Մոտակա Դասընթացներ

Sales DNA

Անդրեյ Գոլովանով /
2020-06-26

Agile Project Management Essentials

Արման Գրիգորյան /
2020-06-19

Ֆինանսական մոդելավորում. պրակտիկ դասընթաց

Հայկ Ղալեչյան և Արմեն Պետրոսյան /
2020-06-09

Graphic Design

Շուշան Տոնոյան /
2020-06-11

Automation QA

Հայկ Համբարձումյան /
2020-06-06

Կադրային գործ

Image Alt

Կադրային գործ

Կադրային գործ

Ցանկացած ՄՌ աշխատակցի համար անհրաժեշտություն է Աշխատանքային Օրենսգրքի իմացությունը, քանի որ նա անընդհատ առնչվում է նոր ընդունված, արդեն աշխատող և աշխատանքից հեռացող աշխատակիցների հետ: Ուստի օրենքների իմացությունը թե’ ընթացիկ, թե’ արդեն պայմանագիր լուծելու համար անհրաժեշտ է:
Business Development Group-ի կողմից կազմակերպվող «Կադրային գործ» պրակտիկ դասընթացի ընթացքում Դուք կունենաք քննարկումներ աշխատանքային օրենսգրքի բոլոր հոդվածների, կետերի հետ կապված, ինչը կնպաստի նյութի ավելի լավ յուրացմանը հետագայում սովորածը կիրառելու համար:

Ո՞ւմ է վերաբերում թրեյնինգը.

1. ՄՌ (HR) մենեջերներին,
2. ՄՌ ոլորտի աշխատակիցներին,
3. Այն հաշվապահներին, ովքեր կադրային հաշվապահության մասով հաճախ են հարցեր ունենում,
4. Գլխավոր հաշվապահներին,
5. Ֆինանսական տնօրեններին,
6. Նրանց, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն։

Դասընթացի առավելությունները՝

✔ 12 ամիս անվճար խորհրդատվության հնարավորություն,
✔ Դուք կստանաք 20% զեղչի քարտ «Business Development Group»-ի մյուս թրեյնինգներին մասնակցելու համար,
✔ Կստանաք նաև 10% զեղչի քարտ, որը կարող եք նվիրել մտերիմներին մեր դասընթացներից ցանկացածին մասնակցելու համար,
✔ Դասերը հագեցած են գործնական առաջադրանքներով՝ որպես նյութի ամրապնդման միջոց, ուստի թրեյների հետ կապը և նյութի յուրացումը շարունակվում է նաև թրեյնինգային ժամից դուրս:

Դաս 1

ՀՀ Աշխատանքային Օրենսգիրքը

Դաս 2

ՀՀ Եկամտային Հարկի մասին օրենքը

Դաս 3

Մայրության և հիվանդության նպաստների մասին օրենքը (հաշվարկներ)

Դաս 4

Արձակուրդայինի (ամենամյա, հղիության և ծննդաբերության, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի, ուսումնական, չվճարվող) և վերջնահաշվարկի հաշվարկում

Դաս 5

Աշխատաժամանակի հաշվարկման՝ Ձեր կազմակերպության պահանջներին համապատասխանեցնելու հմտություններ

Դաս 6

Աշխատավարձի հաշվարկման առանձնահատկությունները՝ կապված հավելյալ աշխատանքի, տոն և հիշատակի օրերի աշխատանքի, ծանր և վնասակար աշխատանքերի պայմաններում

Դաս 7

Աշխատանքային պայմանագիր կազմելու, փոփոխության և լուծարման կարգի հմտություններ

Դաս 8

Աշխատանքային պայմանագիր կազմելու, փոփոխության և լուծարման փաստաթղթավորման հմտություններ

Դաս 9

Գործուղումների փաստաթղթավորման և հաշվառման կարգի հմտություններ

Դաս 10

Կադրային հաշվապահության՝ Հայկական Ծրագրերով վարման (աշխատավարձի բաժին) հմտություններ

Դաս 11

Էլեկտրոնային եղանակով հայտերի կազմման և ուղարկման, Եկամտային հարկի հաշվարկի կազմման և ուղարկման հմտություններ

Դաս 12

Քննություն


Օրերը և ժամերը՝ երկուշաբթի և ուրբաթ՝ 19:00

Լեզուն՝ հայերեն

Ամփոփումը՝ քննություն

Հավաստող փաստաթուղթը՝ սերտիֆիկատ