17.01.2023
7 րոպե

Կարո՞ղ է ChatGPT-ն մրցակցել Google-ի հետ

Այսօր բոլորը խոսում են ChatGPT կոչվող մի բանի մասին և կիսվում իրենց պատմություններով, երգերի բառերով և նույնիսկ բանաստեղծություններով, որոնք ստեղծվել են արհեստական բանականությամբ կառավարվող ծրագրի միջոցով։

Ոլորտի մասնագետները նույնիսկ կարծում են, որ այն կփոխարինի Google-ին՝ շնորհիվ որոնման համար նախատեսված իր հնարավորությունների։

Եթե հենց Google-ում գրենք` «Կարո՞ղ է ChatGPT-ն փոխարինել Google-ին», կստանանք հետևյալ պատասխանը՝ «Ներկայումս՝ ոչ: Հենց հիմա այն անվճար է՝ հետազոտական նպատակների համար: Ակնկալվում է, որ OpenAI-ը կբացի API-ն հաջորդ տարի։ Միգուցե դա տեղի ունենա, բայց ոչ շուտ: Ապագայում, շատ հնարավոր է, որ AI-ն ամբողջությամբ փոխարինի Google-ին»։ 

Մինչ հասկանալը, թե ո՞վ ու՞մ կփոխարինի, եկեք նախ պարզենք, թե ի՞նչ է այն առհասարակ։ 

ChatGPT-ի մասին

Այն վարժեցված է խոսակցական հաղորդակցության համար: Կարող եք ինչ-որ բան խնդրել նրանից, և այն կպատասխանի զրույցի ինտերֆեյսի միջոցով, վիճարկել սխալ մտքերը, ծրագիրը կընդունի, որ դա կարող է սխալ լինել և կփորձի ուղղել սխալները: Այն փորձում է մերժել անպատշաճ հարցումները։ 

Ծրագիրն օգտագործում է 3 քայլ, որոնց միջոցով մարդուն հասցնում է իր հարցի ամբողջական ու վերջնական պատասխանը։ Տալիս է հավանական պատասխան, այնուհետև պատասխանի տարբերակների ընտրություն, հետո՝ դրանց գնահատում։ 

Նախ՝ հարցին պատասխանում է մարդը՝ ցույց տալով, թե ինչպիսին կարող էր լինել պատասխանը։
Երկրորդ՝ ստեղծվում է մի քանի պատասխան, և մարդը դասավորում է պատասխանները լավից մինչև վատ: 
Երրորդ՝ մոդելը ստեղծում է պատասխան, այնուհետև օգտագործելով PPO պարգևատրման մոդելը, տալիս է գնահատական այն մասին, թե որքան լավ է դա արվել: 

Ի՞նչ է լավ անում ChatGPT-ն

Մարդկանց զարմացնում է, թե որքան լավ է այն կատարում որոշակի առաջադրանքներ:

Այն կարող է գրել որակյալ շարադրություններ, բացատրել ալգորիթմները, գրել պատմվածքից հատվածներ զվարճալի թեմաների համար և այլն։ 

Կարևոր է նշել, որ բոտը հիմնված է GPT3-ի ուժեղ կողմերի վրա, որի պատասխաններն արդեն լավ ձևավորված էին, հակիրճ և համահունչ, և այն GPT3-ի հիմքով է ստեղծված։ 

Կան 3 պատճառ, թե ինչու է բոտն ավելի շատ տպավորում մարդկանց, քան GPT3-ը:

  • Պատասխաններն ավելի խոսակցական են և ավելի ընդգրկուն:
  • Զրույցի ինտերֆեյսը ավելի հեշտ է օգտագործել, քան GPT3-ի դեպքում
  • Ավելի լավ է աշխատում հաջորդական հարցերի դեպքում:

Որո՞նք են ChatGPT-ի սահմանափակումները:

Անմիջապես OpenAI-ից այն ունի որոշ սահմանափակումներ.

