BDG

7 բիզնես գաղափար, որոնք կօգնեն գումար աշխատել Ամանորին

Այն, որ Ամանորին գումար աշխատելու տարբերակները շատ են, գաղտնիք չէ, բայց աշխարհում կան այնպիսի բիզնես գաղափարներ, որոնք որքան էլ տարօրինակ թվան, բայց արդյունավետ են։ Շատերի մոտ կա նույնիսկ ընդունված ավանդույթ, որ եկամտի հիմնական աղբյուրը գտնում են Ամանորի օրերին։

Այսօր ներկայացնում ենք 7 տարօրինակ բիզնես գաղափարներ, որոնք շատերն օգտագործում են Նոր տարվա երեկոն ու դրան հաջորդող օրերն ավելի եկամտաբեր դարձնելու համար։

1․ Վարորդական եղևնիներ

Մինչ մի շարք հայտնի բրենդներ մտածում են, թե ինչպես գրավել հաճախորդների ուշադրությունը Ամանորին, մի քանիսը ձեռնարկում են տարօրինակ, բայց հաջող բիզնես պլաններ։ Արդեն քանի տարի է, խանութներում մեծ եղևնիներ վաճառելու փոխարեն, շատ խանութներ իրենց եղևնիների չափերը փոքրացրել են 10 անգամ և վաճառում են ուղղակի այդ պահին փողոցով անցնող մեքենաների վարորդներին։ Ասում են՝ շատերին է դուր եկել գաղափարը և շատերը նպատակադրված հենց այդ փողոցներով են անցնում, որպեսզի գնեն եղևնիները։

 

2․ Կոսմետիկա վաճառված տոնածառներից

 

Եթե մի շարք երկրներում ընդունված է տոնածառը գցել աղբանոցը, ապա արտերկրում դժվար թե տեսնեք նման պատկեր: Օրինակ ՝ Շվեդիայում, Ֆինլանդիայում և Ավստրիայում տոնածառերը օգտագործվում են ջեռուցման և վառելիքի բրեկետների և պարարտանյութերի արտադրության համար, Կանադան դրանցից հանում է գրիպի դեմ դեղեր, Գերմանիան և Դանիան կահույք են պատրաստում, իսկ Ֆրանսիան բնական կոսմետիկայի շարք է պատրաստում ՝ հիմնվելով վերամշակված տոնածառի հումքի վրա:

 

3․ Ամանորյա տոների համար սցենարների մշակում

Տեսականորեն շատ տարբերակներ կարելի է հեշտությամբ գտնել ինտերնետում անվճար: Բայց հիմնականն այն է, որ դրանք բոլորը նույնն են լինելու և դրանցից շատերն արդեն օգտագործվել են մեկից ավելի անգամ:

Հետևաբար, եթե Դուք ունեք ստեղծագործական հմտություններ և երևակայություն, կարելի է սցենարներ գրել և վաճառել: Ընդ որում՝ թե՛ կորպորատիվ, թե՛ անհատական ​​պատվերով։ Դրանք հատկապես հետաքրքիր կլինեն, եթե ստեղծված լինեն ողջ անձնակազմի համար։  

 

4․ Ամանորյա Quest

 

Այսօր ոչ ոքի չեք զարմացնի քվեստ սենյակներով:
Իսկ ինչպե՞ս կարելի է դրանք առհասարակ կապել Ամանորի հետ։ Օրինակ, կարող եք առաջարկել այն կորպորատիվ երեկույթների համար։ 

 

Նման միջոցառումները, առաջին հերթին, պարզապես հետաքրքիր կլինեն նրանց համար, ովքեր ունեն ընկերական մեծ շրջապատ, և երկրորդ, դրանք հիանալի տարբերակ կլինեն խնջույքի համար: Հիմնական խնդիրը բարձրորակ սցենար մշակելն է, ամեն ինչի վերաբերյալ լուրջ աշխատանք տանելն ու նախօրոք փորձելը: 

 

 

5․ Ավելորդ նվերների նվիրում

 

Ավելորդ նվերներ փոխանակելու գաղափարը եկել է Եվրոպայից: Ամանորին ցնցուղի քսաներորդ գելից կամ ոչ պիտանի սպորտային կոշիկներից ազատվելու համար կարող եք մտնել սոցիալական ցանց ու դա փոխանակելու դիմաց ինչ-որ բան փնտրել:

Շատ ձեռնարկատերեր փորձում են այս նախաձեռնությունը օգտագործել՝ սկսելով ինչ-որ առցանց ծառայություններ և բջջային հավելվածներ ու նույնիսկ նվերներ ընդունելու համար առևտրի կետեր են ստեղծում, բայց ոչ շատերին է հաջողվում իրականացնել այս գաղափարը:

 

6․ Սթափ վարորդի վարձակալություն 

 

Սթափ վարորդ աշխատելն ընդհանրապես ներդրում չի պահանջում, աշխատելու համար բավական է միայն վարորդական իրավունքը։ Ամանորյա տոներին Սթափ վարորդ ծառայության արժեքը գրեթե կրկնապատկվում է. Ավանդաբար, ավելի շատ մարդիկ են, ովքեր ցանկանում են օգտվել ծառայությունից: Տարածաշրջանից կախված եկամուտները կարող են կտրուկ տարբերվել։

 

7․ Խումհարի (Похме́лье) դեմ պրոցեդուրաներ

 

Հունվարի առաջին օրերից մինչև ամսվա հենց կեսերը դեղատներում մեծ պահանջարկ ունեն խումհարի դեմ դեղամիջոցները։ Նույնը վերաբերում է ընթացակարգերին, որոնք օգնում են արագ կարգի բերել մարմինը ալկոհոլային ըմպելիքներից հետո։ Խումհարի դեմ պայքարի լավագույն միջոցների ցանկը ներառում է կաթիլներ, ասեղնաբուժություն, դետոքս լոգանք, մերսում: Հունվարին դրանց նկատմամբ պահանջարկը, ըստ «Կոմերսանտ» ինտերնետային հրատարակության, երեք անգամ ավելի է, քան մյուս ամիսներին։

 

Ըստ ավանդույթի՝ այս ու նմանատիպ այլ բիզնես գաղափարները մարդկանց մոտ ծնվում են պատահաբար կամ որևէ դեպքից հետո։ 

 

Փորձեք այս տարի օգտվել այս գաղափարներից որևէ մեկից ու գումար վաստակել տոնական օրերին։