Հայկական Ծրագրեր (ՀԾ)
Համակարգերից առավելագույն օգուտ ստանալու համար կազմակերպությանն անհրաժեշտ է ունենալ համակարգին լավ տիրապետող մասնագետներ, որոնք կկարողանան կիրառել համակարգի ողջ ֆունկցիոնալությունը, ամբողջությամբ օգտագործել հաշվետվական հնարավորությունները:
Ո՞ւմ է վերաբերում թրեյնինգը
✔ Սկսնակ հաշվապահներին,
✔ Հաշվապահներին,
✔ Ովքեր օգտագործում են Հայկական Ծրագրեր աշխատանքի մեջ,
✔ Ովքեր ցանկանում են լիարժեք տիրապետել Հայկական Ծրագրերին։
Հայկական Ծրագրերի (ՀԾ) դասընթացի ընթացքում Ձեռք կբերեք անհրաժեշտ պրակտիկ գիտելիքները, որոնք կարող եք կիրառել գործնականում։
Դասընթացի հիմնական առավելություններն են՝
✔ Դասընթացի ֆորմատը PBL է (Project-based learning),
✔ Դասերը հագեցած են գործնական առաջադրանքներով՝ որպես նյութի ամրապնդման միջոց, ուստի թրեյների հետ կապը և նյութի յուրացումը շարունակվում է նաև թրեյնինգային ժամից դուրս:
Դասընթացի հավելյալ առավելություններն են՝
✔ Դասընթացի վերջում Դուք կստանաք 20% զեղչի քարտ «Business Development Group»-ի մյուս թրեյնինգներին մասնակցելու համար,
✔ Դասընթացի վերջում կստանաք նաև 10% զեղչի քարտ, որը կարող եք նվիրել մտերիմներին մեր դասընթացներից ցանկացածին մասնակցելու համար։
Դաս 1
- Հաշվապահների համար օգտակար էլեկտրոնային ռեսուրսների հետ ծանոթացում
- Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգերի հետ աշխատանք
- Հաշվետվությունների օրինակներ։ Հաշվետվությունների լրացման գործնական աշխատանքներ։
Դաս 2
- Ծանոթացում հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման էլեկտրոնային համակարգի հետ,
- Հարկային հաշիվների, հաշիվ վավերագրերի եւ բեռնագրերի դուրսգրման գործնական աշխատանքներ,
- Ծանոթացում ՀԾ Հաշվապահ 7 ծրագրի ինտերֆեյսի հետ։
Դաս 3
- Տվյալների պահոցի ստեղծում։ Կազմակերպության տվյալների լրացում դրույթներ բաժնում,
- Համապատասխան կարգավորումների կատարում,
- Աշխատանք «Հիշարար օրդեր» փաստաթղթի հետ,
- Աշխատանք «Հաշվային պլան» տեղեկատուի հետ,
- Աշխատանք «Փաստաթղթերի մատյանների» հետ,
- Աշխատանք հիմնական հաշվետվությունների հետ (շրջանառության տեղեկագրեր, մնացորդներ, T-աձեւ հաշիվներ)։
Դաս 4
- Աշխատանք դրամարկղային փաստաթղթերի հետ,
- Աշխատանք «Ստացված ծառայություններ» փաստաթղթի հետ,
- Աշխատանք «Գործընկերներ» տեղեկատուի հետ,
- Աշխատանք «Հաշիվ ապրանքագիր» փաստաթղթի հետ՝ մատուցված ծառայությունների համատեքստում,
- Աշխատանք հիմնական հաշվետվությունների հետ
(շրջանառության տեղեկագրեր, մնացորդներ, T-աձեւ
հաշիվներ)։
Դաս 5
- Ծանոթացում «Պահեստ» բաժնի գործիքներին,
- Աշխատանք «Նյութական արժեքներ» տեղեկատուի հետ,
- Ներմուծված ապրանքների մուտքագրում պահեստ,
- Ներմուծված ապրանքների ինքնարժեքի որոշում,
- MS Excel-ի միջոցով տվյալների մուտքագրման հնարավորությունների ցուցադրում,
- Աշխատանք նյութական արժեքների շարժի համար նախատեսված հաշվետվությունների հետ, (Տեղեկանք ՆԱ առկայության մասին, ՆԱ շրջանառության մատյան, ՆԱ T-աձեւ հաշիվներ)։
Դաս 6
- Աշխատանք «ՆԱ տեղաշարժ» փաստաթղթի հետ,
- Աշխատանք «Վաճառք (մանրածախ)» փաստաթղթի հետ,
- Աշխատանք «Հաշիվ-ապրանքագիր» փաստաթղթի հետ,
- Աշխատանք նյութական արժեքների շարժի համար նախատեսված հաշվետվությունների հետ,
- Աշխատանք դրամարկղային փաստաթղթերի հետ,
- Աշխատանք բանկային քաղվածքների հետ։ Վճարումների կատարում։ Վճարումների ստացում։ Արտարժույթային փոխարժեքների մուտքագրում։ Արտարժույթի փոխարկում,
- Աշխատանք ընդհանուր նշանակության եւ գործընկերների հաշվետվությունների հետ։
Դաս 7
- Ծանոթացում «Աշխատավարձ» բաժնի գործիքներին,
- Դրույթերում աշխատավարձի հաշվարկման համար կարգավորումների կատարում,
- Աշխատանք «Աշխատավարձ» բաժնի տեղեկատուների հետ,
- Աշխատողին աշխատանքի ընդունում,
- Աշխատանք կադրային փաստաթղթերի հետ,
- Աշխատավարձի հաշվարկի կատարում,
- Աշխատանք աշխատավարձ բաժնի հաշվետվությունների հետ,
- Արձակուրդային հաշվարկի կատարում,
- Նպաստների հաշվարկի կատարում,
- Վերջնահաշվարկի կատարում։
Դաս 8
- Ծանոթացում «Հիմնական միջոցներ» բաժնի գործիքներին,
- ՀՄ ձեռքբերում,
- ՀՄ ձեռքբերում եւ շահագործում,
- ՀՄ-ի վրա կատարված ծախսերի կապիտալացում,
- ՀՄ շահագործման հանձնում,
- ՀՄ մաշվածության հաշվարկ,
- Աշխատանք «Հիմնական միջոցներ» բաժնի հաշվետվությունների հետ,
- ՀՄ տեղափոխություն։
Դաս 9
- Քննություն։
Օրերը և ժամերը՝ երկուշաբթի և ուրբաթ՝ ժամը 19։00
Լեզուն՝ հայերեն
Ամփոփման ձևը՝ քննություն
Հավաստող փաստաթուղթը՝ սերտիֆիկատ