  • Երբեմն գրում է խելամիտ հնչող, բայց ոչ ճիշտ կամ անհեթեթ պատասխաններ: Սա խնդրահարույց է։ Հատկապես, որ այն չի մեջբերում աղբյուրները, որտեղից վերցնում է տվյալ ինֆորմացիան։
  • Այն զգայուն է մուտքագրման ձևափոխման կամ նույն հուշումը մի քանի անգամ փորձելու նկատմամբ: Երբեմն մոդելը կարող է պնդել, որ չգիտի պատասխանը, բայց մի փոքր վերաձևակերպելու դեպքում՝ կարող է ճիշտ պատասխանել:
  • Մոդելը հաճախ չափից դուրս խոսուն է և չափից դուրս օգտագործում է որոշակի արտահայտություններ (օրինակ․ հաճախ օգտագործում է «I’m a language model trained by OpenAI» արտահայտությունը)։ 
  • Չի տալիս պարզաբանող հարցեր, երբ օգտատերը երկիմաստ հարցում է տրամադրել, պարզապես կռահում է, թե ինչ էր ցանկանում հարցնել ու իմանալ օգտատերը՝ ելնելով ձևակերպված հարցից: 
  • Փորձում է մերժել անպատշաճ հարցումները, բայց երբեմն արձագանքում է վնասակար հրահանգներին կամ դրսևորում կողմնակալ վարքագիծ:

Օգտատերերը լրացուցիչ հետազոտություններ են իրականացրել ու իրենց սոցիալական էջերում ներկայացրել են այս խնդիրները, որոնք հետագայում ի հայտ կգան ավելի հստակ՝

  • Այն չգիտի, թե որն է ճշմարտությունը:
  • Այն «խելացի» չէ և օգտատերերի կողմից ստանում է IQ-ի 88 միավոր:
  • Այն չի հասկանում տարածական հարաբերությունները:
Open AI Chat

ChatGPT-ն ունի՞ API

Ներկայումս ոչ: Հենց հիմա այն անվճար է հետազոտական նպատակների համար: Ակնկալվում է, որ OpenAI-ը կբացի API-ն հաջորդ տարի։

Այժմ, երբ մենք գիտենք, թե ինչ է ChatGPT-ն, եկեք անցնենք հաջորդ մեծ խնդրին: Շատ մարդիկ ասում են, որ այն կփոխարինի Google-ին:

Այսպիսով, ինչո՞ւ են մարդիկ կանխատեսում Google-ի «մահը» ChatGPT-ի ձեռքով:Եկեք տեսնենք, թե ինչ է անում այն ավելի լավ, քան Google-ը:

Ո՞ր ոլորտներում է այն ավելի լավը, քան Google-ը:
Քիչ բաներ կան, որ այն ավելի լավ է անում, քան Google-ը: Դրանք ներառում են.

  • Խոսակցական պատասխաններ
  • Ինչ-որ բանի ավելի մանրամասն բացատրություն
  • Կոդերի ստեղծում և բացատրություն
  • Լեզվական մեծ մոդելի հետ կապված ցանկացած բան

Եկեք խոսենք յուրաքանչյուրի մասին ավելի մանրամասն

1. Խոսակցական պատասխաններ

Մարդիկ սիրում են խոսել մարդկանց հետ: Այսպիսով, ինտերֆեյսի հետ «խոսելը» մարդկանց հնարավորինս բնական է թվում:

Երբ օգտագործում եք Google-ը, դուք

  • Մտածում եք, թե ինչ եք ուզում
  • Ստեղծում եք հարցում, որը, ձեր կարծիքով, ձեզ կտա վեբկայքերի լավագույն հղումները
  • Բացում եք բոլոր այն կայքերը, որոնք խոստումնալից տեսք կամ վերնագրեր ունեն
  • Կարդում և միավորում եք դրանք ձեր ուղեղում
  • Վերլուծում ու հասնում ցանկալի պատասխանին

Երբ դուք օգտագործում եք ChatGPT, դուք

  • Մտածում եք, թե ինչ եք ուզում
  • Մուտքագրում եք հարցը ծրագրում
  • Կարդում արդյունքը և հասնում ցանկալի պատասխանին

Խոսակցական ինտերֆեյսերը շատ ավելի հեշտ են:
Այնուամենայնիվ, սուր աչքով ընթերցողը, ով վստահաբար փնտրում է ինֆորմացիա, որը կլինի հստակ, անբեկանելի, կհասկանա, որ խոսակցական ինտերֆեյսները հսկայական խնդիրներ ունեն:

