BDG

5 Հմտություն, Որոնց պետք է տիրապետել 2022-ին

365 օրը թվում է, թե բավարար ժամանակահատված է որևէ բան սովորելու, յուրացնելու ու զարգացնելու համար, բայց շատ հաճախ այն չի բավարարում մեր բոլոր նպատակների համար։ Եկեք ամփոփենք 2021ը, դրա ընթացքում արված քայլերն ու հասկանանք, թե ո՞ր հմտությունները կարող են մեզ օգնել 2022ն ավելի արդյունավետ դարձնելու համար։ 
Հիշեք, որ նոր տարվա սկիզբը միշտ կատարյալ ժամանակ է կարիերայի աճի վրա կենտրոնանալու համար:

 

Հինգ հմտություն, որոնք կարող են Ձեզ դարձնել արժեքավոր մասնագետ 2022 թվականին։ 

  1. Խնդիրների լուծում

Ապագայում բարձր կվճարվի Ձեր աշխատանքի մասին քննադատաբար և ստեղծագործորեն մտածելը և Ձեր մասնագիտական գործիքակազմին եզակի հմտություններ, փորձառություններ և կապեր ավելացնելը:

Շրջանակից դուրս մտածելու հատկությունը ոչ միայն կօգնի Ձեզ նոր լուծումներ գտնել, այլ նաև տիրապատել նոր հմտությունների, որոնք օգնելու են Ձեզ լուծել նոր և հետաքրքիր խնդիրներ:

Օրինակ, բիզնեսի տարբեր տեսակների վերլուծության կամ այլ ոլորտի մարդկանց հետ շփվելու վրա ծախսված ժամանակը կարող է օգնել Ձեզ գտնել խնդրի մասին մտածելու նոր ուղիներ կամ նոր գործիքներ Ձեր թիմի համար: Դա այն է, ինչ գործատուները և հաճախորդները փնտրում են արագ փոփոխվող շուկայում:

 

Խորհուրդ.  Իմացեք, թե ինչպես ընտրել brainstorming-ի տեսակ կոնկրետ մի խնդրի համար՝ այբուբենային, grid, մորֆոլոգիական կամ գուցե անհրաժեշտ է այս երեքի խառնուրդը՝ մարտահրավերները հաղթահարելու համար։ 

 

  1. Ռազմավարական պլանավորում

Պետք չէ կանխատեսել ապագան, պետք է բացահայտել այն միտումները, որոնք առկա են հասարակության մեջ կամ շուկայում և հաշվի առնել այդ միտումների ազդեցությունը բրենդի, պրոդուկտի կամ ծառայության վրա:

Օգտագործելով «ինչ կլիներ, եթե» սցենարները տարբեր ռազմավարությունների և դրանց արդյունքների համար՝ հնարավոր է որոշել, թե որ ռազմավարական ուղղությունը պետք է ձեռնարկել։

Այս նույն տեխնիկան պետք է կիրառել Ձեր սեփական կարիերայի կամ բիզնեսի համար: Եթե սովորեք, թե ինչպես դիտարկել այն տարբեր ուղղությունները, որոնցով կարող է անցնել Ձեր արդյունաբերությունը կամ կարիերայի ուղին ապագայում, կօգնեք Ձեզ նախագծել Ձեր ապագա քայլերը, կազմել պլան B և պաշտպանել Ձեզ անորոշությունից: 

 

Խորհուրդ.  Իմացեք, թե ինչպես ստեղծել ուժեղ ազդեցություն, հավաքել հիմնական բիզնես ինտելեկտ և գնահատել պոտենցիալ հնարավորությունները՝ հաղթող ռազմավարություն նախագծելու համար։ 

 

  1. Որոշումների կայացում

Մեզ բոլորիս արագ և ազդեցիկ ընտրություններ կատարելու 2022 թվական է սպասվում: 

Սխալներ թույլ տալն աշխատավայրում ամենամեծ վախն է: Չնայած, որ այն

Ղեկավար լինելու 99 տոկոսը որոշումներ կայացնելու պատրաստակամությունն է: Սովորեցրեք ինքներդ ձեզ, թե ինչպես ճիշտ դատողություն անել և վստահել Ձեր բնազդներին, և Դուք կառանձնանաք նրանցից, ովքեր չափազանց շատ են խուճապի մատնվում վճռական լինելու համար:

