Մոտակա Դասընթացներ

Practical Digital Marketing

Արեգ Վարդանյան /
2021-03-24

Կադրային գործ

Սուսաննա Ամիրյան /
2021-03-12

First Time Tech Manager

Համլետ Ասլանյան /
2021-03-09

Agile Project Management Essentials

Արման Գրիգորյան /
2021-03-02

SMM Architecture: Advanced

Image Alt

SMM Architecture: Advanced

SMM Architecture: Advanced

«SMM Architecture: Advanced»-ի նպատակն է մասնակիցներին փոխանցել թվային մարքեթինգի պրակտիկ գիտելիքներ, սոցիալական մեդիաներում մարքեթինգի ավտոմատացման գործիքներով և գովազդի խորացված գործիքակազմով կատարել բիզնեսի օնլայն առաջխաղացում։

«Business Development Group»-ում կմեկնարկի դասընթացը, որի հիմքում դրված են հետևյալ սկզբունքները․
Տիրապետել էլ․ փոստի և մեսինջերների ավտոմատացման գործիքներին,

— Ստեղծել հաճախորդների ներգրավման, պահպանման և լոյալության բարձրացման ռազմավարություն,
— Բացահայտել հաճախորդների հետ առցանց շփման բոլոր առերևույթ ձևաչափերը,
— Վերլուծել ստացված ցուցանիշները և չափել արդյունքները։

Մասնակցության համար կարող են դիմել․

— Թվային մարքեթինգի միջին և միջինից բարձր գիտելիքներ ունեցող անձինք,
— Փոքր, միջին և մեծ բիզնեսների ներկայացուցիչներ,
— Գովազդի, մարքեթինգի և վաճառքների ոլորտում աշխատողներ,
— SMM ոլորտում առավել խորացված գիտելիքներ ձեռք բերել ցանկացողներ,
— Կազմակերպության մարքեթինգը ավտոմատացնել ցանկացողներ,
— Թվային մարքեթինգով և մեսինջեր մարքեթինգի ավտոմատացմամբ ոգեշնչված անձինք։

Արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն խորացված պրակտիկ գիտելիքներ թվային մարքեթինգում, կստանան մեսինջերների միջոցով առաջխաղացում կատարելու հմտություններ, կկարողանան չատբոտերով մարքեթինգային գործողությունները ավտոմատացնել, առավել խորացված թիրախավորմամբ իրականացնել գովազդային արշավներ հնարավոր գործիքակազմերի կիրառմամբ, օգտագործել սոց. հարթակների հնարավոր առավելությունները բիզնեսն առաջխաղացնելու համար։

Դասընթացն անցկացվելու է տեսական դասախոսությունների, մարքեթինգային տերմինների ուսուցման, պրակտիկ հարց ու պատասխան քննարկումների, տնային առաջադրանքների, առաջադրանքների անհատական և խմբային քննարկումների մեթոդով։ Իսկ ավարտին անցկացվելու է ամփոփում-քննություն և սերտիֆիկացում։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ հիմնարար պատկերացումներ սեփական ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման մասին, ամբողջական պատկերացում սեփական բիզնեսի թիրախային լսարանի մասին, անգլերենի նվազագույն իմացություն (գովազդի տերմինաբանությունը բացատրվում է անգլերենով), սոցցանցերում լինել պարտադիր գրանցված օգտատեր (Facebook, Instagram, LinkedIn, Telegram), սոցցանցերում առաջխաղացում կատարելու միջին գիտելիքներ, ունենալ գովազդների և թիրախավորման նվազագույնը 3 ամսվա փորձառություն Facebook / Instagram սոցցանցերում, և վերջապես, ունենալ սովորելու անսպառ մոտիվացիա։

Թրեյնինգի հավելյալ առավելությունները՝

✔ Դուք կստանաք 20% զեղչի քարտ «Business Development Group»-ի մյուս թրեյնինգների համար,
✔ Կստանաք նաև 10% զեղչի քարտ, որը կարող եք նվիրել մտերիմներին մեր դասընթացներից ցանկացածին մասնակցելու համար,
✔ Դասերը հագեցած են գործնական առաջադրանքներով՝ որպես նյութի ամրացման միջոց, ուստի թրեյների հետ կապը և նյութի յուրացումը շարունակվում է նաև թրեյնինգային ժամից դուրս:

