Dive to DevOps
Ժամանակակից մասնագիտությունների ցանկում իր անփոփոխ ու կարևոր դիրքն ունի DevOps-ը, որի նպատակն է օգնել ծրագրավորողներին, QA, DBA մասնագետներին և System Eengineer-ներին։ DevOps-ը ավտոմատացնում է մարդկային դանդաղ և միապաղաղ գործընթացները՝ բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը։
Մեկնարկում ենք « Dive to DevOps» դասընթացը, որի ընթացքում կցանոթանանք մեթոդոլոգիային և գործնական կիրառություններին։ Դասընթացի ժամանակ ուսանողները կսովորեն Docker, Dockerfile, Docker Compose, Ansible, Git, CI/CD, Jenkins։
Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր տրամադրված են ստանալ նոր գիտելիքներ։
Դասընթացի ավարտին ուսանողները կտիրապետեն DevOps մեթոդոլոգիային և հայտնի գործիքակազմին։
Դասընթացն անց ենք կացնում դասախոսությունների, տեղում և տնային առաջադրանքների հանձնարարման, քննարկումների, գործնական առաջադրանքների ձևաչափով։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ են անգլերենի և վիրտուալիզացիայի իմացություն, ծրագրավորման բազային գիտելիքներ, Linux օպերացիոն համակարգի իմացություն։
Ձեզ համար դասընթացն ունի նաև այլ առավելություններ․
- 12 ամիս անվճար խորհրդատվության հնարավորություն,
- 20% զեղչի քարտ «Business Development Group»-ի մյուս թրեյնինգների համար,
- 10% զեղչի քարտ, որը կարող ես նվիրել մտերիմներին մեր դասընթացներից ցանկացածին մասնակցելու համար։
Փուլ 1 / 1 ամիս
- DevOps մեթոդոլոգիա
- SDLC մեթոդոլոգիա
- Git ծրագրի ուսումնասիրություններ
- Վերջնական թեստ
Փուլ 2 / 2 ամիս
- Docker ծրագրի ուսումնասիրություն
- DockerFile-ի ուսումնասիրություն եւ գործնական
առաջադրանք - Docker Compose -ի ուսումնասիրություն
- Bash սկրիպտավորման ուսումնասիրություն
- Ավտոմատացման ծրագրերի
ուսումնասիրություն(ansible,puppet) - Գործնական առաջադրանքներ
Փուլ 3 / 2 ամիս
- CI ուսումնասիրություն
- CD ուսումնասիրություն
- Jenkins ծրագրի տեղադրում եւ կարգավորում
- Jenkins ծրագրով գործնական առաջադրանքներ
- Այլ նմանատիպ ծրագրերի ուսումնասիրություն
- Ծրագրի տեղադրում ապային սերվերներում
- Քննություն
Տեխնիկական տվյալներ.
Օրերը և ժամերը՝ երեքշաբթի և հինգշաբթի՝ 19։00
Լեզուն՝ հայերեն
Ամփոփման ձևը՝ քննություն
Հավաստող փաստաթուղթը՝ սերտիֆիկատ
Դասընթացի ձևաչափը՝ Օնլայն