2. Ինչ-որ բան ավելի մանրամասն բացատրելը

Եթե Google-ի որոնումից հետո ավելի շատ մանրամասներ եք ուզում, պարզապես Google-ում նորից որոնեք տարբեր տերմիններով կամ բացեք ավելի շատ կայքեր: Google-ը գերարդյունավետ չի «հիշում և օգտագործում» այն, ինչ որոնել եք վերջին անգամ:

Մյուս կողմից, բոտը «հիշում և օգտագործում է» այն, ինչ ասում էր, այնպես որ դրան հաջորդող հարց տալը կարող է ավելի բնական թվալ, քան ձեր որոնումը փոխելը և ավելին փնտրելը:

3. Կոդերի ստեղծում և բացատրում

Բոտն ԻՍԿԱՊԵՍ ԼԱՎ Է խոսում և բացատրում կոդը:
Ահա մի քանի օրինակներ.

Կոդն ունի ճշմարտության իր աղբյուրը։ Եթե այն գործարկվում է և անում է այն, ինչ ուզում եք, այն աշխատում է հստակ և առանց խնդիրների: 

Կոդի դեպքում 1 ճիշտ պատասխան չկա։ Հնարավորություններն ավելի լայն են։ 

Կոդը «ընթացիկ» չէ: Բացառությամբ նոր գրադարանների, ոճերի և թարմացումների։

Այս և այլ պնդումները այնպիսին են դարձնում ChatGPT-ն, որ այն դառնում է լավ տարբերակ հիմնականում օգտագործելի կոդ տրամադրելու և հետագա հարցերը բացատրելու համար: 

ChatGPT-ն կփոխարինի՞ Google-ին:

Կարճ պատասխան՝ ոչ: Նույնիսկ մոտ չէ այդ ժամանակը։
Բոտը չի կարող անել Google-ի գործառույթների մեծ մասը, և Google-ը չի կարող անել բոտի գործառույթների մեծ մասը:

Գործունեության այն փոքր հատվածի համար, որտեղ առաջադրանքները համընկնում են, կարող եք վիճել բոտի կամ Google-ի միջև ընտրություն կատարելու համար: Օրինակ, եթե փորձում եք սովորել փաստեր կամ որևէ գործողություն իրականացնելու գործընթաց, կարող եք օգտագործել որոնման համակարգերը։ 

Որոնման համակարգը իրեր գտնելու համար է: Լեզվի մեծ մոդելը տեքստ ստեղծելու համար է:

Օրինակ, Google-ի ամենատարածված որոնումները այն ամենն են, ինչ մարդիկ ցանկանում են գտնել, այլ ոչ թե ինչ-որ բան սովորել կամ խոսել ինչ-որ բանի մասին: 

Google-ը ինտերնետի քարտեզ է: ChatGPT-ը մեծ լեզվական մոդել է, որը կարող է «խոսել» և «բացատրել» այն հասկացությունները, որոնց մասին սովորել է:

Ահա որոնման տեսակների ոչ համապարփակ ցանկը, որոնք Google-ը լավ է անում, իսկ բոտն ընդհանրապես չի կարող անել՝ սպորտաձևեր, եղանակ, ընթացիկ իրադարձությունները, տեղորոշման հատուկ գիտելիքներ, ապագա իրադարձություններ, պատկերներ, տեսանյութ։

Ամփոփում

Google-ը որոնողական համակարգ է և կարող է շատ օգտակար բաներ անել, որոնք մեծ լեզվական մոդելները չեն կարող:

ChatGPT-ն հետաքրքիր զարգացում կարող է ապրել: Այն կարող է զվարճալի և օգտակար առաջադրանքներ կատարել տեքստով: 

Այն չի պատրաստվում փոխարինել Google-ին, բացառությամբ այն առաջադրանքների, որտեղ Դուք կարող եք ընտրել որոնման համակարգ կամ մեծ լեզվի մոդել:

Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է այս մրցակցությունն անցկացնել հավասար պայմաններում ու ստանալ միանշանակ պատասխան։ 

Բաժանորդագրվեք՝ մշտապես տեղեկացված լինելու համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություն