Մոտակա Դասընթացներ

Հաշվապահություն սկսնակների համար

Հայկուհի Հարությունյան /
2020-09-14

Ֆինանսական մոդելավորում. պրակտիկ դասընթաց

Հայկ Ղալեչյան և Արմեն Պետրոսյան /
2020-09-08

SMM Architecture

Arman Chilingaryan /
2020-08-21

Python: Fundamental course

Ռոմեո Ավագյան /
2020-08-20

Graphic Design

Լիդիա Պակովա /
2020-08-27

SEO: A to Z

Արաքս Նալբանդյան /
2020-08-17

Կադրային գործ

Սուսաննա Ամիրյան /
2020-09-08

Հարկային Օրենսդրություն

Image Alt

Հարկային Օրենսդրություն

Հարկային Օրենսդրություն

Հարկային օրենսդրությանը լիարժեք տիրապետելն ապահովագրում է յուրաքանչյուր կազմակերպությանը տարբեր տեսակի անախորժություններից։

Աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար անհրաժեշտ է մշտապես տեղեկացված լինել Հարկային օրենսդրության փոփոխություններին ու համալրումներին։ Նոր թարմացումների հետ ծանոթանալու նպատակով առաջարկում ենք մասնակցել Հարկային օրենսդրության դասընթացին։

Ի դեպ, դասընթացը վերաբերում է ինչպես փորձառու և սկսնակ հաշվապահներին, այնպես էլ.

  1. Տնօրեններին,
  2. Start-up-երի հիմնադիրներին,
  3. Կադրային գործի մասնագետներին,
  4. Հարկային օրենսդրության հետ առընչվող բոլոր աշխատակիցներին։

Դասընթացի արդյունքում Դուք լիարժեք կտիրապետեք և պարզած կլինեք Ձեզ համար ամենախրթին թվացող հարցերը Հարկային օրենսդրության վերաբերյալ։

Դասընթացը բաղկացած է այնպիսի պրոցեսներից, ինչպիսիք են դասը, քննարկումը, առաջադրանքի հանձնարարումը, առաջադրանքի քննարկումը։ Դասերը հագեցած են գործնական առաջադրանքներով՝ որպես նյութի ամրապնդման միջոց, ուստի թրեյների հետ կապը և նյութի յուրացումը շարունակվում է նաև թրեյնինգային ժամից դուրս:

Ձեզ համար դասընթացն ունի նաև այլ առավելություններ․

  • 12 ամիս անվճար խորհրդատվության հնարավորություն,
  • 20% զեղչի քարտ «Business Development Group»-ի մյուս թրեյնինգների համար,
  • 10% զեղչի քարտ, որը կարող ես նվիրել մտերիմներին մեր դասընթացներից ցանկացածին մասնակցելու համար։

ՓՈՒԼ I

Դաս 1

  • Ընդհանուր հասկացություններ
  • Հարկի եւ վճարների տեսակներ, հարկման համակարգեր
  • Հարկի սահմանման ընդհանուր պայմանները
  • Կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք։ Ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ
  • Փոխկապակցված կազմակերպությունները

Դաս 2

  • Արտարժույթային գործարքներ
  • Հարկային հաշվարկներ։ Գործունեության դադարեցման դիմումներ
  • Հաշվարկային փաստաթղթեր։ Անվավեր, ճշգրտում, չեղարկում
  • Դրամարկղային գործառնություններ։ Դրամարկղային գործառնությունների հետ կապված պատասխանատվության միջոցներ

Դաս 3

  • Թեստ 1-ին եւ 2-րդ դասերի վերաբերյալ
  • Ընտանեկան ձեռնարկություն։ Կոմիսիայի գործակալության եւ համատեղ գործունեության պայմանագրեր

Դաս 4

  • Արտոնագրային հարկ

Դաս 5

  • Թեստ 3-րդ եւ 4-րդ դասերի վերաբերյալ
  • Շրջանառության հարկ
  • Արտոնագրային եւ շրջանառության հարկի խնդիրների հանձնարարում՝ տանը լուծելու համար

Դաս 6

  • Խնդիրների քննարկում
  • Եկամտային հարկ

Դաս 7, 8

  • Շահութահարկ

ՓՈՒԼ II

Դաս 9

  • Թեստ 6-րդ, 7-րդ եւ 8-րդ դասերի վերաբերյալ
  • Շահութահարկի խնդիր

Դաս 10, 11

  • ԱԱՀ

Դաս 12

  • Թեստ 10-րդ եւ 11-րդ դասերի վերաբերյալ
  • ԱԱՀ-ի խնդիր

Դաս 13

  • Գույքահարկ, անշարժ գույքի հարկ, ակցիզային հարկ

Դաս 14

  • Թեստ 13-րդ դասի վերաբերյալ
  • Տույժեր տուգանքների, գույքահարկի, եկամտային հարկի վերաբերյալ խնդիրներ

Դաս 15

  • Հարկային հսկողություն
  • ՀԴՄ կիրառության կանոններ։ ՀԴՄ կանոնների խախտման
    հետ կապված պատասխանատվության միջոցներ

Դաս 16

  • Հարկային պատասխանատվության միջոցներ
  • Թեստ 14-րդ եւ15-րդ դասերի վերաբերյալ: Խնդիրներ

Դաս 16

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ


Տեխնիկական տվյալներ.

Օրերը և ժամերը՝ չորեքշաբթի և ուրբաթ՝ 19։00

Լեզուն՝ հայերեն
Ամփոփման ձևը՝ քննություն
Հավաստող փաստաթուղթը՝ սերտիֆիկատ
Դասընթացի ձևաչափը՝՝ Օնլայն