Quality Engineering
Որակի վերահսկումն անփոխարինելի դեր ունի ցանկացած ոլորտում, իսկ ՏՏ սեգմենտի համար՝ առավել ևս։ Այսօր, երբ երկրաչափական պրոգրեսիայով զարգանում է ՏՏ ոլորտը, մեծանում է որակի վերահսկման բարձրակարգ մասնագետների պահանջարկը։
Եթե որոշել ես սկսել կամ զարգացնել քո կարիերան, որակի վերահսկումը լավագույն տարբերակն է, քանի որ բացահայտում են ծրագրերի և հավելվածների թույլ կողմերը, ինչի արդյունքում ծրագրավորողները կարողնաում են շտկել դրանք։
Հաշվի առնելով որակի վերահսկման և թեստավորման մասնագետների պահանջարկը և համընդհանուր հետաքրքրությունն այդ մասնագիտության հանդեպ, մենք որոշել ենք ուրախացնել քեզ լավ նորությամբ։
ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համատեղ իրականացնում ենք «Quality Engineering» դասընթացը, որի նպատակն է օգնել բոլոր ցանկացողներին ստանալ համապատասխան որակյալ կրթություն, ունենալ պահանջված և բարձր վարձատրվող աշխատանք, խորացնել մասնագիտական գիտելիքները և գրանցել կարիերայի աճ։
Ո՞ւմ համար է դասընթացը
✔ Ուսանողների համար
✔ Covid-19 վարակի հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն)
✔ ներկայացուցիչների համար
✔ ԲՏ ոլորտի սկսնակների համար
✔ ԲՏ ոլորտում աշխատող մասնագետների համար
Ցանկացած անձի համար, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն
Ի՞նչ է տալիս դասընթացը
✔ Manual QA, Automation QA
✔ Թեստավորման հիմունքների իմացություն
✔ Թեստավորման ստատիկ և դինամիկ տեխնիկաների իմացություն
✔ AGILE մեթոդաբանության, SCRUM/Kanban Framework-ի իմացություն
✔ Branch Management–ի վերաբերյալ գիտելիքներ՝ Git/Github
✔ Python, Visual Studio Code environment իմացություն
✔ Object Oriented Programming իմացություն
✔ Web/desktop/mobile հավելվածների կառուցվածքի մասին գիտելիքներ
✔ Selenium
Ինչպե՞ս դիմել
✔ Լրացնել գրանցման թերթիկը
✔ Հանձնել առցանց թեստ
✔ Սպասել մասնագետի զանգին
Ծրագրին կարող են մասնակցել Երևանից` 18 տարին, իսկ Արցախի Հանրապետությունից և ՀՀ մարզերից` 16 տարին լրացած անձինք, ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:
Մասնակիցը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝ անգլերենի և մաթեմատիկայի բազային գիտելիքներ, համակարգչից օգտվելու և համացանցով աշխատելու հմտություններ, զարգացած տրամաբանություն։
Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից, նախագծերի իրականացումից։
Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված «Zoom» ծրագրային ապահովման միջոցով:
Ինքնուրույն աշխատանքի ստուգման համար օգտագործվելու են Typeform և Google Forms համակարգերը, որոնք թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։
Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։
Լավագույն արդյունքներ ցուցաբերած (80% և ավելի արդյունքներ) ուսանողներին ընկերության կողմից տրվելու է վարձավճարի 10%-ի չափով գումարի հետվերադարձ։
Ո՞վ է դասավանդելու
Նելլի Կրտյան
Վարդան Խալաթյան
Աննա Հարությունովա
Հայկ Համբարձումյան
Ալմաստ Ամիրյան
Մարիա Մանուկյան
Սերգեյ Թանթուշյան