BDG

Միֆեր, որոնք խանգարում են ինքնազարգանալ

Մենք հաճախ ունենում ենք խնդիր առաջ գնալու, մասնագիտություն փոխելու, որևէ քայլ անելու կամ պարզապես անձնական որևէ աճ գրանցելու համար։ Կյանքի ընթացքում բոլորս էլ բախվում ենք այն խնդրին, երբ ունենք ցանկություն կամ նպատակ, որի համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, սակայն մենք կամ վախենում ենք, կամ բավարար ժամանակ չենք տրամադրում, կամ էլ չունենք մոտիվացիա դրան հասնելու համար։ 

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատերս ունենք այս խնդիրը ու շատերիս հաջողության հասնելուն խանգարում են միֆ դարձած պատճառները՝ մենք որոշեցինք ներկայացնել ամենատարածված 5 միֆերը, որոնք ամենաշատն են խանգարում մեր ինքնազարգացմանն ու ինքնադրսևորմանը։ 

 

1․ Դուք միշտ պետք է արդարացնեք այլ մարդկանց սպասումները, որպեսզի լինեք հաջողակ/երջանիկ/սիրված:

 

Հաճախ մենք մոռանում ենք մեր ցանկությունների մասին և ապրում այլ մարդկանց կյանքով՝ սխալ կրթություն ստանալը, սխալ մարդու հետ ամուսնանալը, սխալ հաստիքում աշխատելը: Ամեն ինչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը մեզ ասում է, հուշում, գիտակցաբար կամ անգիտակցաբար դրդում դրան։ 

Օրինակ, կան ընտանիքներ, որտեղ ծնողները երեխային փոխանցում են իրենց չիրականացած երազանքները, նպատակները և այլն։ 

 

Այսպիսով, մարդը կորցնում է իր իրական ԵՍը, քանի որ վախենում է կոնֆլիկտի մեջ մտնել սիրելիների հետ։

 

Նման իրավիճակներում կարևոր է հիշել մի բան՝ կյանքում երջանկությունը և ինքնազարգացման արդյունքը կախված են ձեզանից: Եթե Ձեր կյանքում հենց Դուք չեք գլխավոր ու առաջնային կերպարը կամ ապրում ու քայլեր եք ձեռնարկում՝ հիմնվելով միայն ընկերների, հարազատների կամ ընտանիքի անդամների կարծիքի վրա, ապա ուշ թե շուտ Դուք բախվելու եք ոչ լիարժեք ու չկայացած կյանքին։ 

 

Վստահեք ինքներդ Ձեզ ու առաջ շարժվեք ռիսկի դիմելով, ինքնավստահ ու հստակ։ 

 

2․ Երազանքին հետևելու համար պետք է հեռանաս քո աշխատանքից: Բայց հետո ինչպե՞ս ապրել։

 

Այս աշխարհում գոյատևելու համար հարկավոր է վաստակել, դա փաստ է: Երբ ունես պարտավորություններ, ընտանիք կամ հիփոթեք, քեզ փող է պետք։

 

Եթե ​​Ձեր սիրելի աշխատանքը եկամուտ չի բերում, Դուք պետք է աշխատեք այլ կերպ կամ այլ հաստիքում։ Սա չի նշանակում, որ Դուք դավաճանում եք ինքներդ Ձեզ։

Գրող Թոմաս Էլիոթը կես դրույքով աշխատում էր բանկում: Մեկ այլ գրող՝ Կուրտ Վոնեգուտը, վաճառում էր մեքենաներ։ Մեր ժամանակի մեծագույն կոմպոզիտորներից մեկը՝ Ֆիլիպ Գլասը, սկսեց գումար վաստակել իր մասնագիտությամբ միայն 41 տարեկանում։ Նրա ստեղծագործությունների պրեմիերաները եղել են Մետրոպոլիտեն օպերայում, բայց նա շարունակել է աշխատել որպես տեխնիկ և, ամեն դեպքում, թարմացրել է տաքսի վարելու իր լիցենզիան։ Կոմպոզիտոր Ֆիլիպ Գլասը երկար տարիներ աշխատել է որպես ջրմուղագործ։

 

Պարզապես հետևեք Ձեր նպատակին և կազմակերպեք Ձեր ժամանակն ու էներգիան դրան աջակցելու համար: Միգուցե աստիճանաբար այն կսկսի Ձեզ եկամուտ բերել, կամ Դուք կգտնեք այնպիսի գործունեություն, որն այնքան էլ հոգնեցուցիչ չի լինի և ուժ կթողնի մասնագիտական ​​զբաղմունքների համար։ Ձեռնարկեք բոլոր քայլերը նպատակներին հասնելու համար, բայց հիշեք, որ հաջողության կհասնեք միայն այն դեպքում, երբ ամեն բան կհամակարգեք ու կվստահեք Ձեր ուժերին։

3․ Անհրաժեշտ է շատ ժամանակ ծախսել նպատակի համար, իսկ ես ժամանակ չունեմ:

 

Յուրաքանչյուր ոք ունի մի շարք պարտավորություններ և ժամանակային սահմանափակումներ՝ անձնական ու աշխատանքային: Անիրական է թվում ամեն բան թողնելն ու ամբողջ ժամանակը միայն մի նպատակին տրամադրելը։ Սակայն ամեն օր քիչ ժամանակ տրամադրելն ավելի լավ է, քան առհասարակ ոչինչ չանելը։ 

Գտեք օրական 10 րոպե ու այն բավական կլինի առաջին քայլերն անելու համար։ 

Նպատակի համար ժամանակ գտնելը պահանջում է ամենօրյա ջանք: Հենց դադար լինի, գործի անցեք։

