Ինչու՞ մասնակցել դասընթացին
Եթե արդեն սկսել եք ձեր կարիերան նախագծերի կառավարման ոլորտում և ցանկանում եք զարգացնել հմտությունները՝ գնալով դեպի մասնագիտական նոր մակարդակ, ուրեմն այս դասընթացը ձեզ համար է։
Դասընթացին կյուրացնեք նախագծերի կառավարման առաջադեմ տեխնիկաները՝ ներառյալ ծրագրի պլանավորումը, մոնիտորինգը և հաշվետվությունը: Կհմտանաք այնպիսի Agile մեթոդոլոգիաներում, ինչպիսիք են Scrum-ը, Kanban-ը և Lean-ը և կսովորեք օգտագործել AI գործիքները նախագծերի կառավարման պրոցեսում։
Ավելացնենք նաև այնպիսի Agile գնահատման տեխնիկաների փորձի ձեռքբերումը, ինչպիսիք են story points-ը, planning poker-ը, and T-shirt sizing-ը, ինչպես նաև Scrum-ի առաջադեմ պրակտիկաների, շարունակական ինտեգրման, թեստով պայմանավորված զարգացման (TDD) և stream mapping-ի յուրացումը: Բացի այդ, կսովորեք արդյունավետորեն օգտագործել Agile չափումները՝ Agile metrics, burn-down and burn-up charts, cumulative flow diagrams, և Agile նախագծի հաշվետվության գործիքները:
Այս ամենից բացի կզարգացնեք նաև leadership և coaching հմտությունները՝ հնարավորություն ունենալով հետագայում ուղղորդել և ղեկավարել Agile թիմերը:
Իսկ դասընթացին ձեռք բերված քննադատական մտածողության և կոնֆլիկտների լուծման հմտությունները կօգնեն արդյունավետ կերպով բացահայտել և լուծել ծրագրի հետ կապված մարտահրավերները:
Դասընթացի թրեյները Մարիամ Չթչյանն է, ով HackTech ընկերության գործադիր տնօրենն է (COO) և ունի ավելի քան 8 տարվա փորձ որպես Program և Delivery Manager։