Մոտակա Դասընթացներ

Sales DNA

Անդրեյ Գոլովանով /
2020-06-26

Agile Project Management Essentials

Արման Գրիգորյան /
2020-06-19

Ֆինանսական մոդելավորում. պրակտիկ դասընթաց

Հայկ Ղալեչյան և Արմեն Պետրոսյան /
2020-06-09

Graphic Design

Շուշան Տոնոյան /
2020-06-11

Automation QA

Հայկ Համբարձումյան /
2020-06-06

Python: Web Development

TEst

Test Title

Image Alt

Python: Web Development

Python: Web Development

Python-ը որպես ծրագրավորման լեզու սովորաբար օգտագործվում է փլագինների և սկրիպտերի համար, բայց միևնույն ժամանակ օգտագործվում է համակարգային ադմինիստրացիայում գիտական նպատակներով ստեղծված վեբ ծրագրերի համար։ Կարծիք կա, որ ծրագրավորում չիմացող մարդիկ չեն կարող սովորել այս լոզուն, բայց Python-ին տիրապետելը շատ հեշտ է և շատ հարմար է այն սովորելը որպես ծրագրավորման առաջին լեզու։ Ինչ վերաբերում է Django-ին, այն Python-ահեն անվճար ու բաց կոդով վեբ գրադարան է, որի հիմնական նպատակը բարդ, տվյալների բազայի վրա հիմնված կայքերի ստեղծումը հեշտացնելն է։ 

Նոյեմբերի 21-ից «Business Development Group»-ն սկսում է «Python: Web Development» դասընթացը սկսնակների և նրանց համար, ովքեր ցանկանում են անցնել Python լեզվին։ Դասընթացը բաղկացած է 2 մասից․ Python (3 ամիս) և Django (2 ամիս)։ Վերջինս իր հերթին բաժանված է 2 մասի․ առաջին ամիսը Django-ի դասընթացն է և վեբ ծրագրերի կառուցվածքը, իսկ երկրորդը՝ նոր պրոյեկտ ստեղծելու ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆՎՃԱՐ մասն է, որին կարող են մասնակցել միայն քննությունից 80% և ավելի միավորներ գրանցած ուսանողները։

Դասընթացին կարող են մասնակցել․

  • Սկսնակները,
  • Ծրագրավորողներն, ովքեր չունեն Python-ի փորձ,
  • Ծրագրավորողներն, ովքեր ուզում են ծրագրավորման լեզուն փոխել Python-ի։

Դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն Python լեզվի կոնցեպտը և կկարողանան աշխատել Django-ի գրադարանով։ Գերազանց ուսանողները նաև կունենան իրենց անձնական պրոյեկտը դասընթացի հինգերորդ ամիսն ավարտելուց հետո։

Դասընթացը կանցկացվի հետևյալ մեթոդներով․ դասախոսություններ, առաջադրանքներ, առաջադրանքների քննարկում, տնային առաջադրանքներ, ծրագրի վրա հիմնված ուսուցում և քննություն։

Դասընթացին մասնակցելու հիմնական պահանջներն են․ մաթեմատիկայի հիմունքների իմացություն և համակարգչային հմտություններ։

Թրեյնինգի հավելյալ առավելությունները՝

✔ Դուք կստանաք 20% զեղչի քարտ «Business Development Group»-ի մյուս թրեյնինգների համար,

✔ Կստանաք նաև 10% զեղչի քարտ, որը կարող եք նվիրել մտերիմներին մեր դասընթացներից ցանկացածին մասնակցելու համար,

✔ Դասերը հագեցած են գործնական առաջադրանքներով՝ որպես նյութի ամրացման միջոց, ուստի թրեյների հետ կապը և նյութի յուրացումը շարունակվում է նաև թրեյնինգային ժամից դուրս:

ՓՈՒԼ I

Python (3 ամիս)

  • Introduction to programming,
  • Types and Variables,
  • List, Str, Dict, Set, Tuple,
  • Functions and Modules,
  • Control Flow,
  • Files I/O,
  • Exceptions,
  • Introduction to class,
  • Class methods,
  • Inheritance,
  • Polymorphism,
  • Standard Library.
  • ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՓՈՒԼ II

DJANGO (1 ամիս)

  • Introduction to web programming,
  • Models and Databases,
  • Models, Templates and Views. Fun with Forms,
  • User authentication,
  • API, REST,
  • HTML/CSS/JS(JQUERY),
  • Project.
  • ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Օրերը և ժամերը՝ երեքշաբթի և հինգշաբթի՝ ժ․ 19։00-ին

Լեզուն՝ անգլերեն

Ամփոփման ձևը՝ քննություն

Հավաստող փաստաթուղթը՝ սերտիֆիկատ

Վայրը՝ Հր․ Քոչարի փ․ 4, «Բարեկամություն» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 4-րդ լսարան