և պրոդուկտներ, կարիերայի աճի իրական հնարավորություններ, մրցակցային աշխատավարձներ և յուրահատուկ միջավայր։

ՏՏ ոլորտում կան բազմաթիվ մասնագիտություններ, այնպես որ հարմար և համապատասխան տարբերակ գտնելը բավականին հեշտ է, պարզապես պետք է խորապես պատկերացնել և ընկալել, թե որ մասնագետն ինչի համար է պատասխանատու, ինչով է զբաղվում, ինչ ճանապարհ է անցել՝ մասնագետ դառնալու համար։

Մասնագիտությունը՝ DevOps ինժեներ

DevOps մասնագետ դառնում են հիմնականում այն ծրագրավորողները, ովքեր հետաքրքրված են ոչ միայն կոդ գրելով, այլ նաև կոդի թողարկմամբ՝ փրոդաքշնով։ DevOps մասնագետները ներգրավված են  պրոդուկտների ստեղծման, թեստավորման, փրոդաքշնի և թողարկման գործում։

DevOps-ը ծրագրերի մշակման պրակտիկ մեթոդների ամբողջություն է՝ բաղկացած ծրագրային ապահովման (Dev) և տեղեկատվական տեխնոլոգիանների օպերացիաններից (Ops): DevOps ինժեներներն ապահովում են սերվերների արագ և ապահով տեղակայումը (deployment), անվտանգությունը և ստեղծում նախազգուշական միջոցներ սերվերի խափանման և հակերական հարձակման դեպքում։ 

DevOps-ն ավելի շատ բնութագրում է աշխատելաոճը, աշխատանքի մեթոդաբանությունը։ DevOps-ը բավականին երիտասարդ է․ այն առաջացել է 2008 թվականին՝ լուծելու ծրագրավորողների և օգտագործման թիմերի փոխգործակցության խնդիրը։

Իսկ ի՞նչ խնդիր կար․ ծրագրավորողները մի կերպ էին նայում կոդին և պրոդուկտի թողարկմանը՝ կարծելով, որ եթե նրանց մոտ կոդը լոկալ թողարկվել է առանց խնդիր, ուրեմն կարելի է զբաղվել փրոդաքշնով։ Բնականաբար, լինում էին նաև խնդիրներ։ Օգտագործման թիմն ասում էր, որ խնդիրը կոդն է, և պետք է ծրագրավորողներն այդ հարցով զբաղվեն։ Այս իրավիճակի պատճառով պրոդուկտներն անընդհատ ուշացումով էին թողարկվում և տուժում էր որակը։ Այս խնդիրների լուծման համար ստեղծվեց DevOps-ը՝ դառնալով ծրագրավորողների և օգտագործման թիմերի կապող օղակ։

DevOps մասնագետ դառնալու համար անհրաժեշտ է իմանալ՝ 

  • System Administrator՝ Senior կամ Middle մակարդակի։ Պետք է սկսել Linux բազային գիտելիքներից։
  • Networking — CCNA՝ ցանցի մասին գիտելիքներն առաջնային նշանակություն ունեն։ Պետք է սկսել CCNA ուսումնասիրությունից։
  • Junior Developer՝ պետք է իմանալ, թե ինչպես է գրվում կոդը, ինչ է OOP-ն և մի շարք այլ մասնագիտական բաներ։ 
  • Junior DBA՝ SQL հայտեր գրելու, Explain օգտագործելու մասին գիտելիքներ։ Պետք է տիրապետել Database-ին, ուսումնասիրել PostgreSQL փաստաթղթերը։

DevOps մասնագետի գործիքները

Ցանկացած մասնագետների համար կարևոր է իմանալ` ինչպիսի գործիքներ են պետք բնականոն աշխատանքի համար։ Մենք առանձնացրել ենք DevOps մասնագետին անհրաժեշտ բազային գործիքների ցանկը։

  • Gradle` գործիք, որով գրվում է Java, C ++, Python և այլ լեզուներով կոդ։ Աշխատում է Eclipse, Netbeans և IntelliJ միջավայրերի հետ։ Google-ն ընտրել է այն Android Studio-ի հիմնական գործիք։ 
  • Git` թույլ է տալիս հետևել նախագծի ընթացքին։ Այն ունի կոդի տարբերակները պահպանելու կարողություններ։ 
  • Jenkins` CI/CD սերվեր` ելքային բաց կոդով, որի միջոցով ավտոմատացվում են ծրագրային ապահովման տարբեր փուլեր։ Տարածված է, քանի որ ունի պլագինների մեծ քանակ, որոնց շնորհիվ կարելի է օգտագործել DevOps այլ գործիքների հետ։ Աշխատում է Linux, Windows և Mac OS համակարգերի հետ։
  • Bamboo` CI/CD սերվերային լուծում Atlassiann-ի կողմից, որը որոշակիորեն նման է Jenkins-ին։ Աշխատում է Bitbucket-ի և Jira-ի հետ։
  • Docker` կարելի է օգտագործել վիրտուալ մեքենաների փոխարեն։ Թույլ է տալիս կատարել բաշխված ծրագրավորում, ավտոմատացնել հավելվածների թողարկումը, մեկուսացնել հավելվածները կոնտեյներներում։
  • Kubernetes` կոնտեյներների համար հարթակ է, որը թույլ է տալիս խմբավորել մեծ քանակությամբ կոնտեյներներ տրամաբանական միավորներով և ավտոմատացնել դրանց կառավարումը։
  • Puppet Enterprise` խաչաձև պլատֆորմ է, որը թույլ է տալիս կառավարել կոնֆիգուրացիաները։ Հարմար է մի քանի թիմերի և հազարավոր ռեսուրսների կառավարման համար։ Օգնում է բացահայտել ֆունկցիոնալ կախվածությունները ՏՏ ենթակառուցվածքներում, գտնել խափանումները և շտկել դրանք։ 
  • Ansible` կոնֆիգուրացիաների կառավարման գործիք է, IaC, Ansible մոտեցումներում օգտագործում է YAML շարահյուսություն։
  • Nagios` ելքային բաց կոդով գործիք, որը թույլ է տալիս հեշտությամբ կառավարել ՏՏ ենթակառուցվածքները, հետևել իրադարձություններին, խափանումներին և անջատումներին։
  • Raygun` սխալների մոնիթորինգի և խափսնումների հաշվետվությունների հարթակ է, որը թույլ է տալիս հսկել կոդի արտադրողականության խնդիրները, ֆունկցիաները և API կանչերը։ 

Ինչպե՞ս դառնալ DevOps մասնագետ

Այս մասնագիտության մեջ առաջնային կարևորություն ունի բուն փորձը։ Ընտրելով այս ուղին՝ պետք է պատրաստ լինել անդադար սովորել։

Բացի դրանից, DevOps մասնագետի համար կենսական անհրաժեշտություն է լայն աշխարհայացք ունենալը։ Իսկ այն ընդլայնելու միակ աշխատող տարբերակն ինքնակրթությունն է։ Մասնագետը պետք է կարողանա աշխատել տարբեր տեխնոլոգիաներով, չսահմանափակվի արդեն ունեցած գիտելիքներով և մշտապես հետևի ոլորտի թարմացումներին և փոփոխություններին։

DevOps մասնագետ դառնալու լավագույն տարբերակներից մեկը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համաֆինանսավորմամբ դասընթացներն են․ դրանք նախատեսված են միջին մակարդակի համար և տալիս են մինչև 80% համաֆինանսավորման հնարավորություն։ Ծրագրի մասնրամասները կարող եք տեսնել այստեղ։