10 րոպե կարելի է գտնել ամենուր՝

10 րոպե, մինչ թեյնիկը եռում է:

10 րոպե, մինչ մեքենան չորացնում է հագուստը։

Սերիալի ընթացքում 10 րոպե գովազդ։

10 րոպե երթևեկության մեջ և այլն։ 

 

10 րոպե գտնելը հավանական է, բայց կարևոր է այն ճիշտ օգտագործելն ու նպատակի համար թեկուզ փոքր քայլեր անելը։ 

 

Հատկացրեք օրական մի քանի 10 րոպե ու նպատակին հասնելը իրենից մչի ներկայացնի մեծ խնդիր։ 

 

4․ Ես կհասնեմ նպատակին, իսկ հետո կարող եմ հանգստանալ


Պատկերացնենք, թե դու ուզում ես հեծանիվ քշել սովորել։ Սկզբում սովորում ես նստել հեծանիվի վրա, չի ստացվում, նորից ես փորձում, ընկնում ես, վնասում ես ոտքդ, ձեռքդ կամ պարզապես ցավ ես պատճառում քեզ։ Ժամանակ անց սովորում ես վարել։ Փաստորեն՝ հասար նպատակիդ, բայց արդյոք այլևս անհրաժեշտ չէ հեծանիվ քշել, զարգացնել այդ հմտությունն ու ավելի հաճույք ստանալ դրանից։ Կա ավելի կարևոր կետ՝ եթե դադարեք վարելը, ապա շուտով չեք կարողանա առհասարակ հեծանիվ քշել։ Սա նշանակում է, որ երազանքին հասնելու համար անհրաժեշտ են մեծ ջանքեր, բայց այդ հաջողությունը պահպանելու համար պետք է գործադրել ոչ պակաս ջանքեր, հակառակ դեպքում կկորցնես այն, ինչին մինչ այդ հասել էիր։ 

 

Այս երևույթը բացատրող հազարավոր օրինակներ կան․ նիհարեց 10 կիլոգրամ, այնուհետև սկսեց ուտել անառողջ սնունդ, դադարեց սպորտով զբաղվել կամ չարաշահեց յուղային սնունդը ու արդյուքնում՝ գիրացավ 15 կիլոգրամ։ Մեկ ուրիշն ուզում էր անգլերեն սովորել, բայց անընդհատ դասեր էր բաց թողնում ու արդունքում չստացավ ոչ անգլերենի որակյալ կրթություն, ոչ էլ որակավորում։

Կարելի է եզրակացնել այն, որ Դուք չեք կարող կանգ առնել նպատակի իրականացման կեսին։ Ինքնազարգացումը պահանջում է կայունություն ու շարժ։ Միշտ կլինեք տեմպի մեջ, կհաջողեք, եթե ոչ կսահմանափակվեք միայն 1 հաջողությամբ։ 

 

5․ Բավական է անել այն, ինչ սիրում եք, և փողն ինքնին կգա:

Եթե արդեն գտել եք Ձեր սիրելի բիզնեսը, աշխատանքը, հոբբին, ապա դա դեռ բավարար չէ վաստակելու համար: Դուք պետք է իմանաք, թե ինչպես առաջխաղացնել ինքներդ Ձեզ և Ձեր աշխատանքը: Ձեզ անհրաժեշտ է ռազմավարություն և զարգացման ծրագիր, հակառակ դեպքում Ձեր սիրելի բիզնեսը կմնա զվարճանքի մակարդակի վրա։

Երբ նայում եք Ձեր հոբբիին որպես բիզնեսի, մտածեք զարգացման ռազմավարության մասին և սկսեք աստիճանաբար իրականացնել պլանը, միայն այդ դեպքում կսկսեք վաստակել: Դա անելու համար անհրաժեշտ չէ անմիջապես թողնել աշխատանքը և ամբողջությամբ անցնել հոբբիի: Դուք կարող եք նախ զբաղվել հիմնական աշխատանքին զուգահեռ նոր ուղղության մշակմամբ։ Հիմնական բանը հավատարիմ մնալն է պլանին, և մի օր Դուք կկարողանաք ապահով հեռանալ աշխատանքից՝ անցնելու Ձեր սիրելի բիզնեսին:

Օքսանան ունի հոբբի՝ նա զարմանալի տիկնիկներ է պատրաստում: Միևնույն ժամանակ, նրա հիմնական աշխատանքը ինժեներն է։ Քանի որ նրան երբեք չի հետաքրքրել, թե կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են գնել իր տիկնիկները և իր հոբբին չեն համարում եկամտի աղբյուր, նա իր հիմնական աշխատանքից չի անցնում իր, կարելի է ասել, մասնագիտությանը։ Բայց սա նրա ընտրությունն է, և այդպիսի ընտրությունը երբեմն ավելի շուտ է պսակվում հաջողությամբ։ 

 

Դե ինչ՝ մենք խոսեցինք այն ամենատարածված միֆերի մասին, որոնք խանգարում են մեզ աշխատանքը փոխելու, զարգանալու, աճելու, կատարելագործվելու համար։ Եթե Դուք էլ ունեք այս խնդիրն ու ծանոթ եք այս միֆերից թեկուզ մեկին, ապա ժամանակն է, որ ընդունեք դրա անիրական լինելն ու առաջ շարժվեք՝ ներդնելով Ձեր բոլոր ուժերը նպատակի կամ երազանքի իրականացման համար։ 

 

Մաղթում ենք հաջողություն բոլորիդ ու վստահ ենք, որ անպայամն հաջողելու եք։