Մոտակա Դասընթացներ

Հաշվապահություն սկսնակների համար

Հայկուհի Հարությունյան /
2020-09-14

Ֆինանսական մոդելավորում. պրակտիկ դասընթաց

Հայկ Ղալեչյան և Արմեն Պետրոսյան /
2020-09-08

SMM Architecture

Arman Chilingaryan /
2020-08-21

Python: Fundamental course

Ռոմեո Ավագյան /
2020-08-20

Graphic Design

Լիդիա Պակովա /
2020-08-27

SEO: A to Z

Արաքս Նալբանդյան /
2020-08-17

Կադրային գործ

Սուսաննա Ամիրյան /
2020-09-08

HR Management

Image Alt

HR Management

HR Management

Ժամանակակից աշխարհում օր օրի աճում է HR-ի դերն և նշանակությունը. նա ընկերությունների հաջողության և մրցունակության կարևորագույն գործոնն է:

BDG-ն մեկնարկում է «HR Management» օնլայն դասընթացը, որը HR աշխարհի ներածություն է՝ հիմնական գործառույթներով, գործընթացներով, HR մասնագետի դերով ու նշանակությամբ:

 

Դասընթացը նախատեսված է

➤ սկսնակ HR մասնագետների,

➤ HR-ով հետաքրքրվածների համար:

Դասընթացի մասնակիցները կձևավորեն ամբողջական պատկերացում, թե ինչ է HR-ը, ինչպես նաև հնարավորություն կունենան հասկանալու, թե HR-ի որ ուղղությունն է առավել համապատասխանում իրենց անձնային և մասնագիտական առանձնահատություններին։

 

Ծրագրի ավարտին մասնակիցները

➤ Կհասկանան և կկարևորեն ՄՌԿ դերը ժամանակակից գործարարության պայմաններում

➤ Կպատկերացնեն ՄՌԿ հիմնական գործառույթները

➤ Կծանոթանան ՄՌԿ հիմնական գործընթացներին և գործիքներին

➤ Կստանան նյութեր և գրականություն հետագա զարգացման համար

➤ Կստանան հասանելիություն Հայաստանում HR ոլորտի հիմնական ռեսուրսներին և մասնագիտական համայնքին

➤ Կապ կհաստատեն ոլորտի մասնագետների հետ՝ հետագա գործնական հարցերի և խորհրդատվության համար

Դասընթացը կառուցված է գործնական իրավիճակների վերլուծության և դրա միջոցով տեսական նյութի ներկայացման վրա։ Կիրառվելու է համադրված մեթոդներով ուսուցում, ինչպես նաև նախատեսված են տնային անհատական առաջադրանքներ։

Մասնակցության համար ցանկալ է ընդհանուր պատկերացում ունենալ կազմակերպությունների գործունեության վերաբերյալ:

 

Թրեյնինգի հավելյալ առավելությունները՝

➤ 20% զեղչի քարտ «Business Development Group»-ի մյուս թրեյնինգների համար։

➤ 10% զեղչի քարտ, որը կարող ես նվիրել մտերիմներին մեր դասընթացներից ցանկացածին մասնակցելու համար։

➤ Cinema Star-ում 10% զեղչի քարտ։

Դասերը հագեցած են գործնական առաջադրանքներով՝ որպես նյութի ամրապնդման միջոց, ուստի թրեյների հետ կապը և նյութի յուրացումը շարունակվում է նաև թրեյնինգային ժամից դուրս։

Դաս 1

ՄՌԿ ընդհանուր բնութագիրն ու դերը

  • ՄՌԿ զարգացումը և ռազմավարական նշանակությունը
  • ՄՌԿ գործառույթները

Դաս 2

Ըստ կոմպետենտությունների ՄՌ կառավարում

  • Կոմպետենտությունների էությունը և տեսակները
  • ՄՌԿ մասնագետի առաջնային կոմպետենտությունները

Դաս 3

ՄՌԿ ռազմավարական պլանավորում

  • Կազմակերպական նախագծում 
  • Աշխատանքի վերլուծություն
  • ՄՌԿ բյուջեի կազմում

Դաս 4

Հավաքագրում և ադապտացում

  • Հավաքագրման փուլերը և տեսակները
  • Աշխատակիցների ընտրության մեթոդները
  • Արդյունավետ հարցազրույցների ակցնակում

Դաս 5

Կատարողականի կառավարում

  • Կատարողականի գնահատման գործընթացը և սկզբունքները
  • Գնահատման ժամանակակից մեթոդները

Դաս 6

Ուսուցում և զարգացում

  • Ուսուցման և զարգացման գործընթացը
  • Զարգացման եղանակները և մեթոդները
  • Ղեկավարների զարգացման առանձնահատկությունները

Դաս 7

Աշխատակիցների մոտիվացիա

  • Մոտիվացիայի տեսակները
  • Փոխհատուցումներ և արտոնություններ
  • Աշխատակիցների բարեկեցությունը (employee well-being)

Դաս 8

 Տաղանդների կառավարում

  • Տաղանդների կառավարման էությունը և գործիքները
  • Առաջխաղացման կառավարում

Դաս 9

Կազմակերպական մշակույթ

  • Կազմակերպական մշակույթի տեսակները
  • Կազմակերպական մշակույթի զարգացման փուլերը
  • Կազմակերպական կոմունիկացիաներ

Դաս 10

ՄՌԿ ոլորտային առանձնահատկությունները և ապագան

  • Կոմերցիոն և ոչ կոմերցիոն կազմակերպություններում ՄՌԿ առանձնահատկությունները
  • ՄՌԿ սպեցիֆիկան ըստ մասնակիցներին հետաքրքրող ոլորտների (օր․ IT, արտադրություն, կոմերցիա, տուրիզմ, հյուրընկալություն, կրթություն, առողջապահություն, կրեատիվ բիզնես, պետական համակարգ, այլ)։
  • ՄՌԿ ապագան

Դաս 11

Քննություն, հարց պատասխան

 


Տեխնիկական տվյալներ.

Օրերը և ժամերը՝ չորեքշաբթի՝ 19։00 և շաբաթ՝ 14։00
Լեզուն՝ հայերեն
Ամփոփման ձևը՝ քննություն
Հավաստող փաստաթուղթը՝ սերտիֆիկատ
Թրեյնինգի ձևաչափը՝ օնլայն