BDG

Ինչպե՞ս նախագծի պլան կազմել Scrum-ում. 5 քայլ

Ի՞նչ է ծրագրի կառավարման պլանը

Պլան ասելով պատկերացնում ենք փաստաթուղթ, որտեղ նախատեսված են ծրագրի բոլոր առաջադրանքները և դրանց ավարտի ժամկետները: Այն կազմվում է նախագծի սկզբնական փուլում և խստորեն հետևվում է:
Scrum-ում ծրագրի կառավարման պլանը պարզապես փաստաթուղթ չէ, այլ մի ամբողջ գործընթաց, որտեղ առաջադրանքները փոխվում և թարմացվում են աշխատանքի առաջխաղացման հետ:

Ո՞վ է պատրաստում ծրագրի կառավարման պլանը

Scrum-ում ծրագրի ղեկավարն է պատասխանատու պլանի համար: Նա այն կազմում է թիմի ու պատվիրատուի մասնակցությամբ։

 

Քայլ 1
Պարզում ենք պահանջները


Առաջին հերթին պետք է հասկանալ հաճախորդի կարիքները: Հետևաբար կայքի, բջջային հավելվածի կամ որևէ ծրագրաշարի վրա աշխատանքը սկսվում է վերլուծությունից:
Մենք հարցեր ենք տալիս հաճախորդին՝ իր նպատակները պարզելու համար. ինչ խնդիրներ է նա ցանկանում լուծել պրոդուկտի օգնությամբ։ Գնահատում ենք ընդհանուր իրավիճակը շուկայում և հաճախորդի մրցակիցներին, պարզում ենք թիրախային լսարանը և ինչ խնդիրներ կարող է լուծել տվյալ պրոդուկտը:


Քայլ 2
Կազմում ենք նախագծի կառուցվածքը


Առաջին քայլից հետո շատ տեղեկություններ կան։ Դրանք այնքան շատ են, որ դժվար է բոլորին դասակարգել: Ի՞նչ անել:
Դասակարգեք բոլոր տվյալները: Այդպես, դուք կհասկանաք՝ ամեն ինչ պա՞րզ է, թե՞ դեռ անբացատրելի հատվածներ կան։ 

  1. Օգտագործում ենք Mindmap
  2. Խմբավորում ենք նպատակների, խնդիրների, պրոդուկտի թիրախային լսարանի մասին ինֆորմացիան
  3. Տեղավորում ենք ամենը Mindmap-ի մեջ

 

Քայլ 3
Գրում ենք տեխնիկական առաջադրանք

Scrum-ում կա պրոդուկտի backlog: Այստեղ մուտքագրված են ապագա ծրագրային ապահովման կամ կայքի բոլոր պահանջները:
Backlog-ում հնարավորություն ունենք առաջնահերթություն դնելու՝ որքան կարևոր է առաջադրանքը, այնքան շատ թվով ենք վերագրում դրան և սկսում դրա իրականացումը։

Առաջնահերթությունները կախված են ապրանքի պահանջի կարևորությունից: Օրինակ՝ «1»-ը նվազագույն կարևորությամբ առաջադրանքն է, «10000»-ն՝ առավելագույնը։ Սահմանափակումները կախված են միայն նախագծի բարդությունից և առաջադրանքների քանակից, սակայն թվերը չպետք է կրկնվեն միևնույն ժամանակաշրջանում:
Սկզբում դժվար է պլանավորել, թե յուրաքանչյուր առաջադրանքը քանի ժամ կտևի, ուստի մենք մոտավորապես գնահատում ենք սովորական միավորներով: Ընտրում ենք ամենապարզ առաջադրանքը, որի իրականացման արժեքը նվազագույն է, այսինքն՝ սահմանել ենք «1»: Հաջորդող առաջադրանքները գնահատվում են առաջինի համեմատ: Բարդությունն աճում է, գործիչը նույնպես: Աշխատանքի ընթացքում մենք տեղերով փոխում ենք պահանջները, եթե առաջնահերթությունը փոխվել է։

