Ֆինանսական Մոդելավորում

Course single

Ֆինանսական Մոդելավորում

£0

About this course

Եթե բանկային ոլորտի աշխատակից ես, ֆինանսիստ, ռիսկ մենեջեր, վիճակագիր, մարքեթինգային, վաճառքի կամ այլ ոլորտի վերլուծաբան, հաշվապահ կամ աուդիտոր, ապա սկսում ենք քեզ համար ամենաանհրաժեշտ դասընթացներից մեկը՝ ֆինանսական մոդելավորում։
Դասընթացի արդյունքում դու կտիրապետես հստակ քանակական մեթոդների՝ տվյալների հետազոտության, ուսումնասիրության, մոդելավորման և գիտական մեթոդներով ներկայացման համար, որի արդյունքները առանցքային կլինեն ղեկավարությանը ներկայացվող հաշվետվությունների և կառավարչական որոշումների կայացման համար:
Մասնակցելու համար անհրաժեշտ է՝
-MS Excel-ի տարրական գիտելիքներ,
-մաթեմատիկայի ու ստատիստիկայի վերաբերյալ պատկերացում
-զարգացած տրամաբանություն
-պատկերավոր մտածողություն
Դասնթացը վարելու են Արմեն Պետրոսյանն ու Հայկ Ղալեչյանը։
Արմեն Պետրոսյանն ունի ոլորտում ավելին քան 12 տարվա աշխատանքային փորձ։ Դասավանդել է Ֆինանսական մոդելավորում, Advanced MS Excel, Հարկային հաշվառման առանձնահատկություններն ոչ առևտրային կազմակերպություններում դասընթացները:
Աշխատել է G&Co Audit Group-ում որպես աուդիտոր, Betconstruct հայաստանյան գրասենյակում որպես գլխավոր հաշվապահ, Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ հայաստանյան մասնաճյուղում որպես ֆինանսավարչական ղեկավար, բազմաթիվ հասարակական կազմակերպություններում իրականացրել է սոցիալական ձեռնարկատիրության զարգացման և ֆինանսական կառավարման համակարգի ներդրում և կարողությունների զարգացում:
Հայկ Ղալեչյանն ունի ոլորտում ավելին քան 11 տարվա աշխատանքային փորձ։
Աշխատել է «LIA-K GROUP» և «SAS GROUP» ՍՊԸ-ում որպես ֆինանսական և վաճառքի վերլուծաբան, ինչպես նաև «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում՝ որպես տնտեսական վերլուծության բաժնի մասնագետ և ՀՀ Բնապահպանության նախարարության «Տեղեկատվական և վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես ցանցային և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, այնուհետ վերլուծաբան:
Կարևոր Benefit-ներ
• Ծրագիրը ներառում է Workshop-եր, պրակտիկ նախագծեր, առաջադրանքներ և քննարկումներ իրական օրինակների հիման վրա
• Մասնագիտական կապը BDG թիմի և թրեյների հետ պահպանվում է դասընթացից հետո
• Լավագույն ցուցանիշներ գրանցած ուսանողներին ուղարկում ենք մասնագիտական հարցազրույցի։
• HR մասնագետն օգնում է CV-ի կազմման և աշխատանքի տեղավորման հարցերում
• Կունենաս 20% և 10% զեղչի քարտեր՝ մյուս դասընթացների և ընկերոջդ համար
Մանրամասների համար միշտ հասանելի ենք՝ 055 201 209

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course:






    Գրանցվել