BDG

Բիզնես վերլուծաբանի դերը բիզնեսի զարգացման հարցում

Ո՞վ է բիզնես վերլուծաբանը

Ընկերությունների մեծամասնությունն ունի երկու բաժին՝ բիզնես բաժինը, որը բաղկացած էորոշումներ կայացնող շահագրգիռ կողմերից, և IT բաժինը, որը բաղկացած է developer-ներից և թեստավորողներից, որոնք օգնում են նախագծի ստեղծմանը: Քանի որ երկու ստորաբաժանումները ուղղակիորեն չեն շփվում, բիզնես վերլուծաբանները կամուրջ են երկուսի միջև: Նրանք ապահովում են ճիշտ պլանավորված աշխատանքային գործընթացը:

Ենթադրենք՝ կա բանկային հաստատություն, որի բիզնեսի շահագրգիռ կողմերը որոշում են թարմացնել իրենց ծրագրակազմը նոր լրացուցիչ հնարավորություններով, օրինակ՝ ավելի մեծ աջակցություն իրենց հաճախորդներին: Այսպիսով, երբ որոշվի, թե ինչ հնարավորություններ են ցանկանում բարելավել, նրանք կքննարկեն իրենց պահանջները բիզնես վերլուծաբանի հետ: Այնուհետև բիզնես վերլուծաբանը բոլոր կարևոր հարցերը կտա շահագրգիռ կողմերին, որպեսզի համոզվի, որ նրանք տիրապետում են բոլոր մանրամասներին և հավաքել են բոլոր պահանջները: Այնուհետև նրանք քննարկման հիման վրա կպատրաստեն բիզնեսի պահանջների փաստաթղթերը և կկիսեն IT բաժնի հետ՝ իրենց աշխատանքը սկսելու համար:

Ինչպե՞ս պլանավորել նախագիծը

Տիպիկ բիզնես վերլուծաբանի աշխատանքի նկարագրությունն իրականում պահանջում է, որ նրանք նախ հավաքեն պահանջները շահագրգիռ կողմերից՝ բացահայտելով իրենց բիզնեսի կարիքները: Պահանջները հավաքելուց հետո նրանք պետք է սահմանեն գործընթացի հոսքը և, որպես կանոն, որքան ժամանակ կպահանջվի նախագիծն ավարտելու համար: Այս քայլը սովորաբար տեղի է ունենում այն բանից հետո, երբ բիզնես վերլուծաբանը քննարկել է այն զարգացման թիմի հետ:

Developer-ների թիմից կարևոր տեղեկություններ ստանալուց հետո նրանք հակված են այդ հարցը հետագայում քննարկել հաճախորդների հետ և տալ համապատասխան հարցեր՝ ծրագրի կառուցման վերաբերյալ կասկածները վերացնելու և ծրագրից իրատեսական ակնկալիքներ ունենալու համար: Հենց որ բիզնես վերլուծաբանը հանդիպումներ անցկացնի և՛ շահագրգիռ կողմի, և՛ IT թիմի հետ, նրանց հաջորդ գործը գործողությունների ընթացքը սահմանելն է և նախագիծը բաժանելն ավելի պարզ քայլերի: Դա արվում է նրա համար, որ յուրաքանչյուր ավելացված հատկանիշը նրանք կարողանան քննարկել շահագրգիռ կողմի հետ և ստանալ հետադարձ կապ՝ առաջ շարժվելու համար: 

 

Բիզնեսի պահանջները հստակեցնելը

Երբ բիզնես վերլուծաբանը հասկանա բիզնեսի նպատակները և ընթացիկ խնդիրները, նա պետք է հավաքի բոլոր պահանջները, որոնք նշված են հաճախորդի կողմից և ստեղծի բիզնես գործընթացներ: Պահանջները հավաքելու հետ մեկտեղ նա նաև պետք է ապահովի համապատասխան ռեսուրսների և հարթակների առկայությունը՝ աշխատանքը կատարելու համար: Օրինակ՝ հաճախորդը ցանկանում է իր հավելվածում ստեղծել վճարման հատված, որն ընդունում է միջազգային վճարումները և ցանկանում է ավելացնել միջազգային առաքման գործառույթ: Բիզնես վերլուծաբանը պետք է համոզվի, որ միջազգային վճարումներ ընդունող բեռնափոխադրող ընկերությունների և վճարումների ինտեգրումն անխափան է և հասանելի: Ավելի լավ է անիրատեսական ակնկալիքներ չդնել և ապահովել, որ ժամանակացույցը, հատկացված բյուջեն և կոնկրետ ծրագրի համար հավաքագրված ռեսուրսները պատշաճ լինեն:

 