Scrum-ը նախևառաջ նշանակում է ճկունություն, ուստի աշխատանքի ընթացքում անելիքներն ու առաջնահերթությունն անընդհատ փոխվում են։ Սա Scrum-ի հիմնական տարբերությունն է այլ մեթդներից: 

Scrum-ում յուրաքանչյուր քայլով ավելի լավ կհասկանաք հաճախորդի կարիքները, կփոխեք հետաձգված խնդիրների առաջնահերթությունը, կավելացնեք նորերը:

 

Քայլ 4
Պատրաստում ենք նախատիպ


Որպեսզի զուր ժամանակ և ջանք չծախսեք, անհրաժեշտ է հասկանալ, արդյո՞ք ամեն ինչ ճիշտ ենք ըմբռնել։ Անգամ հաճախորդի հետ շփվելուց և պահանջները ճշտելուց հետո հարցեր կարող են մնալ։ Եթե ​​հարցեր չկան, դա չի նշանակում, որ ամբողջապես  պարզ է, թե ինչ է ուզում հաճախորդը:
Ինչպե՞ս ստուգել դա. հաճախորդին ցույց տալ նախագծի ձեր տեսլականը:

  1. Պատրաստում ենք պրոդուկտի տեսողական դիագրամ՝ էլեկտրոնային տարբերակ կամ թղթի վրա։ Չենք կենտրոնանում դիզայնի վրա, այստեղ կառուցվածքն է կարևոր։
  2. Գնահատում ենք ապագա պրոդուկտի ինտերֆեյսի հարմարությունը: 
  3. Ցույց ենք տալիս արդյունքը հաճախորդին: Նա էլ ավելացնում է իր մեկնաբանությունները:

 

Քայլ 5
Պլանավորում ենք Sprint-ը

Աշխատանքի ողջ գործընթացը բաժանում ենք հավասար հատվածների, Scrum-ում դրանք կոչվում են Sprint-եր։ Յուրաքանչյուրը տևում է երկու շաբաթ կամ մեկ ամիս՝ կախված նախագծի տեսակից:

  1. Որոշում ենք Sprint-ի նպատակը: Այն պետք է իրատեսական լինի։ Մի՛ դրեք նպատակ, որին չեք կարող հասնել։ 
  2. Ստեղծում ենք Backlog: Scrum-ի խնդիրն է ստեղծել նվազագույն ֆունկցիոնալությամբ պրոդուկտ՝ արագ կերպով շուկա դուրս գալու համար: Backlog Sprint-ի տարրերը պետք է ձևակերպվեն այնպես, որ թիմի յուրաքանչյուր անդամ նույն կերպ հասկանա առաջադրանքը: Յուրաքանչյուր տարր պետք է իրագործելի լինի, որպեսզի հնարավորություն լինի այն իրականացնել մեկ Sprint-ում։
  3. Գնահատում ենք Sprint-ի տարրերը, որ հասկանաանք բարդությունը: 
  4. Իրականացնում ենք առաջադրանքները հաջորդաբար՝ հաշվի առնելով առաջնահերթությունները:
  5. Յուրաքանչյուր Sprint-ի վերջում գնահատում ենք, թե ինչ է արվել և արդյո՞ք նպատակին հասել ենք. քանի՞ խնդիր է լուծվել և ի՞նչ տարրեր են պատրաստ օգտագործման համար:
  6. Եթե ​​պրոդուկտի որևէ տարրի վերաբերյալ կասկած կա, ավելի լավ է հնարավորինս շուտ գործարկել և ստուգել այն:

 

Scrum-ը առաջադեմ մեթոդաբանություն է, որը կարող է զգալիորեն բարելավել ձեր աշխատանքային արդյունքները: Բայց որպեսզի ամեն ինչ աշխատի, պետք է քրտնաջան աշխատել և հասկանալ բարդությունները: