Business Development Group
Human Resources ·Օֆլայն

Կադրային Գործ

Ինչո՞ւ մասնակցել «Կադրային Գործ» դասընթացին Այս դասընթացին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքված են գործատու-աշխատակից հարաբերություններով, վճարների հաշվարկով, պայմանագ...

Ինչ կստանաք

  • Աշխատավարձի հաշվարկ
  • Աշխատանքային պայմանագրի կազմում, լուծում, փաստաթղթավորում
  • Գործուղում (փաստաթղթավորում և ոչ միայն)
  • Taxservice.am (գրանցման հայտ, եկամտային հարկ)

Անվճար խորհրդատվություն · Վկայական ավարտից հետո · Գործնական ուսուցում · Վկայականի պատրաստ · BDG՝ սկսած 2009

Մարդկային ռեսուրսներ

Տևողություն

2 ամիս

Ձևաչափ

Օֆլայն

Մակարդակ

Սկսնակ

Մեկնարկ

հլս 30, 2026

Վկայական

Ավարտից հետո

BDG-ի էկոհամակարգ

Ավելին, քան դասընթաց

BDG-ում ուսուցումը չի սահմանափակվում միայն դասերով։ Դուք ստանում եք աջակցություն, համայնք, միջոցառումներ, տարածքներ և ռեսուրսներ՝ ձեր մասնագիտական աճի համար։

Կարիերայի խորհրդատվություն

Ստացեք գործնական աջակցություն կարիերայի զարգացման, աշխատանքի որոնման, հարցազրույցների, CV-ի բարելավման և մասնագիտական հաջորդ քայլերի համար։

Անձնական բրենդինգ

Սովորեք ճիշտ ներկայացնել ձեր հմտությունները, բարձրացնել մասնագիտական տեսանելիությունը և ձևավորել ուժեղ անձնական բրենդ ձեր ոլորտում։

Անվճար վեբինարներ և սեմինարներ

Ամեն ամիս միացեք անվճար վեբինարների, սեմինարների և բաց հանդիպումների՝ նոր գիտելիքներ ստանալու, փորձագետների հետ շփվելու և նոր հնարավորություններ բացահայտելու համար։

Մեծ համայնք

Դարձեք ուսանողների, շրջանավարտների, թրեյներների և ոլորտի մասնագետների մեծ մասնագիտական համայնքի մաս։

Քովորքինգ տարածքներ

Օգտվեք BDG-ի տարածքներից՝ սովորելու, շփվելու, թիմային աշխատանքի և կենտրոնացած աշխատելու համար։

Գրադարան

Օգտվեք օգտակար գրքերից, նյութերից, ուղեցույցներից և կրթական ռեսուրսներից, որոնք ընտրված են ձեր զարգացմանը աջակցելու համար։

Ով կարող եք դառնալ

Ինչո՞ւ մասնակցել «Կադրային Գործ» դասընթացին

Այս դասընթացին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքված են գործատու-աշխատակից հարաբերություններով, վճարների հաշվարկով, պայմանագրերի ճիշտ կազմմամբ և այլն։ «Կադրային գործ» դասընթացի 5 շաբաթվա ընթացքում կարող եք ձեռք բերել նոր մասնագիտություն կամ պարզապես թարմացնել Ձեր գիտելիքները, ընդլայնել մասնագիտական հմտությունները, տեղեկանալ ոլորտի փոփոխություններին։ Դասընթացում ներառված են  աշխատանքային օրենսգրքի վերջին մեծ և փոքր փոփոխությունները, դրանց հետ կապված բոլոր նրբությունների ուսուցումը։  Դասընթացին մասնակցելու արդյունքում կսովորեք՝
  • Կազմել և լուծել աշխատանքային պայմանագրեր,
  • Աշխատանքային օրենսգրքի բոլոր նրբությունները,
  • Աշխատել Taxserivice համակարգով, ստեղծել եկամտային հարկի, գրանցման հայտի և այլ հաշվետվություններ
  • Կատարել արձակուրդային, աշխատավարձային, վերջնահաշվարկի և այլ  հաշվարկներ։
Յուրաքանչյուր թեմայի ուսումնասիրությունից հետո գիտելիքները կամրապնդեք իրական կյանքում պատահող տարբեր խնդիրներով, հանձնարարություններով, կկատարեք հաշվարկներ, որոնք քննարկվելու և ուսումնասիրվելու են։  Դասընթացին կարող եք մասնակցել առանց գիտելիքների նախնական թեստավորման, սակայն մասնագիտությունը լիովին յուրացնելու համար ցանկալի է ունենալ․
  • Մաթեմատիկական բազային գիտելիքներ
  • Անընդհատ  օրենքներն ուսումնասիրելու պատրաստակամություն

Ստացի՛ր 5% քեշբեք

վճարի՛ր easywallet-ի QR կոդով

Ում համար է այս դասընթացը

  • Սկսնակների

    Դասընթացը մասնագիտական գիտելիքներ չի պահանջում։ Ուստի կարող են մասնակցել բոլոր կադրային գործի մասնագետ դառնալ ցանկացողները։ Աշխատանքային օրենսգրքի վերջին մեծ փոփոխությունները, աշխատակիցների աշխատանքի ընդունման, ազատման պրոցեսների բարդացումը խթանում է այս մասնագիտության պահանջարկի աճը։

  • Հարակից ոլորտի մասնագետների

    Եթե դուք աշխատում եք հաշվապահական, մարդկային ռեսուրսների կառավարման (HR) ոլորտում, ապա դասընթացը կօգնի ընդլայնել մասնագիտական գիտելիքները՝ ծանոթանալ աշխատակցի իրավունքներին ու պարտականություններին, աշխատանքային օրենսգրքի նրբություններին և այլն։

  • Ղեկավարների

    Այս դասընթացը կհետաքրքրի նաև բոլոր փոքր ու միջին բիզնեսի ղեկավարներին, որոնք զբաղվում են իրենց սեփական աշխատակիցների հետ հարաբերությունների փաստաթղթային հարցերի կարգավորմամբ, կատարում են աշխատավարձի և այլ վճարներ։

Ինչ կսովորեք

  • Աշխատավարձի հաշվարկ
  • Աշխատանքային պայմանագրի կազմում, լուծում, փաստաթղթավորում
  • Գործուղում (փաստաթղթավորում և ոչ միայն)
  • Taxservice.am (գրանցման հայտ, եկամտային հարկ)
  • Իրական քեյսերի քննարկում

Ծրագիր

Դասընթացի մանրամասներ

🗓
Ժամանակացույց
Երեքշաբթի 19:30 - 22:00 Հինգշաբթի 19:30 - 22:00
🎓
Վկայական
Ավարտից հետո
16 դաս

Հաճախ տրվող հարցեր

Վկայականներ

Վկայականներ, որոնք կարող եք ստանալ

Կախված դասընթացի ձևաչափից և արդյունքներից՝ ուսանողները կարող են ստանալ BDG-ի վկայականների հետևյալ տեսակներից մեկը։

  • Հաստատված BDG վկայական
  • QR կոդով և ստորագրությամբ ձևաչափ
  • Հայերեն և անգլերեն ձևավորում
Մասնակցության — Business Development Group Վկայականներ
Գերազանցության — Business Development Group Վկայականներ
HR Drone — Business Development Group Վկայականներ Համատեղ վկայական

Մասնակցության

Ուսանողների համար, ովքեր ակտիվորեն մասնակցում են դասընթացի ուսումնական գործընթացին։

Ակտիվ մասնակցության համար

Ավարտի

Ուսանողների համար, ովքեր կատարում են դասընթացի պահանջները և ավարտում ծրագիրը։

Հաջող ավարտի համար

Գերազանցության

Ուսանողների համար, ովքեր ավարտում են դասընթացը բարձր արդյունքներով և ուժեղ առաջադիմությամբ։

Գերազանցությամբ

HR Drone

Համատեղ վկայական՝ ընտրված HR և գործընկեր կազմակերպությունների հավաստագրված ծրագրերի համար։

Համատեղ վկայական

Human Resources

Ready to start Կադրային Գործ?

Ամրագրեք անվճար խորհրդատվություն և պահեք ձեր տեղը հաջորդ խմբում։

59,000 ֏

2 ամիս · Մեկնարկ — հլս 30, 2026

Շարունակեք ուսումնասիրել

Նմանատիպ դասընթացներ