Ծրագրերի համար ռեսուրսների բաշխում

Երբ բիզնես վերլուծաբանը խորը պատկերացում ունենա հաճախորդի նախագծի մասին և հավաքի բոլոր կարևոր տեղեկությունները, նա պետք է սկսի աշխատանքը բաշխել developer-ների թիմի մեջ, որը կարող է կառավարել նախագիծը և օգնել հաճախորդին հասնել իր բիզնեսին: Շատ կարևոր է բացահայտել նախագծի համար ճիշտ թիմը, քանի որ դա կարևոր է ծրագրի վերջնական նպատակների համար: Օրինակ, front end-ի թիմին վարձելն ամենևին էլ օգտակար չի լինի:

 

Հանդիպումներ շահագրգիռ կողմերի և developer-ների թիմի հետ

Բիզնես վերլուծաբանը հաճախ պետք է անցկացնի երկկողմանի հանդիպումներ ինչպես շահագրգիռ կողմերի, այնպես էլ developer-ների թիմի հետ, երբ թարմացում կամ որևէ նոր բան է ավելացվում նախագծին: Սա օգնում է հաճախորդներից ստանալ անհրաժեշտ արձագանքներ և լուծել այն խնդիրները, որոնց բախվում է ծրագրավորողների թիմը: IT թիմը նախ ներկայացնում է մի առանձնահատկություն, և բիզնես վերլուծաբանի դերն է հասկանալ և հաճախորդներին բացատրել հնարավորությունների թարմացումները և ստանալ feedback՝ հետագայում առաջ շարժվելու համար: Բիզնես վերլուծաբանը հանձնարարում է IT թիմին կատարել որոշակի փոփոխություններ և շարունակել ընթացքը: Որոշ սցենարներում կան դեպքեր, երբ հաճախորդը պահանջում է լրացուցիչ հատկանիշ ավելացնել նախագծում, և ելնելով իրագործելիությունից` bիզնես վերլուծաբանը պետք է բաշխի առկա նախագծում կատարված փոփոխությունները և ռեսուրսները:

 

User-ներից և հաճախորդներից կարծիքների հավաքագրում

Երբ բիզնես մոդելի նախատիպը պատրաստ է, բիզնես վերլուծաբանի դերերը պահանջում են, որ նա կիսի նույնը հաճախորդների հետ և ստանա նրանց կարծիքը: Նա նաև փորձարկում է ինտերֆեյսը՝ ներգրավելով որոշ հաճախորդների և գրանցում է նրանց փորձը կառուցված մոդելի հետ: Հիմնվելով նրանց արձագանքների վրա՝ բիզնես վերլուծաբանը նախատեսում է որոշ փոփոխություններ, որոնք կարող են ավելի լավը դարձնել մոդելը: Նրանք անցկացնում են օգտատերերի ընդունման թեստավորում՝ ստուգելու՝ արդյոք նախատիպը համապատասխանում է բիզնես նախագծի պահանջներին: Տիպիկ բիզնես վերլուծաբանի դերը նաև պահանջում է, որ նրանք գնահատեն բիզնեսի ֆունկցիոնալ և ոչ ֆունկցիոնալ պահանջները:

Վերջնական հաշվետվությունների պատրաստումը

Վերջապես, feedback հավաքելուց և անհրաժեշտ գործողություններ կատարելուց հետո, հավաստագրված բիզնես վերլուծաբանները կարող են ստիպված լինել անցնել իրենց ամենակարևոր դերին՝ հաշվետվությունների կառուցման՝ բիզնես վերլուծական գործիքների օգնությամբ, ինչպիսիք են Tableau, Power Bi, Jira, Lucid Charts: Սա կատարվում է տվյալների վիզուալիզացիայի և ընդհանուր հաշվետվություններ պատրաստելու համար:
Տվյալների վիզուալիզացիան առանցքային դեր ունի և անհրաժեշտ է ցանկացած վերլուծաբանին՝ իր նախագծում հաջողության հասնելու համար, քանի որ այն օգնում է գնահատել թիմի կողմից ստեղծված մոդելի կատարողականը: Հիմնվելով թիմի կողմից կառուցված ծրագրաշարի/մոդելի կատարողականի վերլուծության և կատարողականի կանխատեսման վրա՝ վերլուծաբանը կարող է հաճախորդի հետ վերջնական հանդիպմանը ներկայացնել իրենց ձեռքբերումների և օգտատերերից ստացած արձագանքների պատկերը:

Փաստաթղթավորում և ծրագրի վերջնական արդյունքի ներկայացում

Բիզնես նախագծի ավարտից հետո բիզնես վերլուծաբանը պետք է փաստաթղթավորի նախագծի մանրամասները և ծրագրի արդյունքները կիսի հաճախորդի հետ: Նա պետք է պատրաստի հաշվետվություններ և ներկայացնի ծրագրի արդյունքները՝ բիզնեսի շահագրգիռ կողմերին և հաճախորդներին ավելի լավ հասկանալու համար: