Sales Professional Course | Workshop
Վաճառքն ունի հստակ սահմանված օրենքներ և հնարքներ, որոնք աշխատանքի արդյունքներն աննախադեպ են դարձնում։ Աշխատանքի արդյունավետությունը զարգացնելու համար անհրաժեշտ են վաճառքի նրբությունների վերաբերյալ գիտելիքներ, որոնք դու ձեռք կբերես մեր դասընթացի արդյունքում։
«Sales Professional Course | Workshop» դասընթացը քեզ համար է, եթե
— Ուզում ես ուժերդ փորձել վաճառքների ոլորտում
— Թարմ շունչ ես ուզում հաղորդել քո կարիերային
— Ուզում ես աշխատել վաճառքների ոլորտում
— Գործող մասնագետ ես, բայց ուզում ես կատարելագործվես
Դասընթացի գլխավոր նպատակը կադրերի հավաքագրումն է․ մենք մարզելու և զարգացնելու ենք քեզ ու քո գիտելիքները։Լավագույն արդյունքը ցուցաբերած 4-5 հոգուն ընդունելու ենք BDG թիմ աշխատանքի և վերադարձնելու ենք դասընթացի արժեքը։
Մասնակիցները պետք է լավ իմանան հայերեն և անգլերեն, ունենան հստակ և գեղեցիկ խոսք, տիրապետեն հաղորդակցման հմտություններին։
Դասընթացն իրականացնում ենք պրակտիկ մեթոդներով․ դու կսովորես վաճառքների բազային 5 փուլերը և նոր հնարքներ այդ փուլերից յուրաքանչյուրի համար, կկարողանաս կազմել վաճառքի գրագետ սկրիպտ, ինչը քեզ մրցունակ կդարձնի աշխատաշուկայում։ Դու ձեռք կբերես գիտելիքներ նոր հաճախորդների ներգրավման, նրանց հավատարիմ դարձնելու և արդյունավետ հաղորդակցվելու վերաբերյալ։
Պրոցեսը՝ դաս, քննարկում, պրակտիկ առաջադրանք, առաջադրանքի քննարկում։
Ձեզ համար դասընթացն ունի նաև այլ առավելություններ․
- 12 ամիս անվճար խորհրդատվության հնարավորություն,
- 20% զեղչի քարտ «Business Development Group»-ի մյուս թրեյնինգների համար,
- 10% զեղչի քարտ, որը կարող ես նվիրել մտերիմներին մեր դասընթացներից ցանկացածին մասնակցելու համար։
Դաս 1
Ներածություն
- Ի՞նչ է վաճառքը
- Վաճառքի հիմնաքարերը
- Վաճառքի ենթագիտակցական և գիտակցական կողմերը
- Վաճառքի տրիգերներ
- Վաճառքի բեզնես պրոցեսները
Դաս 2
Ողջունում
- Ներկայացում/ Ծանոթություն
- Կոնտակտի ստեղծում/ ինչպե՞ս սկսել խոսակցությունը
- Որոշում կայացնող անձի հետ կոնտակտի ստեղծում
- Անհավասար դիրքեր հաճախորդի հետ
- Ինչպես պատրաստվել վաճառքի/բանակցությունների
- Պրակտիկ հանձնարարություն
Դաս 3
Կարիքների բացահայտում
- Կարիքների հիմնական տեսակները
- Կարիքների բացահայտման տեխնիկաներ
- Կարիքները բացահայտող հարցերի տեսակները
- Երկրորդային կարիքների ակտիվացում
- SPIN մեթոդ
- Պրակտիկ հանձնարարություն
Դաս 4
Առաջարկ
- Առաջարկների տեսակներ
- Սխալ առաջարկի ներկայացում
- Առաջարկի ընթացքում օգտագործվող մեթոդներ
Դաս 5
Բանակցություն գնի շուրջ
- Քննարկում գնի շուրջ
- Գնային քննարկումների մեթոդներ
- Գնից բացի այլ պայմաններ
- Մերժումների պրոֆիլակտիկա
- Գործողության կոչ (call to action)
Դաս 6
Աշխատանք մերժումների հետ
- Ինչպես անցնել քարտուղարին
- Մերժման տեսակներ
- Մերժումների հետ աշխատելու մեթոդներ
- Մերժումների սկրիպտերի կազմում
Դաս 7
Գործարքի փակում / ավարտ
- Գործարքի փակման բազային կանոններ
- Ինչպես ուղղորդել հաճախորդին դեպի վաճառք
- Նյուանսներ, որոնք խանգարում են որոշում կայացնելուն
- Պատճառ գնումը չհետաձգելու համար
- Պրակտիկ հանձնարարություն
Դաս 8
Ամփոփում
- Վաճառքի սկրիպտի պատրաստում ամբողջ ցիկլի համար (յուր․մասնակցի կողմից)
- Վաճառքի սկրիպտի պրակտիկ փորձարկում
ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Տեխնիկական տվյալներ.
Օրերը և ժամերը՝ չորեքշաբթի՝ 19։00 և շաբաթ՝ 14։00
Լեզուն՝ հայերեն
Ամփոփման ձևը՝ քննություն
Հավաստող փաստաթուղթը՝ սերտիֆիկատ
Վայրը՝ Սունդուկյան 14բ