 

Խորհուրդ.  Իմացեք, թե ինչպես կլանել և ռացիոնալ վերլուծել տվյալները անորոշության պայմաններում:

 

  1. Լսելու ունակություն

McKinsey & Company-ի կողմից հրապարակված վերջին ուսումնասիրությունը  ցույց է տվել, որ այն ընկերությունները, որոնք հետազոտության լավագույն քառորդում հայտնվել են էթնիկ կամ մշակութային բազմազանության ղեկավար թիմերում, 33%-ով ավելի հավանական է, որ ունենան ոլորտի առաջատար դիրք։

Մարդիկ, ովքեր բիզնեսի հաջողությունների կհասնեն 2022 թվականին և դրանից հետո, կիմանան, թե ինչպես կարելի է օգտագործել տաղանդների, հեռանկարների և հմտությունների լայն շրջանակ: Ինչու՞, որովհետև դա պահանջում է այլ մարդկանց և նրանց կարծիքները իսկապես լսելու կարողություն:
Լսելը կօգնի ոչ միայն զարգացնել լիդերին բնորոշ հատկանիշները, այլև՝ լավ թիմակից լինելու ու դառնալու մի շարք հմտություններ։

 

Խորհուրդ. Սովորեք, թե ինչպես հավաքել պատկերացումներ ուրիշներից և խորացնել կապերը ակտիվ լսելու միջոցով:

 

    5. Ժամանակի ճիշտ կառավարում

Եթե ​​Ձեր ամենօրյա գրաֆիկը քաոս է, ապա Դուք մենակ չեք։
Ժամանակն է մտավոր պատրաստվել 2022 թվականին:

Ժամկետները գնալով խստանում են, իսկ աշխատանքային պարտականությունները՝ մեծանում: Առաջիկա մի քանի տարիների ընթացքում Ձեզ կստիպեն մտածել պրոյեկտ  մենեջերի պես, նույնիսկ եթե դա պարզապես նշանակում է ավելի արդյունավետ միջոցներ գտնել անձնական հարցերը ճիշտ կառավարելու համար:

Այստեղ հաջողության գաղտնիքը հմտորեն կառավարելն է ժամանակի արվեստը։
Եթե կարողանանք ճիշտ կառավարել մեր ժամանակը, ապա այն իրավիճակները, որոնց միջով անցնում ենք շատերս՝ մի շարք սահմանափակումներ ճամփորդելիս, մարդաշատ օդանավակայաններում անվերջ հերթերի գոյացումը, և այլն, կհաջողացնենք անգամ ունենալ մի քանի օր, արձակուրդի համար։

 

Խորհուրդ. Եթե սկսեք պլանավորել Ձեր օրն ու ժամը, նվերների գնումը, ընկերների հետ խնջույքները ու աշխատանքը, ապա ժամանակի կառավարման խնդրի առջև չեք կանգնի։  

Այսպիսով, եթե ցանկանում եք ունենալ արդյունավետ, պրոդուկտիվ և հագեցած տարի, ապա անհրաժեշտ է օգտվել և կատարելագործել այս 5 հիմնական հմտությունները։

Խոստացեք ինքներդ Ձեզ, որ այս նյութը Ձեր 2022-ը դարձնելու է այն տարին, որը կսկսեք խնդիրներին ճիշտ լուծում տալով, ռազմավարական խելացի պլանավորմամբ, որոշումների ռացիոնալ կայացմամբ։
Լսելու եք Ձեր ներքին ձայնին, գործընկերներին, թիմին ու նոր կայացնելու եք անկարևորից մինչև ճակատագրական որոշումներ։
Եվ հենց այսօր էլ կազմելու եք 2022-ի to do list-ն ու չեք ունենալու ժամանակի կառավարման խնդիր։

Մաղթում ենք ինքնազարգացման, կատարելագործման ու սեփական անձի հանդեպ հավատի ամրապնդման տարի։

Շնորհավորում ենք։