Մոտակա Դասընթացներ

Product Management | From Idea to Launch

Սարգիս Բուդաղյան /
2020-07-21

Practical Digital Marketing

Արեգ Վարդանյան /
2020-07-11

Graphic Design

Լիդիա Պակովա /
2020-07-13

Programming Fundamentals with C++

Հովհաննես Տոնականյան /
2020-07-18

Հարկային Օրենսդրություն

Էդգար Վահրադյան /
2020-07-25

MS Excel 0-ից. պրակտիկ դասընթաց

Անի Հարությունյան /
2020-07-21

HR Management

Անուշ Մ. և Սոնա Հ. /
2020-07-22

Հաշվապահություն սկսնակների համար

Հռիփսիմե Վարդանյան /
2020-07-25

SMM Architecture

Արման Չիլինգարյան /
2020-07-28

Ֆինանսական մոդելավորում. պրակտիկ դասընթաց

Image Alt

Ֆինանսական մոդելավորում. պրակտիկ դասընթաց

Ֆինանսական մոդելավորում. պրակտիկ դասընթաց

Ցանկացած բիզնեսում ճիշտ կանխատեսումներ անելը հաջողության, զարգացման և ապահովության գրավականն է։
Եթե ցանկանում եք Ձեր գործունեությունը ծավալել առանց խոչընդոտների, կարևոր է կատարել ռիսկերի գնահատում, ֆինանսական վերլուծություն, ունենալ հստակ պատկերացում և վիճակագրություն թվային արտահայտությամբ ճշգրիտ ռազմավարություն մշակելու համար: Այդ ամենն ու ոչ միայն կարող եք ուսումնասիրել  «Ֆինանսական մոդելավորում» դասընթացի շրջանակներում:

Դասընթացը վերաբերում է

  1. Ղեկավար անձնակազմին,
  2. Բանկային ոլորտի աշխատակիցներին,
  3. Ֆինանսիստներին,
  4. Վիճակագիրներին,
  5. Մարքեթինգային, վաճառքի և այլ վերլուծաբաններին,
  6. Հաշվապահներին և աուդիտորներին,
  7. Բոլոր նրանց, ովքեր ունեն մաթեմատիկական ունակություններ և ուզում են արդյունավետ օգտագործել դրանք։

«Ֆինանսական մոդելավորում» դասընթացի արդյունքում կտիրապետեք հստակ քանակական մեթոդների՝ տվյալների հետազոտության, ուսումնասիրության, մոդելավորման և գիտական մեթոդներով ներկայացնելու համար, որի արդյունքներն առանցքային կլինեն ղեկավարությանը ներկայացվող հաշվետվությունների և կառավարչական որոշումների կայացման համար:

Ինչպես ծրագրից պարզ է դառնում մասնակիցներին անհրաժեշտ է ունենալ MS Excel-ի տարրական գիտելիքներ, անգլերենի իմացություն, պատկերացում մաթեմատիկայի ու ստատիստիկայի վերաբերյալ, և ամենակարևորը՝ զարգացած տրամաբանություն և պատկերավոր մտածողություն։

Ձեզ համար դասընթացն ունի նաև այլ առավելություններ․

  • 12 ամիս անվճար խորհրդատվության հնարավորություն,
  • 20% զեղչի քարտ «Business Development Group»-ի մյուս թրեյնինգների համար,
  • 10% զեղչի քարտ, որը կարող ես նվիրել մտերիմներին մեր դասընթացներից ցանկացածին մասնակցելու համար։

Դաս 1

  • Ծանոթացումն Excel-ին, դրա գործիքներին ու
    առավելություններին

Դաս 2

  • Excel-ի վերլուծական գործիքներն ու ֆունկցիաները

Դաս 3

  • Կանխատեսման ճշգրիտ մեթոդներ, ռեգրեսիոն
    հավասարումներ, գործիքները եւ ֆունկցիաները

Դաս 4

  • Ամփոփ աղյուսակներ, ժամանակային շարքեր,
    դրանց հնարավորություններն ու գործիքները

Դաս 5

  • Pivot Table եւ Power BI

Դաս 6

  • Ընտրանքներ, դրանց անհրաժեշտ ծավալը
    հիմնավոր ենթադրություն կատարելու եւ հիպոթեզ
    ստուգելու համար

Դաս 7

  • Սիմուլյացիաներ, կիրառությունը խաղային
    ոլորտում, Մոնտե Կառլո

Դաս 8

  • Օպտիմալացում եւ վաճառքի վերլուծություն

Դաս 9

  • Ռիսկերի գնահատում, կիրառելի Excel ստատիստիկ
    ֆունկցիաներ՝ ռիսկը գնահատելիս,
    արտարժութային ռիսկ, պորտֆելի ռիսկ, VAR մոդել

Դաս 10

  • Ֆինանսական վերլուծություն, Excel ֆինանսական
    ֆունկցիաներն ըստ խմբերի, փողի ժամանակային
    արժեքը, ներդրումային ծրագրերի գնահատման
    ցուցանիշները եւ դրանց համարժեք Excel
    ֆունկցիաները

Դաս 11

  • VBA ավտոմատացում

Դաս 12

  • Քննություն