Մոտակա Դասընթացներ

UI/UX Design

Հայկ Գրիգորյան /
2021-02-02

Ֆինանսական մոդելավորում. պրակտիկ դասընթաց

Հայկ Ղալեչյան և Արմեն Պետրոսյան /
2021-02-09

Automation QA

Հայկ Համբարձումյան /
2021-01-19

SMM Architecture

Արման Չիլինգարյան /
2021-01-21

Կադրային գործ

Սուսաննա Ամիրյան /
2021-01-25

SEO: A to Z

Արաքս Նալբանդյան /
2021-01-27

Design Recharge: Advanced Course for Designers

Վահան Բալասանյան /
2021-01-19

Graphic Design

Շուշան Տոնոյան /
2021-01-18

Հարկային Օրենսդրություն

Էդգար Վահրադյան /
2021-02-06

Java/Spring fr.

Image Alt

Java/Spring fr.

Java/Spring fr.

Ո՞րն է ծրագրավորման այն լեզուն, որ մեծ հնարավորություններ է տալիս։ Ճի՛շտ է, Java լեզուն։ Ծրագրավորողների 40,2%-ն օգտագործում է Java: Տարիներ շարունակ Java-ն եղել է և մնում է պահանջված, քանի որ ունի մի շարք կարևոր հատկանիշներ․

• Java-ն պարզ լեզու է
• Java-ն ունի գրադարանների և ֆրեյմվորքերի բազմազանություն
• Java-ն ունի մեծ համայնք
• Java-ն ունի տեխնիկական մեծ հնարավորություններ
• Java-ն ամենատարածված լեզուներից է
• Java-ն, անկախ օպերացիոն համակարգից, աշխատում է ցանկացած միջավայրում

Ահա մի քանի կարևոր կետ, որ կօգնեն քեզ ճիշտ որոշում կայացնել։ Java-ն հնարավորություն է տալիս թևակոխել ԲՏ ոլորտ և ունենալ հեռանկարային, բարձր վարձատրվող աշխատանք։ Իսկ դասընթացի առումով մենք, ինչպես միշտ, քո կողքին ենք։

ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համատեղ իրականացնում ենք «Java» դասընթացը, որի նպատակն է օգնել բոլոր ցանկացողներին ստանալ համապատասխան որակյալ կրթություն, ունենալ պահանջված և բարձր վարձատրվող աշխատանք, խորացնել մասնագիտական գիտելիքները և գրանցել կարիերայի աճ։

Ո՞ւմ համար է դասընթացը

• Ուսանողների համար
• Covid-19 վարակի հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և
ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) ներկայացուցիչների համար
• ԲՏ ոլորտի սկսնակների համար
• ԲՏ ոլորտում աշխատող մասնագետների համար
• Ցանկացած անձի համար, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն

Ի՞նչ է տալիս դասընթացը

• Java և Spring Framework իմացություն,
• Java ծրագրավորման լեզվում խորացված գիտելիքներ,
ծրագրավորման հիմունքների իմացություն,
• ծրագրավորման տիպիկ խնդիրներ լուծելու կարողություն,
• փոքր հավելվածներ կազմելու կարողություն,
•Java-ում մուտքի ու ելքի, maven գործիքի, Spring Framework-ի վերաբերյալ գիտելիքներ։

Ինչպե՞ս դիմել

• Լրացնել գրանցման թերթիկը
• Հանձնել առցանց թեստ
• Սպասել մասնագետի զանգին

Ծրագրին կարող են մասնակցել Երևանից` 18 տարին, իսկ Արցախի Հանրապետությունից և ՀՀ մարզերից` 16 տարին լրացած անձինք, ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:

Մասնակիցը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝ անգլերենի և մաթեմատիկայի բազային գիտելիքներ, համակարգչից օգտվելու և համացանցով աշխատելու հմտություններ, զարգացած տրամաբանություն։
Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից, նախագծերի իրականացումից։

Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված «Zoom» ծրագրային ապահովման միջոցով:
Ինքնուրույն աշխատանքի ստուգման համար օգտագործվելու են Typeform և Google Forms համակարգերը, որոնք թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։

Լավագույն արդյունքներ ցուցաբերած (80% և ավելի արդյունքներ) ուսանողների ընկերության կողմից տրվելու է վարձավճարի 10%-ի չափով գումարի ետվերադարձ։

Ո՞վ է դասավանդելու

Վիլյամ Առուստամյան 
Լուիզա Խառատյան
Տիգրան Սարիբեկյան 
Հովհաննես Տոնականյան 
Արեն Մայիլյան 
Տիգրան Հովսեփյան
Էդգար Այվազյան
Սերգեյ Թանթուշյան — Մաստեր կլաս