Մոտակա Դասընթացներ

Graphic Design

Լիդիա Պակովա /
2020-12-04

Product Management | From Idea to Launch

Սարգիս Բուդաղյան /
2020-12-01

MS Excel 0-ից. պրակտիկ դասընթաց

Անի Հարությունյան /
2020-12-07

Հաշվապահություն սկսնակների համար

Image Alt

Հաշվապահություն սկսնակների համար

Հաշվապահություն սկսնակների համար

Ցանկացած կազմակերպության գործունեության հիմքում ընկած են հաշվարկներ և հաշվետվություններ ֆինանսական վիճակը վերահսկելու և բարելավելու համար: Այս ամենն իրականացնում է կազմակերպության հաշվապահը:

Մենք առաջարկում ենք հեղինակային մեթոդիկայով հաշվապահության դասընթաց, որը Ձեզ հնարավորություն կտա կարճ ժամանակում ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ և դասընթացն ավարտելուց հետո աշխատել ոլորտում:

Ընդամենը 5 ամիսների ընթացքում կսովորեք․

  • Ֆինանսական հաշվառում (IAS)` 40 ժամ,
  • Հարկային հաշվառում՝ 40 ժամ,
  • ՀԾ և պրակտիկա՝ 20 ժամ:

Դասընթացը Ձեզ համար է, եթե՝
1․ չունեք բարձրագույն կրթություն, բայց ցանկանում եք մասնագիտություն սովորել,
2. ավարտել եք որևէ ԲՈՒՀ, սակայն չեք կարողանում գտնել լավ աշխատանք,
3. ուզում եք աշխատել ազատ գրաֆիկով և համատեղ մի քանի կազմակերպության հետ (ֆրիլանս),
4. ժամանակին սովորել եք հաշվապահություն, սակայն հիմա գիտելիքները թարմացնելու կարիք ունեք,
5. սովորում եք որևէ ԲՈՒՀ-ում և ցանկանում եք աշխատել ուսմանը զուգահեռ:

Դասընթացի առավելությունները հետևյալն են՝
✔ 12 ամիս անվճար խորհրդատվության հնարավորություն,
✔ 20% զեղչի քարտ «Business Development Group»-ի մյուս թրեյնինգների համար,
✔ 10% զեղչի քարտ, որը կարող եք նվիրել մտերիմներին մեր դասընթացներից ցանկացածին մասնակցելու համար,
✔ Excel-ի հիմնարար գիտելիքների լրացուցիչ դասընթաց,
✔ Դասերը հագեցած են գործնական առաջադրանքներով՝ որպես նյութի ամրապնդման միջոց, ուստի թրեյների հետ կապը և նյութի յուրացումը շարունակվում է նաև դասերի ժամից դուրս:

Ֆինանսական հաշվառում (IAS)

  • Ֆինանսական երևույթներ, կրկնակի գրանցումներ, անալիտիկ և սինթետիկ հաշվառում,
  • Հաշվային պլան,
  • Ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթ,
  • Շրջանառության տեղեկագիր, ֆին․ հաշվետվությունների սկզբունքները, Ֆին․ հաշվետվությունների տարրերի ճանաչումը և չափումը,
  • Հիմնական միջոցներ, կառավարչական հաշվառում կապված հիմնական միջոցների հետ,
  • Ոչ նյութական ակտիվներ,
  • Պաշարներ, կառավարչական հաշվառում կապված պաշարների հետ,
  • Դեբիտորական պարտքեր,
  • ԱԱՀ, եկամտային հարկ, շահութահարկ. ձևակերպումներ,
  • Սեփական կապիտալ,
  • Փոխառու միջոցներ,
  • Գործառնական և Ֆինանսական վարձակալություն,
  • Արտարժույթ, ֆինանսական վերլուծություն,

Հարկային հաշվառում և 2018 թ.-ին ուժի մեջ մտնող Նոր հարկային օրենսգիրք

  • Հարկային օրենսգրքի ընդհանուր մաս,
  • Ավելացված արժեքի հարկ,
  • Ակցիզային հարկ,
  • Շահութահարկ,
  • Եկամտային հարկ,
  • Շրջանառության հարկ,
  • Արտոնագրային հարկ,
  • Տեղական հարկեր,
  • Պետական և տեղական վճարներ,
  • Հարկային հսկողությունը և պատասխանատվությունը օրենքով սահմանված պայմանները խախտելու կամ չկատարելու համար,

ՀԾ և պրակտիկա

  • ՀԾ իրական կազմակերպության օրինակով,
  • taxservice.am,
  • e-invoicing ծրագիր։

Ավարտական քննություն


Օրերը և ժամերը՝ շաբաթ և կիրակի ՝ ժամը 11։00
Լեզուն՝ հայերեն
Ամփոփման ձևը՝ քննություն
Հավաստող փաստաթուղթը՝ սերտիֆիկատ