Մոտակա Դասընթացներ

Product Management | From Idea to Launch

Սարգիս Բուդաղյան /
2020-07-21

Practical Digital Marketing

Արեգ Վարդանյան /
2020-07-11

Graphic Design

Լիդիա Պակովա /
2020-07-13

Programming Fundamentals with C++

Հովհաննես Տոնականյան /
2020-07-18

Հարկային Օրենսդրություն

Էդգար Վահրադյան /
2020-07-25

MS Excel 0-ից. պրակտիկ դասընթաց

Անի Հարությունյան /
2020-07-21

HR Management

Անուշ Մ. և Սոնա Հ. /
2020-07-22

Հաշվապահություն սկսնակների համար

Հռիփսիմե Վարդանյան /
2020-07-25

SMM Architecture

Արման Չիլինգարյան /
2020-07-28

YouTube Architecture

Image Alt

YouTube Architecture

YouTube Architecture

YouTube-ը դարձել է մեր անփոխարինելի ընկերը, մենք նրան ենք դիմում, երբ ուզում ենք երգ լսել կամ նոր գիտելիքներ ձեռք բերել կամ, պարզապես, օրվա ժամանցի չափաբաժինը ստանալ։

Երբևէ մտածե՞լ ես, որ կարող ես ունենալ սեփական ալիքը, ստեղծել հետևորդների մեծ լսարան և ունենալ դիտողականության բարձր ցուցանիշներ:

Ինչպե՞ս բարձրացնել հոլովակի օրգանիկ ցուցադրությունները և ալիքի դիտելիությունը, ինչպե՞ս գովազդ տեղադրել YouTube-ի բոլոր հասանելի տեղադիրքերում, ինչպե՞ս Live հեռարձակումներ իրականացնել և իմանալ YouTube-ի աշխատանքի մոնետիզացնելու նրբությունները։

Արման Չիլինգարյանն այստեղ է, որպեսզի միասին կառուցեք քո YouTube-ի ապագա ալիքը և պատասխան տաք վիդեոորոնողական թեմայի բոլոր քեզ հուզող հարցերին` ունենալով վերջնական նպատակին ծառայող YouTube-ի ալիք։

Ո՞րն է դասընթացի նպատակը

✓Քեզ տալ թվային մարքեթինգի պրակտիկ գիտելիքներ YouTube վիդեոորոնողական հարթակի մասին
✓ Ձևավորել պատկերացումներ հարթակի ալգորիթմների աշխատանքի վերաբերյալ՝ ինչպես առաջխաղացնել սեփական վիդեոհոլովակը օրգանիկ ճանապարհով և ունենալ ցանկալի արդյունքներ ու բարձր դիտելիության ցուցանիշներ

Ո՞ւմ համար է դասընթացը․

✓ թվային մարքեթինգի ոլորտի փորձառուների,
✓ թվային մարքեթինգի ոլորտում կատարելագործվել ցանկացողների,
✓ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների,
✓ գովազդի, մարքեթինգի և PR-ի ոլորտում աշխատողների,
✓ անհատական բրենդինգով զբաղվել ցանկացողների,
✓ թվային մարքեթինգով և բլոգինգով ոգեշնչվողների,
✓ մարդկանց, ում հոբբին վիդեո նկարելն է,
✓վիդեոյի միջոցով եկամուտ ստանալ ցանակացողների։

«YouTube Architecture» դասընթացի արդյունքում դու կտիրապետես YouTube-ի գործիքակազմին, կկարողանաս առաջխաղացնել սեփական ալիքը և վիդեոները՝ YouTube-ի ալգորիթմին համապատասխան, կկազմես վիդեոյի գրագետ նկարագրություն և բանալի բառեր, կկարողանաս ուղիղ հեռարձակումներ իրականացնել և տեղադրել գովազդ՝ ըստ նշանակության։

Դասընթացն անց ենք կացնելու հետևյալ մեթոդներով՝ տեսական դասախոսություններ, հաջողված քեյսերի ցուցադրում/քննարկում, պրակտիկ հարց ու պատասխան-քննարկումներ, տնային առաջադրանքներ, առաջադրանքների անհատական և խմբային քննարկումներ, նախորդ դասի նյութի ամփոփում, ամփոփում-քննություն, սերտիֆիկացում։

Ի՞նչ է քեզ պետք մասնակցելու համար։

Լինել Google-ի գրանցված օգտատեր, կոնտենտի հետ աշխատելու ցանկություն, SMM-ի և SEO-ի մասին նվազագույն պատկերացումներ, անգլերենի նվազագույն իմացություն (ինտերֆեյսը և գովազդի տերմինաբանությունը բացատրվում է անգլերենով), սովորելու անսպառ մոտիվացիա։

Դասընթացն ունի նաև այլ առավելություններ․

✓ Դառնում ես Business Development Goup-ի անդամ, իսկ գերազանց առաջադիմություն ունենալու դեպքում ստանում պրակտիկայի հնարավորություն մեր գործընկեր կազմակերպություններից մեկում,
✓ Ստանում ես 20% զեղչի քարտ «Business Development Group»-ի մյուս դասընթացների համար,
✓ Ստանում ես 10% զեղչի քարտ, որը կարող ես նվիրել մտերիմներիդ մեր դասընթացներից ցանկացածին մասնակցելու համար,
✓ Դասերը հագեցած են գործնական առաջադրանքներով՝ որպես նյութի ամրապնդման միջոց, ուստի թրեյների հետ կապը և նյութի յուրացումը շարունակվում է նաև թրեյնինգային ժամից դուրս:

Դաս 1

YouTube սոցցա՞նց, թե որոնողական համակարգ

  • YouTube ներածություն
  • YouTube-ի հնարավորությունները
  • YouTube-ի ծառայությունները
  • YouTube-ի ալգորիթմների աշխատանքը

Դաս 2

Վիդեոկոնտենտ եւ օրգանիկ առաջխաղացում

  • YouTube-ի կոնտենտի տեսակները
  • YouTube-ում հաջողված վիդեոհոլովակ ունենալու
    գաղտնիքները
  • YouTube-ի էջի առաջխաղացման սցենարները
  • YouTube-ում վիդեոհոլովակի դիտողականության
    բարձրացման ռազմավարությունը
  • Գրավիչ վերնագրեր, տեքստային
    նկարագրություններ, հեշթեգեր
  • Հեղինակային իրավունքի քաղաքականությունը,
    վիդեոների եւ երգերի կիրառումն առանց կանոնների
    խախտման

Դաս 3

Էջի կարգավորումներ եւ տեսակավորում

  • YouTube-ի էջի կարգավորումները
  • YouTube Personal Account
  • YouTube Branded Account
  • YouTube Creator Studio
  •  YouTube Live

Դաս 4

YouTube SEO

  • Բանալի բառերի ուսումնասիրությունը YouTube-ում
  • YouTube-ի որոնողականության դասակարգումը
  • YouTube-ի վիդեոների օպտիմալացումը եւ
    առաջխաղացումը

Դաս 5

Մոնետիզացիա եւ գովազդ

  • Ինչպե՞ս գումար վաստակել YouTube-ում
  • YouTube Partner Program
  • Վճարովի գովազդները YouTube-ում

Դաս 6

Ամփոփում, քննություն

Հավելյալ տվյալներ․

Օրերը և ժամերը՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ՝ 19։00
Լեզուն՝ հայերեն
Ամփոփման ձևը՝ քննություն
Հավաստող փաստաթուղթը՝ սերտիֆիկատ
Դասընթացի ձևաչափը՝ օնլայն