100% Զբաղված
Դիզայն մտածողությունը ԱԲ դարաշրջանում
- ԱԲ-ի դերը դիզայն մտածողության զարգացման մեջ
- Արժեքի գեներացում
- Մտածողության մրցակցային հմտությունները
- Ուորքշոփ՝ խնդիրների բացահայտումից մինչև լուծում
100% Զբաղված
Երբ:
Օրեր:
Հինգ 19:00 21:30, Շաբ 11։00-17։00
Տևողություն:
Դասերի քանակ:
2 դաս
Այսօր ԱԲ-ն փոխում է աշխատանքի արագությունը, արդյունքը, այսինքն՝ այն, թե ինչ պրոդուկտ ենք ստեղծում մենք, և թե ինչ գործիքներով ենք աշխատում և ստեղծում պրոդուկտը։
Այս ուորքշոփը ևս մեկ անգամ կապացուցի ձեզ, որ ստեղծագործելու պրոցեսում ամենակարևոր դերը ԱԲ-ինը չէ, այլ մարդունն է։
Դուք կսովորեք, թե դիզայն մտածողությունը ինչով է օգնում չկորցնել ուշադրությունը իրական օգտատերերի խնդիրների ուղղությամբ, ինչպես կարելի է կայացնել մտածված պրոդուկտային որոշումներ և օգտագործել ԱԲ-ն որպես գործիք, այլ ոչ որպես մտածողությանը փոխարինող համակարգ։
Ուորքշոփը երկօրյա է։
Առաջին օրը մասնակիցները կստանան մանրամասն գիտելիք, թե ինչպես գաղափարների և ինտերֆեյսերի՝ մի քանի վայրկյանում գեներացնելու դարում հատկապես կարևոր է ճիշտ հարցեր տալը, փրոմփթեր կազմելը, խնդրի էությունը տեսնելը և լուծումների մեջ հստակ տրամաբանություն ունենալը։ Անդրադարձ կլինի նաև նրան, թե ինչպես է փոխվում դիզայների, պրոդուկտի և թիմի դերը, որտեղ է ԱԲ-ն իրական օգուտ տալիս և որտեղ պարզապես առաջընթացի պատրանք ստեղծում։
Երկրորդը օրն ամբողջապես գործնական է։ Այստեղ մասնակիցները սովորած մոտեցումները կկիրառեն իրական օրինակների հիման վրա։ Մասնակիցները կանցնեն դիզայն մտածողության հիմնական քայլերով՝ խնդրի ձևակերպումից և հիպոտեզներից մինչև լուծումների իրականացում՝ օգտագործելով ԱԲ գործիքներով։ Այստեղ մեր հյուր-խոսնակների առաջնորությամբ մասնակիցները ուշադրություն կդարձնեն մտածողության կառուցվածքին, կոնտեքստին և լուծումների որակին, ոչ թե գեներացված տարբերաների քանակին։
Ուորքշոփին կարող են միանալ պրոդուկտ դիզայներները, UX/UI դիզայներները, ովքեր ցանկանում են ԱԲ գործիքների ինտեգրման և ճիշտ կիրառման ժամանակակից գիտելիք ու փորձ ձեռք բերել։ Նրանք կկարողանան իրենց պրոյեկտների, պրոդուկտների և կայքերի համար ստեղծել գրագետ փրոմփթեր, ճիշտ հարցեր տալ, զարգացնել իրենց նախագիծը ԱԲ-ի միջոցով՝ միաժամանակ հարստացնելով մտածողության մոտեցումները։
Ուորքշոփին կարող են միանալ նաև պրոդուկտ մենեջերները, ովքեր կարող են ժամանակակից փորձ և գիտելիք ձեռք բերել պրոդուկտի զարգացման վերաբերյալ, ինչպես նաև դիզայնի թիմերի հետ աշխատանքի կազմակերպման և իրականացման վերաբերյալ։
Դասընթացի ընդունելությունն անցկացվում է հարցազրույցի միջոցով
ԱԲ-ի դերը դիզայն մտածողության զարգացման գործում
Դիզայնում լուծումներ գտնելը
Մտածողության մրցակցային առավելությունները
Արժեք ստեղծելը սեփական պրոդուկտների հիման վրա
Գրագետ ինքնակենսագրականի կազմում
Պրոֆեսիոնալ Linkedin-յան էջի ձևավորում
Պատրաստություն գործատուի հետ հարցազրույցին
Ուղղորդում գործընկեր կազմակերպություններ՝ համապատասխան հաստիքի դեպքում
Տրվում է 30-49% առաջադիմություն ցուցաբերելու դեպքում
Տրվում է 50-79% առաջադիմություն ցուցաբերելու դեպքում
Տրվում է 80%+ առաջադիմություն ցուցաբերելու դեպքում
Թողեք Ձեր տվյալները, եթե BDG համայնքից եք
Ոլորտում 15 տարվա փորձ
Հմուտ թրեյներներ
Անհատական խորհրդատվություն
Աջակցություն աշխատանք գտնելու հարցում
Դասընթացներ բոլոր մակարդակներով
32,500+ ավարտած ուսանող
Մշտական զեղչ՝ հետագա դասերի համար
Տարեկան 450 հաջողած ուսանող
Հաջողված մեթոդիկաների կիրառություն
Ուսանողների ընտրության օբյեկտիվ կարգ
3 տեսակի սերտիֆիկատ
Մշտական կապ ուսանողի հետ
Փորձաշրջանի հնարավորություն կամ աշխատանք գտնելու հարցում աջակցություն՝ CV-ի կազմումից մինչև հարցազրույցի պատրաստություն
Անհատական մոտեցում՝ թեման չհասկանալու, տեխնիկական խնդիր ունենալու կամ ցանկացած այլ հարցի դեպքում
BDG համայնքի անդամակցություն՝ միանալով 32,500 BDG-ականներին և ստեղծելով նեթվորքինգ։
Օնլայն և օֆֆլայն այլ դասընթացներին, միջոցառումներին մասնակցելու համար հատուկ պայմաններ
Մեզ վստահում են առաջատար ընկերությունները, ովքեր կրթությունն առաջնային են համարում։
Մենք վստահ ենք, որ կրթությունն է, որ մեզ հաջողակ է դարձնելու։
Certificate of completion
Lifetime Access
Disccord Communitty
Provided Resources
We are trusted by well-established, successful companies that prioritize education.
We are certain
that education will lead us to success․