Մոտակա Դասընթացներ

UI/UX Design

Հայկ Գրիգորյան /
2021-02-02

Ֆինանսական մոդելավորում. պրակտիկ դասընթաց

Հայկ Ղալեչյան և Արմեն Պետրոսյան /
2021-02-09

Automation QA

Հայկ Համբարձումյան /
2021-01-19

SMM Architecture

Արման Չիլինգարյան /
2021-01-21

Կադրային գործ

Սուսաննա Ամիրյան /
2021-01-25

SEO: A to Z

Արաքս Նալբանդյան /
2021-01-27

Design Recharge: Advanced Course for Designers

Վահան Բալասանյան /
2021-01-19

Graphic Design

Շուշան Տոնոյան /
2021-01-18

Հարկային Օրենսդրություն

Էդգար Վահրադյան /
2021-02-06

UI/UX

Image Alt

UI/UX

UI/UX

Տարեցտարի մենք ավելի շատ ժամանակ ենք անցկացնում համացանցում, այցելում բազմաթիվ հարթակներ ու կայքեր՝ ժամանցի, ուսման, աշխատանքի և շատ այլ նպատակներով։ Եվ կա երկու բան, ինչը գրավում է մեր ուշադրությունը՝ կայքերի հարմարությունն ու գեղեկցությունը։ Այդ երկուսի համար պատասխանտու են UI/UX մասնագետները, ովքեր մշակում են հարմար կայքեր։

UI/UX մասնագետ դառնալու կամ մասնագիտական գիտելիքները խորացնելու հարցում, ինչպես միշտ, քո կողքին ենք։
ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համատեղ իրականացնում ենք «UI/UX» դասընթացը, որի նպատակն է օգնել բոլոր ցանկացողներին ստանալ համապատասխան որակյալ կրթություն, ունենալ պահանջված և բարձր վարձատրվող աշխատանք, խորացնել մասնագիտական գիտելիքները և գրանցել կարիերայի աճ։

Ո՞ւմ համար է դասընթացը

✔ Ուսանողների համար
✔ Covid-19 վարակի հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) ներկայացուցիչների համար
✔ ԲՏ ոլորտի սկսնակների համար
✔ ԲՏ ոլորտում աշխատող մասնագետների համար
Ցանկացած անձի համար, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն

Ի՞նչ է տալիս դասընթացը

✔ User Experience (UX)՝ օգտատիրոջ փորձի և User Interface (UI)՝ օգտատիրոջ ինթերֆեյսի իմացություն
✔ Adobe XD Figma իմացություն
✔ Adobe illustrator իմացություն
✔ Adobe Photoshop իմացություն
✔ UI Փաթեթ — UI Kit վերաբերյալ գիտելիքներ
✔ Դիզայն համակարգի կառավարման գործիքներ՝ Zeplin, Invison, Abstract
✔ UX հետազոտություն՝ User Research and Analysis
✔ UI/UX դիզայն պրոցես՝ Wireframing և Prototyping
✔ UX հոգեբանության իմացություն

Ինչպե՞ս դիմել

✔ Լրացնել գրանցման թերթիկը
✔ Հանձնել առցանց թեստ
✔ Սպասել մասնագետի զանգին

Ծրագրին կարող են մասնակցել Երևանից` 18 տարին, իսկ Արցախի Հանրապետությունից և ՀՀ մարզերից` 16 տարին լրացած անձինք, ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:

Մասնակիցը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝ անգլերենի և մաթեմատիկայի բազային գիտելիքներ, համակարգչից օգտվելու և համացանցով աշխատելու հմտություններ, զարգացած տրամաբանություն։
Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից, նախագծերի իրականացումից։

Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված «Zoom» ծրագրային ապահովման միջոցով:
Ինքնուրույն աշխատանքի ստուգման համար օգտագործվելու են Typeform և Google Forms համակարգերը, որոնք թույլ են տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։

Լավագույն արդյունքներ ցուցաբերած (80% և ավելի արդյունքներ) ուսանողներին ընկերության կողմից տրվելու է վարձավճարի 10%-ի չափով գումարի հետվերադարձ։

Ո՞վ է դասավանդելու

Էդուարդ Համբարձումյան
Ինեսսա Ազատյան 
Մարիամ Մորոզովա 
Վահագն Քարամյան 
Սոֆիա Մնացականյան 
Հովհաննես Մանուկյան
Սերգեյ Թանթուշյան 
Շուշանիկ Տոնոյան