Դաս 1

  • Թվային մարքեթինգի ներածություն, թվային մարքեթինգի ուղղությունները, Email եւ Messenger մարքեթինգ, գործառույթները, կրեատիվները եւ
    կիրառելիության մոտեցումները, հարթակները, գործիքակազմը, email-երի ինտեգրացումն այլ գործիքների հետ, բազաների հետ աշխատանք

Դաս 2

  • Facebook չատբոտ մարքեթինգ. Չատբոտերի աշխատելու սկզբունքները, հաշվի կարգավորումները, լսարանները, նոր հետեւորդների ներգրավումը գովազդներով, օրգանիկ ճանապարհով, լենդինգներից եւ վիջեթներից,
    պատասխանների ավտոմատացումը

Դաս 3

  • Facebook չատբոտ մարքեթինգ. Հաղորդագրությունների կարգավորումը,
    գործիքակազմի հնարավորությունները, աշխատանք հետեւորդների հետ, սեգմենտավորում, մասսայական նամակների ուղարկում բոտերի միջոցով

Դաս 4

  • Facebook չատբոտ մարքեթինգ. Լիդոգեներացում, օֆլայնից օնլայն հաճախորդների ներգրավում, հաճախորդների բազայի ավելացում, պրոմո-
    ակցիաների, հարցումների եւ թեստերի կազմում չատբոտերով, երկարաժամկետ եւ նպատակային պլանավորվող հաղորդագրություններ

Դաս 5

  • Facebook չատբոտ մարքեթինգ. Չատբոտերի ինտեգրացումն այլ գործիքների հետ, վճարովի գործիքների ուսումնասիրություն, սեփական բոտի պատրաստում, թեստավորում, ցուցանիշների վերլուծություն

Դաս 6

  • Telegram մարքեթինգ. անձնական հաշիվ, խմբեր, ալիքներ, բոտեր. տարբերությունները, հնարավորությունները եւ կիրառելիության
    մոտեցումները

Դաս 7

  • Telegram մարքեթինգ. Բոտերի տեսակները, բոտերի օգտագործման առավելությունները, անձնական բոտի ստեղծումը, բոտերը բիզնեսի համար, բոտեր ստիկերներ ստեղծելու համար

Դաս 8

  • WhatsApp մարքեթինգ. WhatsApp-ի հաշիվների տարբերությունները, WhatsApp-ի կիրառելիությունը բիզնեսում, Facebook-ից տրաֆիկի ներգրավումը դեպի WhatsApp, աշխատանք լսարանի հետ
    Viber մարքեթինգ. Viber-ի կիրառելիությունը բիզնեսում, Public հաշիվներ, չատբոտեր եւ անհատական ստիկերներ

Դաս 9

  • LinkedIn գովազդ. Գովազդային հաշվի կարգավորումներ, LinkedIn-ի օգտատիրոջ վարքագծի վերլուծություն, սեգմենտավորում, LinkedIn գովազդի տեսակները, տարբերությունները եւ թիրախավորման առանձնահատկությունները, ռեթարգեթինգի աշխատանքի մեխանիզմները

Դաս 10

  • Facebook Business Manager. Բիզնես հաշվի ստեղծում, կարգավորումներ, անհատական եւ նմանատիպ լսարանների ստեղծում, սեգմենտավորում եւ թիրախավորում, Pixel-ի եւ ռեթարգեթինգի աշխատանքի մեխանիզմները

Դաս 11

  • Ամփոփում, քննություն

Հավելյալ տվյալներ․

Օրերը և ժամերը՝ երկուշաբթի և ուրբաթ՝ 19։30
Լեզուն՝ հայերեն
Ամփոփման ձևը՝ քննություն
Հավաստող փաստաթուղթը՝ սերտիֆիկատ
Թրեյնինգի ձևաչափը՝ Օնլայն